Jump to content

Աֆոգատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆոգատո
Ենթատեսակըմպելիք և աղանդեր
Բաղադրամասերջելատո և Էսպրեսո
 Affogato Վիքիպահեստում

Աֆոգատո (իտալերեն affogato, խեղդված), սուրճի վրա հիմնված դեսերտ։

Դեսերտը սովորաբար պատրաստվում է վանիլային պաղպաղակից, որի վրա լցվում է տաք էսպրեսոյի չափաբաժին։ Գոյություն ունեն դեսերտի տարատեսակներ՝ ամարետոյի կամ այլ լիկյորի ավելացմամբ[1][2][3]։

Աֆոգատոն համտեսում են գդալով։ Կան նաև բաղադրատոմսեր՝ ընկույզի պաղպաղակով, կակաո-փոշով, սերուցքով կամ հալված շոկոլադով։ Իտալիայի ռեստորաններում և սրճարաններում աֆոգատոն համարվում է դեսերտ, Իտալիայից դուրս այն երբեմն համարվում է խմիչք[4]։

Այն սովորաբար մատուցում են բարձր կոնաձև բաժակով, որում պաղպաղակը հալվում է և խառնվում ներքևում էսպրեսոյի հետ[5]։ Աֆոգատոյին կարելի է ավելացնել կոկոս, հատապտուղներ, մեղր, տարբեր համերի պաղպաղակներ[6], նրա հետ կարելի է մատուցել բիսկոտո կամ ուրիշ թխվածքաբլիթներ[7]։ Աֆոգատոն սովորաբար մատուցվում է ուտեստներից հետո, այն ուտում են գդալի օգնությամբ կամ խմում են ձողիկով[8][9]։

Աֆոգատոյի բաղադրատոմսը Իտալիայում քիչ թե շատ ստանդարտ է, պլոմբիրի (առանց բուրավետ հավելումների) կամ վանիլային պաղպաղակի գնդիկներին ավելացվում է էսպրեսոյի չափաբաժին։ Եվրոպական և ամերիկյան ռեստորաններում կան այս դեսերտի տարբեր տեսակներ։

Աֆոգատոն «գլյասեից» տարբերվում է նրանով, որ ավելի քիչ սուրճ է պարունակում։ Բացի այդ, գլյասեի համար հարկավոր է սառեցված սուրճ, իսկ աֆոգատոյի համար՝ տաք սուրճ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Vettel, Phil (2002 թ․ հուլիսի 7). «Unfussy Fortunato; Wicker Park eatery is simply impressive». Chicago Tribune. էջ 25.
  2. Gray, Joe (2008 թ․ հուլիսի 3). «Gelato + espresso = affogato». Chicago Tribune. էջ 7.
  3. Leech-Black, Sarah (2008 թ․ օգոստոսի 15). «An affogato to remember». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Recipe Of The Day: Affogato». The Huffington Post. 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  5. Deb Powers. «Drink Guide: Affogato al Caffe». Blackout Coffee Co (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Expensive affogato and arrogant attitude». Tripadvisor. 2014 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  7. «Affogato Recipe». The Travel Bite (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Schiessl, words: Courtney (2017 թ․ հուլիսի 28). «What the Heck Is an Affogato». VinePair (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Greg Nolan (2018 թ․ ապրիլի 26). «An Introduction to Affogato (Recipes and Tips)». I Need Coffee (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. «Кофейный напиток «аффогато»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.