Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ
![]() | |
Տեսակ | Բացօթյա մարզասրահ |
Մարզաձև | Մարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
Նախկին անվանումներ | Չռիկ, «Բիձու գյոլ» |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | ≈ 1923 թվական |
Անվանված է | Հրազդան գետի և համանուն ձորի անունով |
![]() | |
![]() | |
Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում |
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօթյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]:
Մարզասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում: Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից: Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողներից Հարութը տեղադրել է առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ: Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև որովայնի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ:
2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր:
Լողավազան և ստորգետնյա աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակիի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ: Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել: Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը: Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվներից[1]:
2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1]:
Լեռնագնացություն և ժայռամագլցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր: Ծիծեռնակաբերդի բլրի արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձունքում գտնվող Ծիծեռնակաբերդի հնավայրը, օգտագործվում են պարապմունքների համար:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզասարքերը, լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի մարզիկները բացօդյա մարզահրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնցքամարտի Հայաստանի հաղթող, աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր Արտակ Մալումյանը մարզվելիս (ձախից)
Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Ռոման Ամոյանը մարզվելիս
Ռոման Ամոյանը և ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանի համատեղ մարզումը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակ կատեգորիայում։ |