Կարեն Գիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Գիլոյան
Karen Giloyan.jpg
Կ. Գիլոյանը Հանրային հեռուստաընկերության դիտահրապարակում, 2016
Ծնվել էապրիլի 26, 1970 (49 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրաստան
ՔաղաքացիությունՎրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունսպորտային մեկնաբան

Կարեն Գիլոյան (ապրիլի 26, 1970, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ[1]), հայ սպորտային մեկնաբան։ 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում:

Մինչև 1995 թվականը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ։ 1995-2000 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1995 թվականին աշխատել է «Նորք» հեռուստատեսության «Լուրերի» բաժնում որպես լրագրող։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես ավագ լրագրող և մեկնաբան։

2005 թվականին կազմել է «Մարզական ժուռնալիստիկա» ուսումնական առարկան և մինչև այժմ դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1998-[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թվականին՝ Հունաստանի մայրաքաղաքում, 2008 թվականին՝ Չինաստանում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թվականին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում, և 2014 թվականին՝ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 17 և Եվրոպայի 25 առաջնություն:

2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 2002 թվականից Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ 2007 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ուլիս ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը։

2014 թվականին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Խաղից դուրս» հաղորդաշարը։

2015 թվականին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:

2016 թվականից Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավարն է[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով:

2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով:

2015 թվականին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ:

2016 թվականին Հանրային Հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]