Ջուզեպպե Չեզարե Աբբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուզեպպե Չեզարե Աբբա
իտալ.՝ Giuseppe Cesare Abba
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1838(1838-10-06)[1][2]
ԾննդավայրԿայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 6, 1910(1910-11-06)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԲրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmayor of a place in Italy?
Պարգևներ և
մրցանակներ
Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան և Ռազմական խիզախության մեդալ
Giuseppe Cesare Abba Վիքիպահեստում

Ջուզեպպե Չեզարե Աբբա (իտալ.՝ Giuseppe Cesare Abba, հոկտեմբերի 6, 1838(1838-10-06)[1][2], Կայրո Մոնտենոթե, Սավոնա, Լիգուրիա, Իտալիա - նոյեմբերի 6, 1910(1910-11-06)[1][2], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի գրող:Ջուզեպպե Գարիբալդիի զինակիցը և «Հազարների արշավախմբի» մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի հոկտեմբերի 6-ին, Կայրո Մոնտենոթեյում, Լիգուրիայում, որն այդ ժամանակ Սարդինիայի թագավորության մասն էր: 1850 թվականին նա ընդունվել է Կարկարե գիշերօթիկ հաստատություն, որտեղ դասավանդում էր նրա հայրը` Աթանազիո Կանատան (իտալ.՝ Atanasio Canata)` ուսանողների մեջ քերականության, գրականության և հայրենիքի հանդեպ սեր սերմանելով[3]: Սովորել է Ջենովայի գեղարվեստի ակադեմիայում, որը թողել է 1859 թվականին՝ ծառայության անցնելով Պիներոլոյում գտնվող հեծելազորային գնդում: 1860 թվականին մեկնել է Պարմա, որտեղ միացել է Գարիբալդիի կամավորներին, որոնց հետ մասնակցել է մարտերի մեծ մասին, որոնք, ի վերջո, հանգեցրել են Երկու Սիցիլիաների թագավորության` Իտալիայի հետ միավորվելուն: Ստացել է սպայական կոչում: Արշավների ընթացքում օրագիր էր պահել, որը հետագայում հիմք է դարձել նրա գրական ստեղծագործությունների համար:

Պատերազմից հետո նա վերադարձել է Կայրո Մոնտենոթե, որտեղ 1861 թվականի ապրիլին, մի խումբ համախոհների հետ միասին նա հիմնել է «Աշխատողների փոխօգնության ընկերություն» (իտալ.՝ Societa Operaia di Mutuo Netherorso)[4]: 1862 թվականին տեղափոխվել է Պիզա, որտեղ հաճախել է համալսարանական հայտնի դասախոսների դասախոսություններին և զբաղվել գրական գործունեությամբ: 1866 թվականին Գարիբալդիի հետ մասնակցել է անկախության համար մղվող պատերազմին:

1868 թվականի նոյեմբերի 1-ից եղել է Կայրո Մոնտենոթե փոխքաղաքապետ, 1875 թվականի մայիսի 2-ից մինչև 1880 թվականի օգոստոսի 17-ը՝ նույն քաղաքի քաղաքապետ[4]:

1881 թվականին նշանակվել է Ֆաենցայի Տորիչելլի լիցեյի իտալերեն լեզվի ամբիոնի պրոֆեսոր, որտեղ աշխատել է 3 տարի:

1884 թվականին դարձել է Բրեշիայի Նիկոլո Տարտալյայի անվան Տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ նա դասավանդել է 26 տարի՝ դառնալով ֆակուլտետի դեկան և քաղաքապետարանի անդամ[4]:

1910 թվականի հունիսի 5-ին նշանակվել է Իտալիայի Սենատի պատվավոր անդամ[4]:

Մահացել է Բրեշիայում, 1910 թվականի նոյեմբերի 6-ին: Թաղված է Կայրո Մոնտենոթեում[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր անունը Ջուզեպպե էր, մոր անունը` Ջիլիոզա Պերլա: Ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին անգամ ամուսնանացել է 1871 թվականին, իր զարմուհու` Ռոզա Պերլայի (իտալ.՝ Maria Teresa Rosa Perla) հետ[5]: Նրանք ունեցել են չորս երեխա՝ որդիներ Մարիոն և Պիետրոն և դուստրերը` Ջիլիոզան և Կատերինան: Երկրորդ անգամ ամուսնացել է 1886 թվականին, Թերեզիտա Ռիցցատիի հետ:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին Աբբան գրել է «Չեզարե Նուլլոյի մահվան առթիվ» բանաստեղծությունը, այնուհետև՝ «Արրիգո. Կվարտոյից մինչև Վոլտերնո» բանաստեղծությունը, որը լույս է տեսել 1866 թվականին:

Նրան ազգային համբավ է բերել «Կվարտոյից Վոլտուրնո. Հազարից մեկի գրառումները» (իտալ.` Da Quarto al Volturno: noterelle d'uno dei Mille, 1880) ժամանակագրությունը, որը պատկերում է ժողովրդական հրամանատար Գարիբալդիի կերպարը՝ փոխանցելով հեղափոխական դաժան պայքարի հերոսությունը[6]: Ստեղծագործությունը բարձր գնահատական է ստացել Ջոզուե Կարդուչչիի կողմից:

Նա նաև «Բորմիդայի ափերը 1794 թվականին» (իտալ. Le rive della Bormida nel 1794, 1875) պատմավեպի, «Ռոմանիա» և «Հին բանաստեղծություններ» բանաստեղծությունների ժողովածուների, «Տեսածը» պատմվածքների ժողովածուի և «Հազարների պատմությունը` երեխաների համար» (1904) և Գարիբալդիի գործեր» (1907) հանրակրթական գրքերի հեղինակն է:

Աբբայի հրապարակումները հավաքված են «Պատմության էջեր» գրքում (իտալ.` Pagine di storia, 1914):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի շքանշան
  • «Մարտական սխրանքի» արծաթե մեդալ
  • «1000 di Marsala» հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]