Անդրե Սիմոնյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրե Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1977 (47 տարեկան) Թավրիզ, Իրան |
Երկիր | Իրան և Հայաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգիչ և կիթառահար |
Գործունեություն | 2001-ից |
Աշխատավայր | Sanctuary Records |
Կրթություն | West London College? և Քեմբրիջի համալսարան |
Անդրե Սիմոնյան (օգոստոսի 30, 1977, Թավրիզ, Իրան), հայ ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր և առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքում։ Ավարտել է Ասադի հայկական դպրոցը։ 1996 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ սովորել է երաժշտություն և մեդիա «Համերսմիթ և Վեսթ Լոնդոն» քոլեջում, այնուհետև ստացել է Քեմբրիջի համալսարանի բարձրագույն վկայական՝ որպես անգլերենի մասնագետ։ 1999-2006 թվականներին աշխատել է Լոնդոնի «Sanctuary Records» ձայնագրման ընկերությունում։ 2001 թվականին նվագել է «Blue People Society», 2002-2004 թվականներին «Gazolin» խմբերում որպես թմբկահար։ 2004 թվականին Լոնդոնում ստեղծել է «The Beautified Project» նախագիծը։ 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան։ 2009 թվականին եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» երաժշտական նախագծի պրոդյուսերը։ 2010 թվականին թողարկել է խմբի երկրորդ՝ «Beyond the Butterfly» ձայնասկավառակը և խումբը մոտք է գործել «MTV»՝ լինելով առաջին հայաստանյան խումբը երաժշտական միջազգային մեդիադաշտում։ Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք համերգների, ռոք-փառատոների Երևանում և արտերկրում, 2011 թվականին և 2013 թվականին արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին։ Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին։ 2011 թվականին խմբի հետ ներկայացել է «Կիլիկիա» երգով և հանդես եկել համերգով Լոնդոնում՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ 2013 թվականին թողարկել է խմբի երրորդ՝ «United We Fall» ձայնասկավառակը։ 2015 թվականին հեղինակել է «1 vs 1» երաժշտական նախագիծը, որն եթեր է հեռարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ 2016 թվականին արժանացել է «Phoenix» միջազգային երաժշտական մրցանակին։