Պլոմբիր

Պլոմբիր (ֆրանս. glace plombières ֆրանսիական Պլոմբեր-լե-Բեն քաղաքից (ֆրանս. Plombières-les-Bains)), ֆրանսիական սերուցքային պաղպաղակ` պատրաստված կաթից կամ բարձր քանակությամբ կաթի յուղ ունեցող սերուցքից, ձվից, համային հավելումներից (վանիլ, նուշի էսենցիա, շոկոլադ, մրգեր, ընկույզ)։ Չնայած ֆրանսիական ծագումնաբանությանը, պլոմբիր-պաղպաղակն ավելի շատ տարածված է արևմուտքի երկրներում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլոմբիրը հայտնվեց դեռևս Նապոլեոն III-ի ժամանակ[1]։ Պլոմբիրը շատ տարածված էր ԽՍՀՄ-ի տարածքում, թեև յուղայնության պակասի պատճառով պլոմբիրի պահանջարկների քանակը քչացավ։
Պաղպաղակի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաղպաղակի տեսակներ | Վերնագրի տեքստ |
---|---|
Կաթնային պաղպաղակ ոչ յուղային | 0-2 % |
Կաթնային պաղպաղակ դասական | 2,5-4 % |
Սերուցքային պաղպաղակ յուղային | 8-10 % |
Պաղպաղակ-Պլոմբիր դասական | 12-13 % կաթնային յուղ |
Պաղպաղակ-Պլոմբիր յուղային | 15-20 % կաթնային յուղ |
Պաղպաղակը պետք է համապատասխանի հետևյալ ստանդարտներին
- Պլոմբիրը պետք է լինի համասեռ, առանց սառցե բյուրեղների
- Ջնարակ պետք է լինի համասեռ, առանց շաքարի և կակաոյի հատիկների
- Ջնարակ պետք չէ փշուր-փշուր դառնա փաթեթավորումը բացելուց հետո
- Ջնարակ և պաղպաղակի գույները պետք է տարբերվի
- Պաղպաղակը չպետք է ունենա ճեղքվածքներ
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլոմբիրի պատրաստման համար օգտագործվում է կովի կաթ, խտացրած և չոր սերուցք, կովի յուղ, հավի ձու, սերուցք առանց յուղի, հատապտուղներ, սուրճ, կակաո, մրգեր և այլն։
Յուղային պլոմբիրի բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրություն՝ ձվի դեղնուց` 4 հատ, սերուցք (10%)` 200 մլ, սերուցք (35%)` 500 մլ, շաքարի փոշի` 1 բաժակ, վանիլային շաքար` 1/8 թեյի գդալ։
Դեղնուցը խառնել մինչև սպիտակ դառնալը շաքարի փոշու հետ և հետզհետե լցնել 10% սեուցքը, լավ խառնել միքսերով, ավելացնել վանիլին և դնել դանդաղ կրակի վրա։ Առանց ընդմիջման խառնել մինչև 75 ° С դառնելը։ Քամել կրեմը մաղով ֆորմայի մեջ և դնել սառցարանում, այնուհետև խառնել 35 % սերուցքը մինչև պինդ փրփուր դառնալը, որից հետո խառնել արդեն սառցարանում դրված պաղպաղակի հետ և կրկին դնել սառցարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Каким быть первому российскому ГОСТу на мороженое?» Archived 2018-09-22 at the Wayback Machine. — Статья из журнала «МиЗП» № 5/2001 г.
- ↑ "Проект ГОСТа Р «Мороженое молочное, сливочное и пломбир. Технические условия» Archived 2018-09-29 at the Wayback Machine. — Статья из журнала «МиЗП» № 5/2003 г.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԳՕՍՏ 31457-2012. Կաթնային պաղպաղակ,սերուցքային և պլոմբիր. Տեխնիկական պայմաններ.