Ամարետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարետո լիկյորի շշեր

Ամարետոն (իտալերեն՝ մի փոքր դառը) իտալական քաղցր լիկյոր է, որ ծնունդ է առել Սարոնո քաղաքում։ Կախված ապրանքանիշից, այն կարող է պատրաստված լինել ծիրանի կորիզից, դառը կամ սովորական նշից, դեղձի կորիզից, որոնք բոլորը բենզալդեհիդի բնական աղբյուրներ են, որը լիկյորին հաղորդում է նշի բույր[1][2]։ Այն սովորաբար լինում է 21-28 տոկոս թնդության[3][4]։ Ամարետոն կարող է մատուցվել որպես դիժեստիվ, որպես բաղադրամաս օգտագործվել տարբեր կոկտեյլների մեջ, կամ ավելացվել սուրճին։ Ամարետոն օգտագործվում է նաև մի շարք աղանդերների բաղադրության մեջ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարետո բառը իտալական amaro՝ «դառը» բառի փաղաքշականն է։ Այդ յուրահատուկ համը խմիչքին հաղորդում են նուշի, դեղձի, ծիրանի կորիզները, որից պատրաստվում է խմիչքը։ Այնուամենայնիվ, ամարետոյի դառնությունը մեղմ է․ ծիրանի ու քաղցր նշի կորիզները վերջնական արտադրանքին տալիս են թույլ դառնություն[5]։ Այսպիսով, լիկյորի անունը՝ «ամարետո» նշանակում է «մի քիչ դառը»։ Ամարետոն պետք չէ շփոթել Ամարո լիկյորների հետ՝ իտալական լիկյորների մեկ այլ տեսականի, որոնք թեև նույնպես քաղցրացվում են, սակայն ունեն ավելի ընդգծված դառը համ, որը այդ լիկյորներին հաղորդում են զանազան խոտաբույսեր։

Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իտալական խոհանոցում նուշի ներմուծման և ընդունման պատմությանը, ամարետոյի երկու խոշոր ապրանքանիշեր նորովի են ներկայացնում նուշի ծագումն և նշանակությունը։ Թեև երբեմն կասկածելի է սրանց իսկությունը, այս ավանդազրույցները սենտիմենտալ տեղ են զբաղեցնում Սարոնոյի մշակույթում։

1525 թվականին Սարոնայի եկեղեցին պատվիրեց նկարիչ Բեռնարդինո Լուինիին, Լեոնարդո դա Վինչիի աշակերտներից մեկին, որմնանկարներ նկարել եկեղեցու խորանում։ Քանի որ եկեղեցին նվիրված էր կույս Մարիամին, Լուինին մտադրվեց պատկերել տիրամորը, սակայն նրան բնորդուհի էր պետք։ Նա իր ներշնչանքի աղբյուրը գտավ մի երիտասարդ, այրի պանդոկապանուհու մեջ, որը դարձավ նրա բնորդուհին և (որոշ աղբյուրների համաձայն) սիրուհին։ Կինը ցանկանում էր նրան մի նվեր տալ ի նշան երախտագիտության և մտերմության։ Նրա համեստ միջոցները շատ բան չէին կարող թույլ տալ, այնպես որ նա ծիրանի կորիզներ թաթախեց բրենդիի մեջ և ստացված խառնուրդը նվիրեց իր սիրելի Լուինիին[6][7]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դիժեստիվ լինելուց ամարետոն լայն կիրառություն ունի նաև խոհանցում՝ որպես հավելում տարբեր կերակրատեսակների և խմիչքների համար։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճախ ամարետոն ավելացվում է աղանդերներին, ներառյալ պաղպաղակը և դա բարձրացնում է նուշով աղանդերի համը և լրացնում է շոկոլադի համը։ Տիրամիսուն, իտալական հանրահայտ տորթը, հաճախ ցողվում է ամարետոյով և ալկոհոլից զերծ ամարետոյի համով։
  • Նրբահամ բաղադրատոմսերը, որոնք պահանջում են ամարետո, սովորաբար ներառում են միս, օրինակ՝ հավ։
  • Նրբաբլիթի խմորին կարելի է ավելացնել մի քանի կաթիլ ամարետո՝ ավելի հարուստ համ ստանալու համար։
  • Հաճախ ավելացնում են ձկան և բանջարեղենի նուշի սոուսին։
  • Հաճախ ավելացնում են հարած սերուցքին։
  • Ամարետո են ավելացնում նաև շոկոլադե տրյուֆելներին։

Կոկտեյլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կոկտեյլների համար ամարետոն հիմնական բաղադրիչ է։

  • Amaretto Piña Colada - Ամարետո, թույլ ռոմ, կոկոսի կաթ, անանասի հյութ[8]
  • Amaretto Sour - Ամարետո, կիտրոնի հյութ, ձվի սպիտակուց, շաքար կամ օշարակ, նարնջի շերտիկ կամ բալ, որպես զարդարանք[9][10][11]
  • French Connection - Ամարետո և կոնյակ
  • Godfather - Ամարետո և սկոչ վիսկի
  • Nutcracker Martini - Ամարետո, մուգ շոկոլադե լիկյոր, օղի և իռլանդական լիկյոր.[12]
  • Snickerdoodle Cookie Martini - Ամարետո, դարչինի լիկյոր և դարչինի օղի[13]
  • Toasted Almond - Ամարետո, սուրճի լիկյոր, կաթ կամ սերուցք

Օշարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարետոն հաճախ օգտագործվում է օրշադ օշարակի փոխարինող այն վայրերում, որտեղ օշարակ չեն գտնում կամ ավելի քիչ քաղցր համ են ուզում օգտագործել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Best of Sicily Magazine». Amaretto. Roberta Gangi. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. «GOZIO Amaretto Almond Liqueur». AHardy USA Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. Graham, Colleen. «What Is Amaretto Liqueur?». The Spruce Eats (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. Troy, Eric (2012 թ․ սեպտեմբերի 6). «Amaretto Liqueur». Culinary Lore.
  5. Hopkins, Kate. "Almonds: Who Really Cares?" Արխիվացված Հոկտեմբեր 18, 2006 Wayback Machine (August 28, 2004). Accidental Hedonist. Retrieved January 1, 2007.
  6. foodnetwork.ca. "A Brief History of Amaretto" Արխիվացված 2012-07-11 Wayback Machine. Shaw Media Inc. Retrieved December 30, 2011.
  7. Disaronno Արխիվացված Դեկտեմբեր 16, 2009 Wayback Machine. Retrieved January 1, 2007. Home → Heritage → Page 2: The Legend. (A direct link is not available due to the Adobe Flash-based interface.)
  8. «Amaretto Pina Colada». Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  9. Morgenthaler, Jeffrey. «I Make the Best Amaretto Sour in the World». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «Amaretto Sour». Absolut Drinks (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «Amaretto Stone Sour Drink Recipe | DeKuyperUSA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «DeKuyper Nutcracker Martini». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  13. «Snickerdoodle Cookie Martini». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.