Աֆրոարաբներ
Աֆրոարաբներ | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
արաբերեն, տեդաերեն, հաուսաերեն, կոմորյան, սուահիլիերեն | |||
Հավատք(ներ) | |||
Իսլամ, քրիստոնեության (փոքրամասնություն) |
Աֆրոարաբները Ենթասահարայան ծագում ունեցող արաբներն են։ Դրանց թվին են պատկանում հիմնականում սուդանցիների, եգիպտացիների, մարոկկացիների, ալժիրցիների, սահաարացիների, մավրիտանցիների, եմենցիների և թունիսցիների բնիկ սևամորթ բնակչությունը, որոնք երկարատև բնակություն են հաստատել Պարսից ծոցի անպիսի պետություններում, ինչպիսիք են Օմանը[1], Սաուդյան Արաբիան[2], Քուվեյթը[3] և Արաբական Միացյալ Էմիրությունները[4]։ Պաղեստինցիների, հորդանանցիների, իրաքցիների և լիբիացիների շրջանում նույնպես կան աֆրոարաբների փոքր համայնքներ։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր թվարկության մոտավորապես 1-ին հազարամյակում Բանտու ձկնորսները աևտրային քաղաքներ են հիմնել այսպես կոչված Սուահիլի ափին, որը 10-րդ և 12-րդ դարերի միջակայքում դարձել է արաբաբնակ։ Շուտով պորտուգալացիները նվաճել են այդ առևտրական կենտրոնները։ 1700-ական թվականներից մինչև 1800-ական թվականների սկիզբը Մուսկատի սուլթանության մուսուլմանական զորքերը գրավել են այդ շուկայական քաղաքները, հատկապես նրանք, որոնք գտնվում էին Պեմբա և Զանզիբար կղզիներում գտնվողները։ Այս տարածաշրջաններում Օմանի և Եմենի արաբները խառնվել են տեղի «նեգրական» բնակչության հետ, ինչի արդյունքում առաջացել է տեղի աֆրոարաբական համայնքները[5]։ Նիգեր-կոնգոյան սուահիլիերենը և մշակույթը մեծապես զարգացել են հենց արաբ տղամարդկանց և բանտուի բնիկ կանանց միջև նման խառը ամուսնությունների շնորհիվ[6]։
Աֆրոարաբական համայնքները հիմնադրվել են նաև Նեղոսի հովտում, քանի որ արաբները խառնվում էին Սուդանի բնիկ ցեղերի հետ[7]։ Այնուամենայնիվ, Սուդանի մեծ թվով աֆրոարաբներ քիչ կենսաբանական կապերը արաբական ժողովուրդների հետ, սակայն նրանց վրա ազդեցություն է ունեցել հին արաբական քաղաքակրթությունը և մշակույթը[8]։ 1800-ական թվականների կեսերից մինչև վերջն ընկած ժամանակահտվածում արաբ առևտրականները սկսել են տեղափոխվել Կենտրոնական Աֆրիկյան ներքին շրջաններ՝ հետապնդելով փղոսկրի առևտուր կատարելու նպատակ[9]։ Ի տարբերություն մնացած խառնուրդ ռասաների՝ Պարսից ծոցի երկրների արաբները աֆրոարաբներին չեն վերաբերվում որպես կիսակաստա, ինչի արդյունքում աֆրոարաբները նրանց հետ նույն հասարակության մեջ գտնվում են հավասար դիրքի վրա (եթե աֆրոարաբի հայրը արաբ է)[7]։ Այսպիսով, 1964 թվականի Զանզիբարի հեղափոխությունից հետո շատ աֆրոարաբներ լքել են Զանզիբարը և բնակություն հաստատել Օմանում․ նրանք կարողացել են զբաղեցնել քաղաքական և դիվանագիտական բարձր պաշտոններ և ընդունվել են որպես արաբներ։ Աֆրոարաբների և ոչ արաբացված աֆրիկացիների ձուլումը նաև օգնել է մուսուլմանության քարոզիչներին, որպեսզի նրանք Աֆրիկայում տարածեն մուսուլմանույթունը[7]։ Սակայն այս ամենը չի վերաբերում Հյուսիսային Աֆրիկայի աֆրոարաբներին, որտեղ ռասայական խտրականությունը դեռևս կարևոր դեր է խաղում․ աֆրոարաբներին տարանջատում են հիմնական արաբական բնակչությունից։ Դա տեղի է ունենում Թունիսում, Ալժիրում, Լիբիայում և Մարոկկոյում[10][11][12][13]։
Պարսից ծոցի արաբական պետություններում Սուահիլի ափից սերող մարդկանց ժառանգները կատարում են Լիվայի և Ֆան Աթ-Թանբուրա ավանդական երաժշտությունն ու պարերը[14]։ Միզմարը կատարվում է նաև Սաուդյան Արաբիայի Տիհամա և Հիզաջ շրջանների աֆրոարաբների կողմից։ Այդ աֆրիկացիների նախնիները սկզբնապես Պարսից ծոց են բերվել որպես ստրուկներ։ Այնուամենայնիվ, այսօր նրանք լիովին ճանաչվել են Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ, չնայած այն բանի, որ նրանք ոչ մի արաբական ծագում չունեն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Al-Harthy Majid H. (2012)։ «African Identities, Afro-Omani Music, and the Official Constructions of a Musical Past»։ The World of Music 1 (2): 97–129։ ISSN 0043-8774
- ↑ «Saudi Arabia's African roots traced to annual Hajj pilgrimage and British colonization»։ Arab News (անգլերեն)։ 2018-03-01։ Վերցված է 2020-08-18
- ↑ Khalid Sunni M.։ «Africa's mark on Arab world; The legacy of the slave trade to the Middle East has influenced life in southern Iraq and neighboring Kuwait.»։ baltimoresun.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին։ Վերցված է 2020-08-18
- ↑ «The multiple roots of Emiratiness: the cosmopolitan history of Emirati society»։ openDemocracy (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18
- ↑ Hinde, 1897, էջ 2
- ↑ Tarikh, Volumes 1-2։ Longman։ 1966։ էջ 68։ Վերցված է 6 December 2016
- ↑ 7,0 7,1 7,2 Mazrui 2014, էջ. 77
- ↑ Guarak, 2011, էջեր 7, 401
- ↑ Hinde, 1897, էջ 3
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-24-ին։ Վերցված է 2020-08-24
- ↑ https://www.laits.utexas.edu/africa/ads/900.html
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-13-ին։ Վերցված է 2020-08-24
- ↑ https://www.bbc.com/news/world-africa-46810367
- ↑ Poul Rovsing Olsen, "La Musique Africaine dans le Golfe Persique", Journal of the International Folk Music Council, Vol. 19, (1967), pp. 28-36
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Guarak Mawut Achiecque Mach (2011)։ Integration and Fragmentation of the Sudan: An African Renaissance։ AuthorHouse։ ISBN 9781456723569
- Hinde Sidney Langford (1897)։ The Fall of the Congo Arabs։ London: Methuen & Co.
- Mazrui Alamin M., Mutunga Willy, eds. (2004)։ Debating the African Condition: Race, gender, and culture conflict (illustrated ed.)։ Africa World Press։ ISBN 9781592211456
- Mazrui Ali A. (2014)։ The Politics of Gender and the Culture of Sexuality: Western, Islamic, and African Perspectives։ University Press of America։ ISBN 9780761864035
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arab Slave Trade Afo-Arab relations and the Arab Slave Trade
- "Black Africans in (Arab) West Asia" - a cited ColorQ.org essay
- Prof. Helmi Sharawy, Arab Culture and African Culture: ambiguous relations Archived 2021-07-24 at the Wayback Machine., paper extracted from the book The Dialogue between the Arab culture and other cultures', Arab League, Educational, Cultural and Scientific Organisation (ALECSO), Tunis, 1999.
- Resolution on Afro-arab Co-operation of The Council of Ministers of the Organization of African Unity, 23, February 23–28, 1987.
- African Union/league of Arab States Inter-secretariat Consultative Meeting On Afro-arab Cooperation, Addis Ababa: 10–12 May 2005.
- Maho M. Sebiane, « Le statut socio-économique de la pratique musicale aux Émirats arabes unis : la tradition du leiwah à Dubai », Chroniques yéménites, 14, 2007.[1](չաշխատող հղում).
- Afro-Arabian origins of the Early Yemenites and their Conquest and Settlement of Spain