Աֆրոիրանցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրոիրանցիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան, Խուզեսթան
Լեզու(ներ)
արաբերեն, պարսկերեն, բելուջիստանյան լեզու
Հավատք(ներ)
Իսլամ (գերազանցապես Շիա, նաև Սունի)

Աֆրոիրանցիներ (պարս.՝ ایرانیان آفریقایی‌تبار), իրանաբնակ սևամորթ աֆրիկացիներ։ Աֆրոիրանցիների մեծ մասը կենտրոնացած է Պարսից ծոցի ափամերձ նահանգներում, ինչպիսիք են Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան, Խուզեսթան շրջանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրուկների առևտուրը Հնդկական օվկիանոսում սկսվել է մ․թ․ա․ 6-րդ դարում։ Սև աշխատուժի պահանջարկը բավարարելու համար արաբ ստրկավաճառները բռնած սևամորթ ստրուկներին դարեր շարունակ մեծ քանակությամբ վաճառվել են Պարսից ծոցում, Եգիպտոսում, Արաբիայում, Հնդկաստանում, Հեռավոր Արևելքում, Հնդկական օվկիանոսի կղզիներում և Եթովպիայում[1]։

Ղաջարիների դինաստիայի կառավարման ժամանակ շատ հարուստ ընտանիքներ Արևելյան Եվրոպայի չերքեզ ստրուկների հետ միասին որպես ստրուկներ ներմուծել են սևամորթ աֆրիկացի կանանց և երեխաներին, որպեսզի նրանք կատարեն իրենց տնային աշխատանքները։ Այս ստրուկները հիմնականում բերվում էին Զանջեյից, որտեղ Հարավային Աֆրիկայի ափի երկայնքով ապրող բանտիերեն խոսող ժողովուրդներն էին․ այդ տարածքը այժմ իր մեջ է ներառում ժամանակակից Տանզանիան, Մոզամբիկը և Մալավին[2][3]։ Այնուամենայնիվ, Մոհամմադ շահ Քաջարը բրիտանացիների ճնշման ներքո 1848 թվականին հրապարակել է ֆարման[4], որով արգելում էր ստրկավաճառությունը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gwyn Campbell, The Structure of Slavery in Indian Ocean Africa and Asia, 1 edition, (Routledge: 2003), p.ix
  2. F.R.C. Bagley et al., The Last Great Muslim Empires, (Brill: 1997), p.174
  3. Bethwell A. Ogot, Zamani: A Survey of East African History, (East African Publishing House: 1974), p.104
  4. Թուրքական սուլթանի կամ պարսիկ շահի հրամանագիր, հրովարտակ, ֆերման։
  5. «UNESCO: Fugitive Slaves, Asylum and Manumission in Iran (1851 – 1913)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.

Ընթերցանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]