Շոտլանդական վիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդական վիսկի
Ենթատեսակվիսկի
Ծագման երկիր Շոտլանդիա
 Whisky from Scotland Վիքիպահեստում

Շոտլանդական վիսկի (անգլ.՝ Scotch whisky), համարվում է շոտլանդացիների ազգային խմիչքը, որը թարգմանաբար նշանակում է կյանքի ջուր։ Ժամանակակից վիսկի բառը ծագում է շոտլանդերեն uisge beatha կամ usquebaugh-ից, որը թարգմանաբար նշանակում է «կյանքի ջուր»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվեյք՝ հատուկ բաժակ շոտլանդական վիսկու համար

Դեռևս հին կելտերը հացահատիկային մշակաբույսերից ստանում էին բրագա խմիչքը ու այդ «հրե հեղուկն» անվանում էին կյանքի ջուր։ Դարերի ընթացքում Շոտլանդիայում թորման արվեստը կատարելագործվեց, և կյանքի ջուրն աստիճանաբար դարձավ շոտլանդական վիսկի՝ խմիչք, որն արտադրվում է միայն Շոտլանդիայում, սակայն պատկանում է ողջ աշխարհին։ Սկզբնական շրջանում սարքավորումները շատ պարզունակ էին ու ստացվող խմիչքը բավական թունդ էր ստացվում և անգամ վնասակար էր առողջությանը։ Դարերի ընթացքում թորման տեխնոլոգիան կատարելագործվեց և 16-17-րդ դարերին այն դարձավ կատարյալ խմիչք։

Պատրաստման տեխնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկու պահպանման համար նախատեսված տակառներ

Սկզբնապես Շոտլանդիայում արտադրում էին վիսկի, որպես հումք օգտագործելով գարին։ Պատրաստման տեխնոլոգիան այսպիսին է՝ հավաքված ածիկը չորացվում է ծխի օգնությամբ (որի համար վերցնում են ճահճի տորֆ), քաղցրահյութի ստացման համար խառնվում է ջրի հետ, խմորվում և թորվում է։ Ստացված սպիրտը պահվում է կաղնե տակառներում։ Վիսկիի համի վրա ազդում են տորֆի բաղադրությունը, ջուրը, նախկինում տակառում պահված խմիչքը, ինչպես նաև վիսկիի պատրաստման վայրը (օրինակ ծովափին կամ ճահճի մոտ)։ Տակառները պահպանվում են ոչ հերմետիկորեն։ Միայն վիսկիի տակառում պահված լինելու տարիներն են նշվում նրա հնեցման մեջ։ Վիսկին չի «ծերանում» լցված լինելով ապակյա տարայի մեջ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկու շոտլանդական ասոցիացիան բաժանում է վիսկին հետևյալ կատեգորիաների.

  • Standard blend
  • Delux blend
  • Premium blend
  • Semi-Premium blend
  • Malt
  • Grain

Առավել հայտնի ապրանքանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդական վիսկու տարատեսակներ

Այժմ Շոտլանդիայի տարածքում գոյություն ունեն վիսկիի արտադրման 100-ից ավել գործարաններ, որոնք արտադրում են 2 000-ից ավելի վիսկիի ապրանքանիշներ։

Standart blend[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnnie Walker Red Label
  • Long John
  • Teacher’s Highland Cream
  • Clan Campbell
  • Seagram’s 100 Pipers
  • Hankey Bannister
  • Hankey Bannister 12 YO
  • John Barr
  • Whyte & Mackay Special Reserve
  • Bell’s Extra Special
  • Black & White
  • John_Dewar_%26_Sons|Dewar’s White Label
  • Haig
  • White Horse
  • Scottish Leader
  • Attorney Marco
  • Highland Cup

Semi-Premium[խմբագրել | խմբագրել կոդը]

MacLeod’s Isle of Skye 8 YO

Premium blend[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ballantine’s Finest
  • Cutty Sark
  • Famous Grouse
  • J&B Rare
  • Hankey Bannister 15 YO
  • Hankey Bannister 21 YO
  • John Player Special Rare

Deluxe[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ballantine’s Gold Seal
  • Cutty Sark 12 YO
  • Cutty Sark 18 YO
  • Cutty Sark Discovery
  • Famous Grouse|Famous Grouse 15 YO
  • Famous Grouse|Famous Grouse 21 YO
  • Famous Grouse|Famous Grouse Old Reserve
  • Whyte & Mackay 12 YO
  • J&B Jet
  • J&B Reserve
  • J&B Ultima

Ըմպելու եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսկին ըմպում են սառույցով, սոդայաջրով, տոնիկով և այլն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]