Զորրո (մյուզիքլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Զորրո»
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Հիմնված էԶորո
ԿերպարներDon Diego de la Vega?, Luisa?, Ramon?, Inez?, Sergeant Garcia? և Don Alejandro de la Vega?

Զորրո (անգլ.՝ Zorro), «Gipsy Kings» խմբի և Ջոն Կամերոնի երաժշտության հիման վրա ստեղծված մյուզիքլ, որում հնչել են «Gipsy Kings»-ի այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Bamboleo»–ն, «Baila Me»–ն և «Djobi Djoba»–ը, չնայած մեծ մասը նոր երգեր են և գրվել են հատուկ ներկայացման համար[1][2]։

Մյուզիքլը գրվել է չիլիացի գրող Իսաբել Ալյենդեի «Զորո» վեպի մոտիվներով, որը լույս է տեսել 2005 թվականին[3] և Զորրոյի մասին բնօրինակ գրքի պրիկվելն է։ Լիբրետոն չի կրկնում սյուժետային գիծը, չնայած կան համընկնող պահեր[4]։ Որպես ելակետ վերցվել է Այլենդեի վեպը, և 2-3 տարվա ընթացքում մշակվել է նոր պատմություն[2]։

Ներկայացումը բեմադրել Է բրիտանացի Քրիստոֆեր Ռենշոուն, որին դիմել էին ներկայացման թողարկումից 6 տարի առաջ Զորոյի մասին մյուզիքլ ստեղծելու առաջարկով, այսինքն՝ Այլենդեի վեպը գրելուց առաջ։ Նա արդեն «Gipsy Kings»-ի հետ աշխատում էր մյուզիքլի վրա, երբ լույս է տեսնում գիրքը և ազդում է նախագծի վրա[4]։

Համաշխարհային պրեմիերան կայացել է Ուոքինգի New Victoria Theatre-ում։ Նպատակը նախ բրիտանական նահանգներում նախադիտումներով շրջագայելն էր, այնուհետև բացվել Վեստ Էնդում՝ հույս ունենալով հասնել նաև Բրոդվեյ[2]։ Զորրոյի դերում խաղացել է Մաթ Ռոուլը[1]։

Ռուսաստանում մյուզիքլը բեմադրվել է «Stage Entertainment» ընկերության կողմից Մոսկվայի երիտասարդության պալատում և անվանվել է «ZORRO», ցուցադրությունները տեղի են ունեցել 2010-2011 թվականներին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Zorro @ Opera House» (անգլերեն). Manchester Evening News. 2010 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Gipsy Kings: Zorro rides to the rumba flamenca» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Why Isabel Allende agreed to produce Zorro: The Musical» (անգլերեն). The Times. 2008 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 201312-18-ին.
  4. 4,0 4,1 «Christopher Renshaw» (անգլերեն). Official London Theatre (www.officiallondontheatre.co.uk). 2008 թ․ հուլիսի 9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]