Շոտլանդական ազգային ինքնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սբ․ Անդրյուի խաչը, որը միջին դարերում ընդունվել է որպես ազգային խորհրդանիշ

Շոտլանդական ազգային ինքնություն (անգլ.՝ Scottish national identity), շոտլանդացիաների մեծամասնության մեջ ընդունված եզր է՝ որպես ընդհանուր մշակույթի և ազգային ինքնության գիտակցության դրույթ։

Այլոց, որպես շոտլանդացի, բացահայտում են, ընդհանուր առմամբ, շեշտադրումով (ակցենտով), չնայած որ շոտլանդերենի տարբեր բարբառները և Շոտլանդական անգլերենը (կամ կելտերեն խոսողների շեշտադրումները) տարբեր են, մարդիկ ընկալում են այդ բոլորը միասին որպես շոտլանդական ինքնություն, ինչպես նաև ընդունվում է տարածքային կամ տեղական ինքնությունը։ Շոտլանդիայի այլ վայրերում, ինչպես Գլազգոյի, արտաքին Հեբրիդների, հյուսիսարևելյան Շոտլանդիայի (ներառյալ Աբերդինը), Շոտլանդիայի սահմանային բնակավայրերում տարածքային ինքնության գիտակցության հետ միասին ուժեղ զգացումներ ունեն նաև շոտլանդական ինքնության գաղափարի հանդեպ։[1]

Օրկնեյի և Շետլանդի բնակիչները նույնպես գիտակցում են տարածքային ինքնությունը, որը նորվեգական ծագում ունենալու պատճառով է։ Շոտլանդիայի շատ այլ շրջաններում, ինչպիսիք են արտաքին Հեբրիդները և Քայթնիսը, բնակիչները նույնպես ունեն նորվեգական ծագում, սակայն ընդունում են շոտլանդական ազգային ինքնության գաղափարը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lynch, Michael (2001). The Oxford Companion to Scottish history. Oxford University Press. էջեր 504–509. ISBN 0-19-211696-7. 
  • Abstract of Constructing National Identity: Arts and Landed Elites in Scotland, by Frank Bechhofer, David McCrone, Richard Kiely and Robert Stewart, Research Centre for Social Sciences, University of Edinburgh, Cambridge University Press, 1999
  • Abstract of The markers and rules of Scottish national identity, by Richard Kiely, Frank Bechhofer, Robert Stewart and David McCrone, The Sociological Review, Volume 49 Page 33 - February 2001,
  • National Identities in Post-Devolution Scotland, by Ross Bond and Michael Rosie, Institute of Governance, University of Edinburgh, June 2002