Jump to content

Արպինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Արպինո
իտալ.՝ Arpino
41°39′0″N 13°37′0″E / 41.65000°N 13.61667°E / 41.65000; 13.61667
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԼացիո
Մակերես55 կմ²
ԲԾՄ450±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն7736 մարդ (2004)
Խտություն135 մարդ/կմ²
Ազգային կազմիտալացիներ
Ժամային գոտիUTC+1, ամռանը +2
Հեռախոսային կոդ00776
Փոստային ինդեքս3033
Փոստային դասիչ03033
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքcomune.arpino.fr.it(իտալ.)
Արպինո (Իտալիա)##
Արպինո (Իտալիա)

Արպինո (իտալ.՝ Arpino, լատիներեն՝ Arpinum[1]), քաղաք Իտալիայում` Լացիո մարզի Ֆրոզինոնե գավառում։ Մշակույթի և գեղարվեստի բնագավառներում այդ գավառի հնագույն և առավել կարևոր կենտրոններից մեկն է։ Արպինոն Հին Հռոմի նշանավոր քաղաքական գործիչ և ճարտասան Մարկուս Տուլիուս Կիկերոնի և մեծահամբավ զորավար Գայոս Մարիոսի ծննդավայրն է։ Այստեղ ծնված անվանի անձանցից են նաև Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչ Ջուզեպպե Չեզարին (1568—1640), ով հայտնի էր Կավալեր դ’Արպինո պատվանունով, 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Անջելո Պարիզին (ծնվ. 1953 թ.):

Բնակչության թվաքանակը 2004 թվականի դեկտեմբերի 31-ի մարդահամարի տվյալներով եղել է 7.736, , 2014 թվականի տվյալներով՝ 7.286[2]: Բնակչության խտությունը կազմում է 135 մարդ/քկմ։ Համայնքն զբաղեցնում է 55 քկմ տարածք։ Սահմանակից է Բրոկոստելլա, Կազալատիկո, Կազալվիերի, Կաստելիրի, Ֆոնտանա Լարի, Ֆոնտեկիարի, Իզոլա դել Լիրի, Մոնտե Սան Ջովանի Կամպանո, Սանտոպադրե և Սորա համայնքներին[3][4][5]։ Փոստային ինդեքս՝ 3033, հեռախոսային կոդ՝ 00776։

Քաղաքի հովանավոր սուրբը Մարիամ Աստվածածինն է՝ Madonna di Loreto-ն։ Քաղաքի տոնը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 10-ին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տարին1861188119011921193619511971199120012016
Բնակչութ. 11.53011.63311.21410.63410.56410.3817.6018.0067.6147.262

Quelle: ISTAT

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Richard Stillwell (2017 թ․ մարտի 14). The Princeton Encyclopedia of Classical Sites. Princeton University Press. էջեր 95–. ISBN 978-1-4008-8658-6.
  2. «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 26 червня 2015-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
  3. citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html|título=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  4. citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html|título=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  5. citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում) .aspx|título=Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արպինո» հոդվածին։