Նորք (հեռուստաալիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նորք» հեռուստաընկերություն
Տեսակհեռուստաալիք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Լեզուհայերեն
Բացվեց1996
ՓոխարինեցՀայաստանի հեռուստատեսության երկրորդ ալիք
ՓոխարինվեցՊրոմեթևս
Փակվեց1998
Նախկին անուններՀայկական հեռուստատեսության երկրորդ ծրագիր (1973-1991)
Հայաստանի հեռուստատեսության երկրորդ ալիք (1991-1996)

«Նորք» հեռուստաընկերություն, հայկական մասնավոր հեռուստաընկերություն։ Հիմնադրվել է 1996 թվականին՝ առանձնանալով Հայաստանի հեռուստատեսության երկրորդ ալիքից։ Փակվեց 1998 թ. վերջին և փոխարինվեց «Պրոմեթևս» մասնավոր հեռուստաընկերության (այժմ՝ Հայկական երկրորդ հեռուստաալիք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հեռուստատեսության երկրորդ ծրագիր (1973-1991) և Հայաստանի հեռուստատեսության երկրորդ ալիք (1991-1996)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միացրեք հեռուստացույցի 11-րդ ալիքը»,-1973թ. «Եթերում է Երևանը» ծրագրերի շաբաթաթերթի 40-րդ համարն այս վերնագրով էր տեղեկացնում Հայաստանի հեռուստատեսության երկրորդ ծրագրի եթերամուտը[1]։ Արդեն 1978-ից Հայաստանի հեռուստատեսության առաջին և երկրորդ ծրագրերի հաղորդումների մոտ 50 տոկոսը եթեր էր տրվում գունավոր պատկերով[2]։

«Նորք» հեռուստաընկերություն (1996-1998)[խմբագրել | խմբագրել կոդը]

1996թ. Հայաստանի հեռուստատեսության երկրորդ ալիքն առանձնացավ և դարձավ ինքնուրույն ծրագիր[3]։ «Նորք» հեռուստաընկերության տնօրեն նշանակվեց Ռոբերտ Մավիսակալյանը։ Կարճ ժամանակահատվածում «Նորք»-ը կարողացավ գրավել հեռուստադիտողների մեծ մասի ուշադրությունը։ Ստեղծվեցին վերլուծական-տեղեկատվական հաղորդաշարեր` «Լուրեր», «Ժամանակաչափ» և այլն։ Եթերում նոր խոսք բերեցին «Արտ 13» հեռուստաընկերության երիտասարդական-ժամանցային հաղորդումները` «Ուշ երեկոյան», «Էսքիզներ» և այլն։ Փակվեց 1998թ. վերջին և ստեղծագործական գրեթե ողջ խումբը տեղափոխվեց «Պրոմեթևս» մասնավոր հեռուստաընկերություն։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերության տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միացրեք հեռուստացույցի 11-րդ ալիքը». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. «Գունավոր պատկերի եթերամուտը». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Ստեղծվում է Տեղեկատվության նախարարությունը». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.