Արշալույս Հարությունի Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշալույս Հարությունի Բաբայան
Ծնվել է դեկտեմբերի 27, 1906(1906-12-27)
Ծննդավայր Խդրանց, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է հուլիսի 30, 1990(1990-07-30) (83 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն գրականագետ և խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն

Արշալույս Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 27, 1906(1906-12-27), Խդրանց, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հուլիսի 30, 1990(1990-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զանգեզուրի Խդրանց գյուղում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը, 1929 թվականին Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու և գրականություն դասավանդել Վ. Ի. Լենինի անվան բանֆակում։ 1935 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան։ 1937-1938 թվականներին հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-1951 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-1964 թվականներին՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-1948 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ 1963 թվականին «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։[1][2]

Ա. Բաբայանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 171 էջ։
  • Կանայք մեր երկրում կոմունիզմի կառուցման ակտիվ շինարարներ են, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957, 36 էջ։
  • Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
  • Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1962, 335 էջ։
  • Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 85-86 
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 166