Jump to content

Արտակ Մալումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Մալումյան
Արտակ Մալումյանը Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահում մարզվելիս (26.01.2019թ.)
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվՄայիսի 5, 1981 թ.
ԾննդավայրՎանաձոր, ՀԽՍՀ
Քաշային կարգ81 կգ[1][2][3]
ՄարզիչԿառլեն Ամյան

Արտակ Մալումյան (մայիսի 5, 1981(1981-05-05), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կիսածանր քաշային բռնցքամարտիկ[1][2][3], Հայաստանի բռնցքամարտի առաջնություննների բազմակի հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե[1][2][3][4][5], Եվրոպայի առաջնության արծաթե, Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2005 թվականի Հայաստանի 4-րդ լավագույն մարզիկ, բռնցքամարտի մարզիչ, Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ[6], բռնցքամարտի մարզիչ։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Մալումյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 5-ին Հայկական ԽՍՀ-ի Վանաձոր քաղաքում։

Նախնական կրթությունը ստացել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1998 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Այն ավարտել է 2002 թվականին՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի մանկավարժի, բռնցքամարտի մարզչի որակավորում։

2002-2004 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում՝ ծառայությունն անցկացնելով Բանակի կենտրոնական մարզական ակումբում։

Արտակ Մալումյանը 1999-2002 թվականներին եղել է Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ 2009-2013 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։ 2013-2016 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գործող «Վիսու-Տալո» փայտամշակման շինարարական ընկերությունում որպես գլխավոր տնօրեն։

Սպորտային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Մալումյանը հանդիսանում է Հայաստանում տեղի ունեցած բռնցքամարտի մի շարք առաջնություններ բազմակի հաղթող։

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ներկայացնող Արտակ Մալումյանը Չինաստանի Միմյանգ քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 13-ից 20-ը տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 81 կիլոգրամ կիսածանր քաշային դասակարգում նվաճեց բրոնզե մեդալ[1][2][3]։ Նրա մարզիչն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Կառլեն Ամյանը[1]։

Ստորև ներկայացված է 2005 թվականին տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող 81 կիլոգրամ կիսածանր քաշային բռնցքամարտիկ Արտակ Մալումյանի մենամարտերի նկարագրությունը[2][3]

Արտակ Մալումյանը մարզվում է Հրազդանի ձորի բացօդյա մարզասրահում (26.01.2019թ.)
Մենամարտի օր Մրցակիցներ Միավորներ
1/16 եզրափակիչ (16.11.2005թ.) Հայաստան Արտակ Մալումյան (ARM)
Չեխիա Տոմաս Ադամեկ (CZE)
37
16
1/8 եզրափակիչ (17.11.2005թ.) Հայաստան Արտակ Մալումյան (ARM)
Եգիպտոս Ռամադան Յասեր Աբդելհաֆեր (EGY)
30
11
Քառորդ եզրափակիչ (18.11.2005թ.) Հայաստան Արտակ Մալումյան (ARM)
Բրազիլիա Լուիզ Վաշինգտոն (BRA)
+22
22
Կիսաեզրափակիչ (19.11.2005թ.) Հայաստան Արտակ Մալումյան (ARM)
Խորվաթիա Մարիո Սիվոլիջա (CRO)
10
20

Ա.Մալումյանը մասնակցել է նաև 2001 թվականին Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը[7]։

Եվրոպայի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Մալումյանը 1999 թվականին մասնակցել է Խորվաթիայի Ռիեկա քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել արծաթե մեդալ։

Ա.Մալումյանը մասնակցել է նաև 2006 թվականի հուլիսի 14-ից 23-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցած Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[8]։

Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Արտակ Ալումյանը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մասնակցել է Զինված ուժերի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել արծաթե մեդալ։

Հայաստանի լավագույն մարզիկներ 2005

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Մալումյանը հանդիսանում է 2005 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Արտակ Մալումյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]