Արվիդ Գրիգուլիս
Արվիդ Գրիգուլիս լատիշ․՝ Arvīds Grigulis | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1906[1][2] |
Ծննդավայր | Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 1989[1][2] (82 տարեկանում) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | լատվիերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ |
Ամուսին | Q66889890? |
Արվիդ Գրիգուլիս (լատիշ․՝ Arvīds Grigulis, հոկտեմբերի 12, 1906[1][2], Լիֆլանդական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1989[1][2], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային գրող, գրականագետ, դրամատուրգ, արձակագիր, քննադատ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1976 թ.)։ Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1947 թ.)։ Ստալինի 2-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1948 թ.)։ ՍՄԿԿ անդամ (1954 թ.)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1961 թ.), դոցենտ, պրոֆեսոր (1973 թ.)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվիդ Գրիգուլիսը ծնվել է 1906 թվականին Վալմիրայի նահանգում, գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1935 թվականին ավարտել է Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1945 թվականից դասավանդել է նույն համալսարանի լատվիական գրականության ֆակուլտետում։ Պատմական հետազոտությունների և գրականության տեսության հեղինակ է։ Եղել է ԼԽՍՀ գերագույն խորհրդի պատագամավոր։
Մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 5-ին[3]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական գործունեությունն սկսել է 1927 թվականից։ 1940-ական թվականների կեսերից հանդես է եկել որպես դրամատուրդ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին համագործակցել է «Լատվիայի հրաձիգը» թերթի հետ։ Գրել է պիեսներ, ակնարկներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1948 թվականին «Կավ և ճենապակի» պիեսի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Երեխաների համար գրել է «Երրորդ բրիգադը», «Սահմանապահները, երկու տղա և Մարս շունը», «Յուզիսի ճանապարհորդությունը»: 1950 թվականին լատիշերեն է թարգմանել «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունը։
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1948 թ.) «Կավ և ճենապակի» (1947) պիեսի համար
- Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1976 թ.)
- Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1947 թ.)
- 5 այլ մեդալներ ու շքանշաններ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130458651 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедический словарь, т. 1, М., «Большая советская энциклопедия», 1953—1955
- Большая советская энциклопедия
- Театральная энциклопедия
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1989 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լատվիացի գրողներ
- Պրոֆեսորներ