Հեղինե Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեղինե Տեր-Ղևոնդյան
Հեղինե Տեր-Ղևոնդյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 24, 1918(1918-09-24)
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էմարտի 26, 1999(1999-03-26) (80 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և մանկավարժ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա

Հեղինե Անուշավանի Տեր-Ղևոնդյան (սեպտեմբերի 24, 1918(1918-09-24), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մարտի 26, 1999(1999-03-26), Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1959 թ.): Պրոֆեսոր (1977 թ.):

Անուշավան Տեր-Ղևոնդյանի դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինե Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1918 թվականին Թիֆլիսում, հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անուշավան Տեր-Ղևոնդյանի ընտանիքում: 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Նույն թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի կոնցերտմայստեր, 1953-1999 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1971 թվականից՝ ամբիոնի վարիչ: Նվագակցել է անվանի մենակատարների, հյուրախաղերով հանդես եկել Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Հունգարիայում և այլուր: Մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակին (Մոսկվա, 1956 թ.), «Պրահայի գարուն» միջազգային փառատոնին (1967 թ.)[1]:

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից անցկացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթ` երկու տարին մեկ անգամ: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ կատարողներին դրսևորվելու, նրանց խրախուսելու և նպաստելու մասնագիտական կարողությունների կատարելագործմանը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երաժիշտներ[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 584:
  2. «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2018-07-05 
  3. «ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթը մեկնարկել է»։ www.magaghat.am (ar-AR)։ Վերցված է 2018-07-05