Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1991
Իրավ. կարգավիճակԳործող
ՏեղագրությունԵրևան, Նալբանյան 21
ՆախագահՀովհաննես Հովսեփյան

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա, Հայաստանում բռնցքամարտի ոլորտը կարգավորող հիմնական մարմինը։ Ֆեդերացիան կառավարում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Ֆեդերացիայի գլխամասը գտնվում է Երևանում՝ Նալբանդյան փողոցում։ Նախագահը Հովհաննես Հովսեփյանն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերացիան հիմնադրվել է 1991 թվականին։ Ամբողջ Հայաստանում գործում են պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի մի քանի դպրոցներ։ Հայ բռնցքամարտիկները տարբեր քաշային կարգերում բազմիցս հայտնվել են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների լավագույն եռյակում։ Հայ բռնցքամարտիկները մասնակցում են նաև Բռնցքամարտի աշխարհի գավաթի մրցաշարին։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովը 2021 թվականին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը դրական է գնահատել հայկական բռնցքամարտի զարգացման տեմպերը և համագործակցության պատրաստակամություն հայտնել[2].

Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղիով։ Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր։ Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը». escs.am. 29 ապրիլ, 2021.
  2. «Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին». escs.am. 2021 թ․ հուլիսի 13.