Բաթու Սիխարուլիձե
Բաթու Սիխարուլիձե | |
---|---|
Ի ծնե | Բաթու Սիխարուլիձե |
Ծնվել է | մայիսի 7, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Վրաստան, Քութայիս |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | վրացի-ամերիկացի |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա և Բոստոնի համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Գործունեությունը | քանդակագործ |
ազդվել է | Միքելանջելո |
Աշխատավայր | Բոստոնի համալսարան և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Բաթու Սիխարուլիձե (մայիսի 7, 1960, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի-ամերիկացի նկարիչ, հայտնի է հատկապես աբստրակտ ֆիգուրատիվ քանդակներով։ Ապրում և ստեղծագործում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Դասավանդում է Բոստոնի համալսարանում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսիդոր Բաթու Սիխարուլիձեն ծնվել է Քութայիսում։ Նրա տաղանդը ի հայտ է եկել դեռևս պատանեկան տարիներին և 14 տարեկան հասակում ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի քոլեջ։ Նրա վաղ տարիքում ստեղծած բրոնզե քանդակներից մեկը՝ «Տղան ձիու վրա», գտնվում է Զիմերլիի արվեստի թանգարանում։
Բաթուն ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, այնուհետև Մոսկվայի համամիութենական ակադեմիան։ Մինչև ԱՄՆ տեղափոխվելը, 1994 թվականը, դասավանդել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում և նրան շնորհվել է «Բացառիկ տաղանդ ունեցող արվեստագետի» կոչում։ 2002 թվականին նա դարձել է ԱՄՆ քաղաքացի և շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը որպես քանդակագործ, մանկավարժ, դասավանդում է ԱՄՆ համալսարաններում, այդ թվում Վիրջինիայի կառավարական համալսարանում, Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում և Բոստոնի համալսարանում[2]։
Ունեցել է անհատական և խմբակային տարբեր ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Թուրքիայում, Իտալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Վրաստանում։
Ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև մշտապես բացօթյա ցուցադրվում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Թուրքիայում, Չինաստանում, Վրաստանում։
Բաթուն ապրում է կնոջ և երկու զավակների հետ Բոստոնում։ Բոստոնի համալսարանի արվեստագիտության դոցենտ է, ղեկավարում է քանդակագործության բաժինը։ Միջազգային ժամանակակից արվեստի տնօրենների խորհրդի անդամ է[3]։
Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հինգերորդ Միջազգային բրոնզե քանդակը մրցույթ, Վադոդարա, Հնդկաստան, 2015
- Քանդակագործության միջազգային մրցույթ, Ֆուժում Չինաստան, 2014
- Քանդակագործության առաջին միջազգային մրցույթը, Տորմինո, Իսպանիա, 2014
- Յոթերորդ միջազգային քանդակագործության մրցույթ, «Աշնանային ոգեշնչում», Պենզա, Ռուսաստան, 2013[4]
- Քանդակագործության միջազգային մրցույթ, Շանգչուն, Չինաստան, 2013
- Քանդակագործության մրցույթ, Ախալքալաքի համայնքային ճարտարապետական ծրագիր, Ախալքալաք, Վրաստան, 2012
- Քանդակագործության 5-րդ միջազգային մրցույթ, «Աշնանային ոգեշնչում», Պենզա, Ռուսաստան, 2012[5]
- Քանդակագործության 12-րդ մրցույթ «Հին առեղծված», Անդրես արվեսրի ինստիտուտ, Բրուքլին, Նյու Հեմշայր, ԱՄՆ, 2012
- Գրանիտե փորագրության 1-ին մրցույթ, Մասաչուսեթս, ԱՄՆ, 2011[6]
- Պղնձե քանդակների 1-ին միջազգային մրցույթ, 2010, Անուիկ, Չինաստան, 2010[7]
- Բրոնզե քանդակների 2-րդ միջազգային մրցույթ, Վադոդարա, Հնդկաստան, 2010
- Չինական 5-րդ փորագրության փառատոն, Ջիանգուա, Չինաստան, 2009[8]
- Հուսեին Գեզեր միջազգային մարմարյա աշխատանքների մրցույթ, Մերսին, Թուրքիա, 2008
- IV քարե քանդակների (Asat) միջազգային մրցույթ, Բոդրում, Թուրքիա, 2008
- Քարե քանդակների միջազգային մրցույթ, Անկարայի համալսարան, Անկարա, Թուրքիա, 2006
- Քարե քանդակների միջազգային մրցույթ, Թրակիայի համալսարան, 2003
- Քանդակագործության քարե քանդակների մրցույթ, Մերսին, Թուրքիա, 2002
- Pier Walk '97, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ, 1997
- Ռուսթավի քանդակագործության միջազգային մրցույթ, Ռուսթավի, Վրաստան, 1991
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Batu Siharulidze. Արխիվացված 2012-09-07 Wayback Machine Boston University. Retrieved 8 August 2011.
- ↑ «BU College of Fine Arts». School of Visual Arts Batu Siharulidze. Boston University. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Board of Directors». Contemporary Art International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «International Sculpture Symposium». Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «International Sculpture Symposium». Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «New Art Archeology». Contemporary Arts International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «China.org.cn». The first China (Tongling) Int'l Bronze Sculpture Exhibition. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «China Hui'an Sculpture Art Festival». 5th China Sculpture Art Festival. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.