Արմեն Պողոսյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Պողոսյան (այլ կիրառումներ)
Արմեն Պողոսյան
Ծնվել էփետրվարի 1, 1974(1974-02-01) (50 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (2002)

Արմեն Անուշավանի Պողոսյան (փետրվարի 1, 1974(1974-02-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայ դիրիժոր, Ազգերի պետական թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Պողոսյանը ծնվել է 1974 թվականին, Մոսկվայում։ 1990-1994 թվականներին սովորել է Ա. Գ. Շնիտկեի անվան երաժշտական քոլեջում, 1997-2002 թվականներին՝ Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ սովորել է երգչախմբային և սիմֆոնիկ դիրիժորություն։ Ուսման ընթացքում ընդգրկվել է Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային երգչախմբի կազմում պրոֆեսոր Բորիս Թևլինի ղեկավարությամբ։ Որպես երգչախմբի անդամ դարձել է Riva del Garda մրցույթի (Իտալիա, 1997) և երգչախմբային 1-ին միջազգային օլիմպիադայի դափնեկիր (Ավստրիա, 2000, առաջին մրցանակ)։ 2000 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրա։ 1995 թվականին դարձել է Ակադեմիական երգչախմբի խմբավար Ս. Ստրոկինի ղեկավարությամբ, 1997 թվականին՝ «Պյութագորաս» ստուդիայի երաժշտական ղեկավար։ 2000 թվականին ստանձնել է Գրիգորի Գուրվիչի «Չղջիկ» թատրոն կաբարեի խմբավարի պաշտոնը։ 2002 թվականին կոմպոզիտոր Յանուշ Ստոկլոսան և ռեժիսոր Յանուշ Յուզեֆովիչը Պողոսյանին առաջարկել են ստանձնել «Иствикские Ведьмы» մյուզիքլի երաժշտական ղեկավարի և դիրիժորի պաշտոնը, որտեղ նրա բեմական գործընկերներ են դառնում Դմիտրի Պևցովը, Ալեքսեյ Կորտնևը, Աննա Բոլշովան, Աննա Նևսկայան, Նոննա Գրիշաևան, Ալիսա Էստրինան, Նոննա Վինոգրադովան, Անաստասիա Սապոժնիկովան, Յուլիա Տիմոշենկոն։ 2006 թվականին ստանձնել է «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնի երաժշտական ղեկավարի և դիրիժորի պաշտոնը։ 2010 թվականին, որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, գլխավորել է «ՍՈՖԻԱ» մասնավոր էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։

Երաժշտական ղեկավար և դիրիժոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Պողոսյանը բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Դևը» («Ոսկե դիմակ» թատերական մրցանակ), «Աճուրդներ», «Կովը», «Օպուս թիվ 7» («Ոսկե դիմակ» և «Բյուրեղապակե Տուրանդոտ» թատերական մրցանակներ), «Տարաբումբիան»։ Ներկայացումները մեծ հաջողությամբ ցուցադրվում են Ֆինլանդիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում։ 2008 թվականին Պողոսյանը որպես երաժշտական ղեկավար մասնակցել է Դ. Կրիմովի «Բալագան» ներկայացմանը։ 2000-2008 թվականներին եղել է Պյութագորաս ստուդիայի լիամետրաժ երաժշտական ֆիլմերի և մուլտֆիլմերի ռուսերեն կրկնօրինակման երաժշտական ղեկավարը («Մերի Պոպինս», «Հարսնացուի դիակը», «Քնած գեղեցկուհին», «Հանա Մոնտանա», «Կուզիկը Նոտր Դամից», «Փոքրիկ ջրահարսը», «Շրեկ»)։ 2009 թվականին Պողոսյանը պրոդյուսեր Ալեքսեյ Իվաշչենկոյի կողմից հրավիրվել է որպես երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` «Սովորական հրաշք »երաժշտական ներկայացումը բեմադրելու համար։

Երաժիշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Պողոսյանը կազմակերպել է «Oliver Twist» երիտասարդական խումբ-տղամարդկանց քառյակը «Doctor Watson» շոու խմբի աջակցությամբ։ Խումբը հաջողությամբ ելույթներ է ունենում Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Պողոսյանը արժանանում է «Moscow sounds» երգչախմբային միջազգային փառատոնի դիպլոմի (2 մրցանակ)։
  • 2007 թվականին The Walt Disney Company ընկերությունից ստանում է երախտագիտության նամակ` «The Jungle Book» գեղարվեստական անիմացիոն լիամետրաժ ֆիլմի պլատինե հավաքածուի հնչյունավորման մասնակցության համար։

«ՍՈՖԻԱ» էստրադային սիմֆոնիկ նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Պողոսյանը դառնում է «ՍՈՖԻԱ» մասնավոր էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը (նվագախմբում մշտական երաժիշտներ ընդգրկված չեն)։ Նվագախմբի սեփականատիրոջ (որը նաև «Альфа-скорпион» անվտանգության ընկերության հիմնադիրն ու Կիոկուշին կարատեի Տվերի ֆեդերացիայի նախագահն էր) համարձակ կարծիքով, պահպանելով ժանրի օրենքները, նվագախումբի հրավիրված երաժիշտները «արմատապես փոխեցին սիմֆոնիկ երաժշտության գաղափարը»։ Այդ մասնավոր նվագախումբը հանդիսատեսին է ներկայացնում հայտնի մյուզիքլների արիաներ, ռոք հիթեր և համաշխարհային կինոյի մեղեդիներ։

«ՍՈՖԻԱ»-ի երգացանկում տեղ էին գտել աղմուկ հանած այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Օպերայի ուրվականը», MAMMA MIA!, «Չիկագո», «Notre-Dame de Paris», «Մուլեն Ռուժ», «Ռոմեո և Ջուլիետ», «ZORRO», «We Will Rock You», «Յունոնա և Ավոս», «CATS», «Հիսուս Քրիստոս գերաստղ», «Գեղեցկուհին և հրեշը», «Carmina Burana» և շատ ուրիշներ։ Դասական երաժշտության ներկայացման նոր ձևի որոնումները և սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգի նոր հայացքը սկիզբ դրեցրին համերգաշրջանին, որով սեպտեմբերին ՍՈՖԻԱ-ն սկսեց իր համաշխարհային շրջագայությունը` Crocus City Hall-ում Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Ակադեմիական մեծ երգչախմբի կատարմամբ, Բորիս Տարականովի ղեկավարությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]