Ծնվել է 1911 թվականիմայիսի 2-ին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական Ժուռնալիստիկայի ինստիտուտը։ Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում որպես արվեստի, գիտության և գրականության բաժնի վարիչ։ Եղել է «Իզվեստիա», «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստանում, Երևանի փաստագրական կինոնկարների ստուդիայի տնօրեն։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Խմբագրել է «Մարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը։
Հրատարակել է «Ռելսերի երգը» (1932), «Լիրիկա» (1941), «Վարդենի» (1956), «Արևը լեռան վրա» (1964), «Կյանքի հետ» (1975) և այլ խոհաքնարական մի շարք բանաստեղծությունների ժողովածուներ։ Գրել է նաև արձակ գործեր («Սեր և սուսեր», 1962, «Ուռենու տակ», 1967)։
Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 246-247։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 307)։