Արշակ Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Բրուտյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1864(1864-09-21)
Քարաբերդ, Հայաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մահացել էօգոստոսի 25, 1936(1936-08-25) (71 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտություներաժիշտ
մանկավարժ
երգահավաք
նկարիչ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա

Արշակ Հովհաննեսի Բրուտյան (սեպտեմբերի 21, 1864(1864-09-21), Քարաբերդ, Հայաստան - օգոստոսի 25, 1936(1936-08-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երաժիշտ, մանկավարժ, երգահավաք, խմբավար, նկարիչ։

Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին ավարտել է Ղփչաղ գյուղի Հառիճի ընկերության ժառանգավորաց դպրոցը, 1882 թվականին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իբրև նկարիչ՝ 1903 թվականին կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Բրուտյանը դասավանդել է Ալեքսանդրապոլի դպրոցներում, 1895 թվականին հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500)։ Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր։ Հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը[1]։

Նկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Ա. Մխիթարյանցի, Գարեգին Լևոնյանի, Թ. Անտիկյանի և ուրիշների դիմանկարների, սրբապատկերների։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուտյանի անունով է կոչվում Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցը[2]։

Մեջբերումներ Արշակ Բրուտյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Արշակ Բրուտյանը Ալեքսանդրապոլում սկիզբ է դրել հրապարակային ժողովրդական համերգների, առաջինը բեմ բարձրացել ազգային տարազներ կրող իր խմբերով և, ամենակարևորը, նպաստել է քառաձայն երգեցողության տարածմանը։ Նա հայ երաժշտական կյանքում բազմաձայնության սերմանող ու տարածող առաջին գործիչներից էր։
- Մարգարիտ Բրուտյան, երաժշտագետ[3]
Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղարշապատ, 1890 թ.
  • Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժող.), Ե., 1985 թ. (առաջաբանը, ծնթգր.՝ Մ. Բրուտյանի)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Արշակ Բրուտյանի անվան Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2015-10-14 
  3. Արշակ Բրուտյանը և Շիրակի երաժշտական կյանքը
  4. Ռամկական Մրմունջներ/հեղինակ։ Արշակ Բրուտյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե Չարեցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Արշակ Բրուտյանի ֆոնդ, թ.22: 4 Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Եր., 1985, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580 CC BY-SA icon 80x15.png