Արմեն Վարժապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վարժապետյան
Ծնվել էմայիսի 11, 1974(1974-05-11) (49 տարեկան)
ԾննդավայրՆինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Արմեն Մարտիրոսի Վարժապետյան (մայիսի 11, 1974(1974-05-11), Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Աստղիկ բժշկական կենտրոնի» էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, «Որակի նշան Տարվա երիտասարդ բժիշկ 2022» մրցանակի մրցանակակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Վարժապետյանը ծնվել է 1974 թվականի մայիսի 11-ին, Վրաստանի Նինոծմինդա քաղաքում, բժիշկ Մարտիրոս Վարժապետյանի բանասեր Լաուրա Ղազարյանի ընտանիքում[2]։

1991-1997 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որից հետո ուսումը շարունակել է նույն համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։

2001-2015 թվականներին աշխատել է «Մալաթիա բժշկական կենտրոնի» ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում, 2016 թվականից «Աստղիկ բժշկական կենտրոնի» էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է։ Մոտ 20 տարի դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։

Արմեն Վարժապետյանն ավելի քան երեսունհինգ գիտական տպագրությունների, երեք դասագրքի, չորս գյուտարարական առաջարկների հեղինակ և համահեղինակ է։ 2019 թվականին լույս է տեսել նրա «Վահանաձև գեղձի հանգույցները» ուսումնական ձեռնարկը, որով սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ուսանողները։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի անդամ
  • Եվրոպական վիրաբույժների ասոցիացիայի անդամ
  • Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի անդամ
  • Մեծ Բրիտանիայի էնդոկրին և թիրեոիդ վիրաբուժության ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի անդամ

Կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համահայկական միջազգային վիրաբուժական համաժողով, Երևան, Հայաստան (2003 թվական)
  • Դասընթաց Լապարոսկոպիկկար, Լոնդոնի թագավորական քոլեջ և Լապարոսկոպիկ վիրաբուժության կենտրոն, Երևան, Հայաստան, (2004 թվական)
  • Լապարոսկոպիկ վիրաբուժություն, վերապատրաստում, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Հայաստան (2010 թվական)
  • Երիտասարդ գիտնականների միջազգային համաժողով, Երևան, Հայաստան (2010 թվական)
  • Գերոնտո վիրաբուժության միջազգային համաժողով Երևան, Հայաստան (2013 թվական)
  • Դասընթաց՝ վիրաբուժություն, Պիրոգով կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան (2015 թվական)
  • Էնդոկրին Վիրաբուժություն, վերապատրաստում՝ էնդոկրինոլոգիայի և էնդոկրինվիրաբուժության Հուսիս-արևմտյան կենտրոն, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (2015 թվական)
  • Էնդոկրին հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մոտեցումներ. գիտապրակտիկ սեմինար, Կոտայք, Հայաստան (2015 թվական)
  • «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցեր» Գիտապրակտիկ սեմինար, Ծաղկաձոր, Հայաստան (2016 թվական)
  • Մինիմալինվազիվ էնդոկրին վիրաբուժություն Առաջադեմ դասընթաց, IRCAD, Ստրասբուրգի համալսարան, Ֆրանսիա (2016 թվական)
  • Լապարոսկոպիկ վիրաբուժության դասընթաց՝ ֆիզիկական և վիրտուալ սիմուլյացիա, Նեապոլ, Իտալիա (2016 թվական)
  • Ներվիրահատական նեյրոմոնիթորինգի երկրորդ Համառուսական դասընթաց վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրավիրահատությունների ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (2016 թվական)
  • «Կանանց առողջություն» գիտապրակտիկ սեմինար, Ջերմուկ, Հայաստան (կազմակերպիչ) (2016 թվական)
  • «Ցավի մենեջմենթ», Սիմպոզիում, Բուդապեշտ, Հունգարիա (2016 թվական)
  • Միջազգային գիտական դպրոց՝ ժամանակակից տեխնոլոգիաները էնդոկրինոլոգիայի և էնդոկրինվիրաբուժության մեջ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (2017 թվական)
  • «Լեհ վիրաբույժների 68 տարեկան կոնգրես», Կրակով, Լեհաստան (2017 թվական)
  • «Եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի 40 տարեկան հանդիպում», Բելգրադ, Սերբիա (2017 թվական)
  • «Եվրոպական վիրաբուժական ասոցիացիայի 21 տարեկան հանդիպում», Կրակով, Լեհաստան (2017 թվական)
  • «Ներվիրահատական նեյրոմոնիթորինգ վահանաձև և հարվահանաձև գեղձերի վիրաբուժության ժամանակ» գիտապրակտիկ սեմինար, Երևան, Հայաստան (Կազմակերպիչ) (2017 թվական)
  • «Նորարարություն և ապացելիություն կլինիկական պրակտիկայում, Ռուսաստան էնդոկրին վիրաբույժների ասոցիացիայի 1 գիտակրթական կոնֆերանս», Մոսկվա, Ռուսաստան (2017 թվական)
  • Հայկական ուռուցքաբանության կոնգրես, Ծաղկաձոր, (2021 թվական)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]