Անուշավան Տեր-Ղևոնդյան
Անուշավան Տեր-Ղևոնդյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1887 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 6, 1961 (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր, բանահավաք և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյան (մարտի 8, 1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953), պրոֆեսոր (1934)։
Լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի որդին, դաշնակահար Հեղինե Տեր-Ղևոնդյանի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան։ 1917-1925 թթ. դասավանդել է Թիֆլիսի, 1926-1934 թթ. և 1938-1958 թթ.՝ Երևանի (1926-1930 թթ.՝ նաև տնօրեն, 1948-1959 թթ.՝ ամբիոնի վարիչ), 1934-1938 թթ. Բաքվի (նաև՝ տնօրեն) կոնսերվատորիաներում։
1914 թվականին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ Լևոն Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմադրվել ՝ 1949-ին) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ Ղազարոս Աղայանի, բեմականացվել է 1940-ին) բալետները, «Աղթամար» (1923) սիմֆոնիան, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռոմանսներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։
Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տեսության դասագրքի (2 հատոր, 1934)[1][2]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.06.1956)
- «Պատվո նշան» շքանշան (4.11.1939)
- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (26.12.1953)[3]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի երաժշտական դպրոցը կոչվում է Անուշավան Տեր-Ղևոնդյանի անունով։
- Երևանի այն շենքում, որտեղ 1945-1961 թվականներին ապրել է Անուշավան Տեր-Ղևոնդյանը, տեղադրված է նրան նվիրված հուշատախտակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, էջ 583։
- ↑ Անուշավան Տեր-Ղևոնդյան - Հայկական ազգային երաժշտություն
- ↑ Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 109. — 240 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ե. Գիլինա, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Երևան, 1962։
- Тигранов Г. Армянский музыкальный театр.- т. 2, гл. 1.- Ер., 1960.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Տեր-Ղևոնդյան» հոդվածին։ |
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1961 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ