Օրշադ օշարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրշադ օշարակ
Ենթատեսակօշարակ
 Orgeat syrup Վիքիպահեստում

Օրշադ օշարակը քաղցր օշարակ է՝ պատրաստված նշից, շաքարից, վարդաջրից կամ նարնջի ծաղկի ջրից։ Սկզբնապես այն պատրաստել են գարու և նշի աղացած խառնուրդից։ Օշարակն ունի ընդգծված նշի համ և օգտագործվում է կոկտեյլների պատրաստման մեջ։ Օրշադ օշարակը կարևոր բաղադրիչ է Մաի Տաի և մի շարք այլ կոկտեյլների համար[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրշադի մի վաղ բաղադրություն գտնվել է մի «Անգլիական և ավստրալական խոհանոցային գրքում»[4]։

Վերցրեք մեկ և քառորդ ֆունտ դառը նուշ և մեկ ֆունտ քաղցր նուշ, որը մանրացված է, ինը ֆունտ շաքար, վեց լիտր ջուր և երեք կիտրոնի կեղևներ։ Նշի մի մասը շաղախել շաքարով, աստիճանաբար ջուր ավելացնել, ապա ավելացնել կիտրոնի կեղևները և դնել կրակին։ Եռալուց հետո վերցնել օշարակը կրակից, սեղմելով տրորել մնացած նուշը՝ կաթը հանելու համար, ավելացնել օշարակին և ամբողջը քամել մաղով։ Սառելուց հետո ավելացնել մի փոքր նարնջի ծաղկաջուր, և խառնուրդը լցնել շշերի մեջ։ Օրշադը օգտագործվում է որպես ամառային ըմպելիք, ըստ ճաշակի խառնելով ջրին։

Դառը նուշը, որպես կանոն, պարունակում է բուսական ցիանիդ և մեծ քանակությամբ ընդունելիս կարող է մահացու լինել[5]։ Այս պատճառով ժամանակակից օշարակները պատրաստում են միայն քաղցր նշից։ Այդպիսի օշարակային արտադրանքները ցիանական թթվի նշանակալի քանակ չեն պարունակում, ուստի լայն սպառման համար համարվում են անվտանգ, միայն թե մարդը ալերգիկ չլինի[6]։

Բառի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրշադ բառը (/ɔːrˈʒɑː, ˈɔːriət/) ծագել է լատիներեն hordeaceus 'բառից՝ գարուց պատրաստված, թեև ֆրանսերենում գարին orge-ն է։ Կատալաներեն գարի բառը orxata-ն է, որից էլ ծագել է իսպաներեն օրչատա ըմպելիքների անունը։ Այս երկու բառերի ծագումը նույնն է, թեև այսօր դրանք ընդհանուր բան իրար հետ չունեն և դրանցից ոչ մեկը չի ստացվում գարուց։

Տարածաշրջանային գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումադայի շշեր

Թունիսում և Լիբիայում նմանատիպ օշարակի տարբերակը՝ ռոզատա անվամբ, սովորաբար մատուցվում է որպես զովացուցիչ՝ հարսանեկան և նշանադրության խնջույքներին՝ ի նշան ուրախության և մաքրության, քանի որ ըմպելիքը սպիտակ է և ունի ծաղկային հաճելի բույր։ Այն տարբեր համեր է ունենում, ինչպես ավանդական նուշի համ, այնպես էլ բանանի, մանգոյի և պիստակի։ Սուրինամում «օրշադե» անունով մի նմանատիպ օշարակ կա՝ պատրաստված շաքարով ու քաղցր և դառը նշով։ Մալթայում ռուշատա օշարակը պատրաստվում է վանիլի բնահյութից և կարող է պարունակել մեխակ և դարչին[7]։ Կիպրոսում և հունական Քիոս և Նիսիրոս կղզիներում նմանատիպ օշարակը հայտնի է սումադա անվամբ։ Սումադան ունի հնագույն պատմություն Կիպրոսում՝ սկսած հռոմեական ժամանակաշրջանից։ Այն, որպես էկզոտիկ ըմպելիք, Կիպրոսի Պետրոս Առաջին թագավորի կողմից մատուցվել է Կազիմիր III Մեծին՝ 1364 թվականին Լեհաստանում կազմակերպված Կրակովի կոնգրեսի ժամանակ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «In honor of orgeat». alcoholprofessor.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  2. «Upgrade your orgeat». nationalpost.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  3. «Tiki cocktail history basics». drinks.seriouseats.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  4. Abbott, Edward (1864). [h://archive.org/details/b21505524 The English and Australian Cookery Book].
  5. «What are bitter almonds». thespruceeats.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  6. Chaouali N, Gana I, Dorra A, Khelifi F, Nouioui A, Masri W, Belwaer I, Ghorbel H, Hedhili A (2013). «Potential Toxic Levels of Cyanide in Almonds (Prunus amygdalus), Apricot Kernels (Prunus armeniaca), and Almond Syrup». ISRN Toxicol. 2013 (19 September): 610648. doi:10.1155/2013/610648. PMC 3793392. PMID 24171123.
  7. Georgina Lawrence. «Ruġġata tal-lewż». ILoveFood.com.mt. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  8. Maria Dembinska and William Woys Weaver, Food and Drink in Medieval Poland (Philadelphia: University of Pennsylvania Press, 1999) p.41