Արմեն Մարդոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Մարդոյան
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Kamyshin Higher Military Construction Command School? (1988) և Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան անվանդաշնային համալսարան (2017)
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր սեպտեմբերի 18, 1967(1967-09-18) (56 տարեկան)
Ծննդավայր Լանջիկ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
 
Պարգևներ
Արիության շքանշան, Բարեկամության շքանշան, Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար», Crimea defense medal և

Արմեն Համլետի Մարդոյան (սեպտեմբերի 18, 1967(1967-09-18), Լանջիկ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, հայ, ուկրաինացի, ռուս ռազմական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարդոյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական ԽՍՀ Անիի շրջանի Լանջիկ գյուղում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում)[1][2]։ Մարդոյանի խոսքերով՝ իր պապը կռվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայում և երկու անգամ վիրավորվել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

1984 թվականին ընդունվել է Կամիշինի բարձրագույն ռազմական շինարարական հրամանատարական ուսումնարան, որն ավարտել է 1988 թվականին՝ ստանալով «շենքերի և շինությունների կառուցման և շահագործման ինժեներ» մասնագիտությունը[1][2]։

1988-1990 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի սպայական պաշտոններում, իսկ 1991-1999 թվականներին՝ Հայաստանի ներքին գործերի նախարարությունում։ 1999-2005 թվականներին եղել է Վանաձորի «Converse Bank» բանկի մասնաճյուղի անվտանգության ծառայության պետը, իսկ 2005-2014 թվականները՝ Սիմֆերոպոլի «Ֆորտունա» ռեստորանի տնօրենը[1]։ Որպես Բելոգորսկի շրջանում գրանցված ձեռնարկատեր՝ զբաղվել է նաև կոշիկի նորոգմամբ և առևտրով։

Մասնակցություն Ղրիմի և Ուկրաինայի իրադարձություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մարդոյանը դարձել է Ղրիմի հայ համայնքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, որը մասնակցել է այսպես կոչված «ժողովրդական աշխարհազորի» գործունեությանը և զգալի դեր է խաղացել թերակղզու՝ Ռուսաստանին միանալու գործում, մինչդեռ «Ղրիմի հայ հասարակության» ղեկավարությունը բացահայտ հանդես է եկել հանրաքվեի օգտին[3][4]։ 2014 թվականի փետրվարի 23-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի շենքի մոտ Միխայիլ Շերեմետի հրամանատարությամբ աշխարհազորի կազմում կազմավորվել է տասը վաշտ, որոնք բախումների են մտել Ղրիմի թաթարների՝ Ղրիմի թաթարների մեջլիսի կողմնակիցների հետ, որոնք հանդես են եկել հանրաքվեի անցկացման դեմ[5][6][7]։ Մարդոյանը դարձել է «աշխարհազորի» 1-ին համահավաք գնդի 4-րդ վաշտի հրամանատարը[8]։ Նա իրեն տեսնում էր որպես «ֆաշիստական ժանտախտից» Ղրիմի պաշտպան, որը թույլ չէր տալիս «նեոֆաշիստներին ոտնատակ տալ Ղրիմի հողը»։

2014 թվականի փետրվարի 27-ին Սերգեյ Ակսյոնովի հրամանով Մարդոյանի հրամանատարությամբ վաշտը Ռուսաստանի Սևծովային նավատորմի հատուկջոկատայինների՝ այսպես կոչված «Քաղաքավարի մարդկանց» հետ, Մոլոտովի կոկտեյլներով և սակրավորների թիերով զինված գրավել են «Սիմֆերապոլ» միջազգային օդանավակայանը, վտարել են ուկրաինացի զինվորականներին։

Սերգեյ Վալերևիչը դուրս եկավ. «Մենք պետք է օդանավակայանը վերցնենք»։ Ասում եմ. «Լավ, հարց չկա։ Բայց կա՞ն միջոցներ»։ «Միջոցներից միայն բահի կոթն է»։ Մենք մոտենում ենք երկաթապատ ցանկապատին, սկսում ենք կոտրել այն։ Դրեցինք տակառները, արդեն պատրաստ էինք հրկիզելու։ Կրակը վառեցինք, և ես զանգեցի Ակսյոնովին, ասացի. «Վալերևիչ, ես թռիչքուղու վրա եմ և պատրաստ եմ վառել»։ Նա ասաց. «Սպասիր հրամանի, Սամվե՛լ։ Ուղիղ 30 վայրկյանից հրամանը կտրվի. Սամվել, կարճ ասած մենք մեր գործն արեցինք։ Կիևին զեկուցված է, որ թռիչքուղին գրավված է»։
- Արմեն Մարդոյանը «Ղրիմ․ Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում[9]։
Արտաքին մեդիաֆայլեր
Պատկերներ
Մարդոյանի և Լյաշկոյի դիմակայությունը և [1]
Տեսաֆայլեր
Մարդոյանի ծեծկռտուքը Գոնչարենկոյի և Բալաշովի հետ

Մարդոյանի՝ օդանավակայանի գրավման ողջ վաստակը իրեն վերագրելը քննադատվել է այլ աշխարհազորայինների կողմից, այդ թվում` Վլադիմիր Մրցալովի, որը նշել է, որ հենց նա էր ղեկավարում 4-րդ վաշտը[10][11]։ Այնուամենայնիվ, հենց դրանից հետո Մարդոյանը հայտնի է դարձել «Կրեմլի Հատուկ գործակալ» մականունով և մկրտության ժամանակ պապի կողմից ընտրված «Սամվել» կոչումով[12][13]։ Նա ավելի մեծ մեդիա հնչեղություն է ստացել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոյի, Օդեսայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի, Կիևի բիզնեսմեն Գենադի Բալաշովի, լրագրող Օսման Փաշաևի նկատմամբ բացահայտ բռնության և հարձակում գործադրելու կապակցությամբ[12][14][15][16][17]։

Բացի այդ, «Սամվելին» ուկրաինացի լրագրողները մեղադրել են Ղրիմի թաթար ակտիվիստ Ռեշատ Ամետովին հարցաքննելու և ծեծելու մեջ, որին գտել էին մահացած Բելոգորսկի շրջանի մայրուղու մոտ․ հատկանշական է, որ հենց այնտեղ է գտնվել Մարդոյանի բիզնեսը[18][19]։

Բացի այդ, Մարդոյանը ձերբակալել է «Աջ սեկտորի» անդամներին[20], տեսախցիկով վիրավորել է աշխատավարձի չվճարման պատճառով բողոքող աշխարհազորայիններին[21][22], մասնակցել է Ուկրաինայի արևելքի հակամարտությանը և պարգևատրվել է պատվոգրով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար[9], «ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողուհուն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել»[23], իր տեսաբլոգում անձնական բողոք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված նրա «հակառուսական» գործողությունների հետ[24]։ 2015 թվականին՝ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո, Սիմֆերոպոլում կայացած հանրահավաքում, որտեղ հրկիզել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը, սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի ղեկավարության հասցեին[25][26]։

Բառեր չկան։ Մեր զգացմունքները, մեր արժանապատվությունը վիրավորված են, մենք պետք է պատասխանենք նույն զենքով, ինչով նրանք եկել են մեր տուն։ Ես կոչ եմ անում բոլոր ղրիմցիներին միավորվել ընդդեմ այս սատանաների, այս պետության դեմ, որն իբր պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, բայց իրականում դա մեղսակցություն է ԴԱԻՇ-ի հետ, նրանք իրենք են ԴԱԻՇ-ով քողարկված ԴԱԻՇ-ը։

2017 թվականի հոկտեմբերի 3-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում Ուկրաինայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը, կապված Մարդոյանին մարմնական վնասվածք հասցնելու և Ուկրաինայի քաղաքացիներին առևանգելու մեջ, միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով՝ նրան Ուկրաինայի տարածք արտահանձնելու նպատակով[27][28]։ 2018 թվականի հունիսի 11-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել 2014 թվականի մարտի 9-ին Սիմֆերոպոլի երկաթուղային կայարանում «Եվրամայդանի» ակտիվիստներ Անդրեյ Շեկունին և Անատոլի Կովալսկիին առևանգելու և կալանավորելու մեջ, բացի պատգամավոր Գոնչարենկոյին մարմնական վնասվածք հասցնելու կասկածներից, Բալաշովի առևանգման և խոշտանգումների, Փաշաևի առևանգման, «Ղրիմի ինքնապաշտպանության» անօրինական զինված կազմավորման ստեղծման և ղեկավարման մեջ, ընդհանուր առմամբ` 6 հանցագործություն Ուկրաինայի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 15 տարի ազատազրկում[29][30][31]։ Հետագայում Ռուսաստանի իշխանությունների ջանքերի արդյունքում Մարդոյանը հանվել է հետախուզությունից[32][33]։

Հետագա կյանք և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից մինչև 2015 թվականներն աշխատել է որպես ճանապարհային տրանսպորտի և ավիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 2015 թվականին դարձել է Ղրիմի Հանրապետության «Չեռնոմորնեֆտեգազի» պետական միացյալ ձեռնարկության վարչակազմի խորհրդական, որն ազգայնացվել է Ղրիմի բռնակցումից հետո։ 2017 թվականին ավարտել է Ղրիմի Վ. Վերնադսկու անվան դաշնային համալսարանը՝ «գյուղատնտեսական ճարտարագիտություն» մասնագիտությամբ, իսկ 2018 թվականին հենց այդտեղ ստացել է նաև «պետական և քաղաքային կառավարում» մասնագիտությունը։

2015 թվականից մինչև 2019 թվականը եղել է Ղրիմի «Սիմֆերոպոլի քաղաքային շրջանի հայերի տեղական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2017 թվականից նախագահել է «Ղրիմի Հանրապետության ժողովրդական աշխարհազորի հանրագումարային գնդի վետերանների միությունը»։ Կրում է գեներալ-մայորի ուսադիրներով համազգեստ[34]։

2014 թվականի հունիսի 3-ին Մարդոյանն ընտրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Ղրիմի տարածաշրջանային մասնաճյուղի քաղաքական խորհրդի անդամ[35]։ Հուլիսի 7-ին առաջադրվել է որպես Ղրիմի առաջին գումարման Պետական խորհրդի ընտրությունների թեկնածու[36], իսկ հուլիսի 12-ին պաշտոնապես գրանցվել է[37], ընդ որում հայտարարվել է, որ Մարդոյանը քրեական անցյալ չունի։ Շուտով հանրության համար չբացահայտված պատճառներով կուսակցության տարածքային կառույցի ղեկավարությունը Մարդոյանին հեռացրել է ցուցակներից, ինչի պատճառով գրանցվելուց հետո դուրս է մնացել ընտրություններից[38][39]։

Հինգ տարի անց Մարդոյանը որոշել է կրկին փորձել իր բախտը նախընտրական արշավում[38]։ 2019 թվականի հուլիսի 5-ին գրանցվել է Ղրիմի երկրորդ գումարման Պետական խորհրդի ընտրություններում[40]։ Այնուամենայնիվ, արդեն հուլիսի 29-ին Ղրիմի Հանրապետության ընտրական հանձնաժողովը վարչական հայցով դիմել է Ղրիմի Հանրապետության Գերագույն դատարանին՝ Մարդոյանի գրանցումը չեղյալ համարելու կապակցությամբ՝ Հայաստանի տարածքում նրա դատվածության մասին փաստի բացահայտման պատճառով[41][42][43]։ Ինչպես հետևում է Ղրիմի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվական կենտրոնից ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 24-ին հայցված նամակից և համապատասխան տեղեկանքից ոմն Արմեն Համլետի Մարդոյանը 2000 թվականի հունիսի 5-ին դատապարտվել է մարմնական վնասվածք հասցնելու և շորթման համար Հայաստանի Լոռու մարզի ժողովրդական դատարանի կողմից մի շարք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքով 10 տարվա ազատազրկման, ընդ որում նշվել է, որ չկան տեղեկություններ «անձի ծննդյան ամիս ամսաթվի» և պատժի կրման վայրի մասին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին Գերագույն դատարանը մերժել է ընտրական հանձնաժողովի բողոքն այն հիմքով, որ ՆԳՆ տեղեկատվական կենտրոնի փաստաթղթերը, որոնք «լիովին չեն նշում տվյալ անձի ծննդյան ամսաթիվը, չեն հանդիսանում քրեական գրառումը հաստատող հավաստի տեղեկություն»[44][45]։

Հանդիպում Պուտինի հետ, 2020 թվականի մարտի 18։ Մարդոյանն աջից երկրորդն է

Մարդոյանը 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է Պետական խորհրդի պատգամավոր[46]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Պետական խորհրդի առաջին նստաշրջանում դարձել է գույքային և հողային հարաբերությունների կոմիտեի, շինարարության, տրանսպորտի և վառելիքաէներգետիկ համալիրի, զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի կոմիտեի անդամ[47][48]։ Ակտիվորեն կատարում է աշխատանքային ուղևորություններ և վարում է քաղաքացիների ընդունելություն[49][50], իսկ 2020 թվականին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, անձամբ սկսել է ղրիմցիներին մատակարարել մթերային հավաքածուներ և անհատական պաշտպանության միջոցներ[51][52][53][54]։

2020 թվականի մարտին մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սևաստոպոլում կայացած հանդիպմանը, որտեղ խոստացել է, որ ինքը և «Ղրիմի Հանրապետության ժողովրդական աշխարհազորի 15-հազարանոց զորքը» ընտանիքներով և հարազատներով, կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին[55][56]։

2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մարդոյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի տարածքով Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ԼՂՀ ղեկավարության հետ Ստեփանակերտում մարտական գործողությունների քննարկման, ինչպես նաև հայերի կողմից որպես վարձկան հակամարտությանը մասնակցելու մեջ[57]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի երեք որդի և երկու դուստր, ունի թոռներ[58]։ Կրտսեր եղբայրը՝ Մանվելը (ծնված 1969 թվականին)[59], Ղրիմի իրադարձությունների մասնակից է, ստացել է «Արիության և խիզախության համար» մեդալ[60], Փաշաևը մեղադրել է նրան իր առևանգմանը մասնակցելու մեջ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիության մեդալ[13][55][61][62], Բարեկամության շքանշան (2014 թվական), «Ղրիմի վերադարձի համար» մեդալ (2014 թվական)։
  • «Պարտքի հավատարմության համար» շքանշան (2019 թվական)[60], «Ղրիմի պաշտպանության համար» մեդալ (2014 թվական), «Արիության և խիզախության համար» մեդալ (2015 թվական), «Ղրիմի Հանրապետության պաշտպանության համար» մեդալ (2015 թվական)։
  • Սիմֆերոպոլի վարչակազմի շնորհակալական նամակը (2016 թվական)[63] :
  • Ռուսաստանի հայերի միության «Արծաթե խաչ» շքանշան (2019 թվական)[64][65], Սանկտ Պետերբուրգի ծովային ժողովից II աստիճանի «Զինվորական խիզախության համար» շքանշան (2015 թվական), «100 տարի պետական անվտանգության մարմիններին» մեդալ «Հանուն հայրենիքի փառքի» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունից (2017 թվական)[66], «Ռուսաստանի զինված ուժերի 100 ամյակի» և «Արիության համար» մեդալներ հերոսների համառուսաստանյան հասարակական կազմակերպությունից, պետական մրցանակների կրող և «Ռուսաստանի աշխատավորի արիության» պետական մրցանակի դափնեկիր (2018)[67], և այլ[13] :
  • Հայկական մրցանակներ[13], այդ թվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով (2016 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մարդոյան Արմեն Համլետի». Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 Ալեքսեյ Լոխվիցկի (19 июля 2014). «Ընտրական հանձնաժողովը թույլ է տվել «եդինոռոսներին» մասնակցել Ղրիմի ընտրություններին». Մոսկվայի կոմերիտական. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Սլոբոդյանյուկ և այլք, 2016, էջ 198
  4. Սլոբոդյանյուկ և այլք, 2016, էջ 205
  5. «Պետխորհրդում գնահատել են աշխարհազորի դերը «Ղրիմի գարնանը»». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ մարտի 6. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  6. Իգոր Դմիտրով, Վլադիմիր Շումակով (2019 թ․ մարտի 16). ««Առանց Ռուսաստանի արյունալի խառնաշփոթն ավելի վատ կլիներ, քան Դոնբասը» Ինչպես Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Պատմում են «Ղրիմի գարնան» գլխավոր մասնակիցները». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Ղրիմի պետական խորհրդի շենքի մոտ կրկին ժողովրդական աշխարհազորի վաշտեր են «կազմավորվում»». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  8. ««Մարիևկան կարելի է 100%-ով ապահովել ջրով», Արմեն Մարդոյան». Միասնական Ռուսաստան. 2014 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  9. 9,0 9,1 Сергей Громенко (13 июня 2018). «Крымскую «самооборону» к ответу: очередные обвинения «Самвелу»». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  10. Անդրեյ Սուխոտին (2016 թ․ ապրիլի 26). «Հարձակում Ղրիմի վրա։ Թերակղզին միացնելու համար նրան պարգևատրել են շքանշանով, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի համար ծեծել են մահակներով». Նոր թերթ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  11. Սերգեյ Ստելմախ (2016 թ․ ապրիլի 26). ««Ղրիմը մերն է»՝ քրեական ռոմանս». Крым.Реалии. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  12. 12,0 12,1 ««Спецагент Кремля» раскрыл неизвестные страницы «Крымской весны»». ՌԻԱ Նովոստի. 16 марта 2017. Վերցված է 23 августа 2020-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Սամվել հատուկ գործակալը, կամ ինչպես Մարդոյանը պատերազմի փոխարեն գարուն բերեց Ղրիմ». Sputnik. 2019 Մարտի 16. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  14. «Агрессивный крымский боевик Самвел оказался спецагентом Кремля и мог работать в СБУ». ТСН. 2014 Մայիսի 20. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  15. Илья Азар (17 марта 2016). ««Крымская самооборона» два года спустя. Чем занимается Народное ополчение Крыма в «мирное время»». Meduza. Վերցված է 23 августа 2020-ին.
  16. Виктория Веселова (4 октября 2017). «Найти «Самвела»: за что «крымский ополченец» попал в международный розыск». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  17. Игорь Воротников (24 июля 2019). «Папа, сестра жены, сын друга и «Самвел». Кто идет в крымский парламент по спискам «Единой России»». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  18. Мария Томак (3 марта 2020). «Решат Аметов: первая жертва оккупации Крыма и военное преступление Путина». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  19. Валентина Самар (16 июля 2014). «Кримські кати і катівні». Վերցված է 23 августа 2020-ին.
  20. Елена Гусакова (18 марта 2015). «Любить по-крымски. Ополченцы Александр и Алена Таюрские встретились во время Крымской весны. Теперь они муж и жена». Российская газета. Վերցված է 23 августа 2020-ին.
  21. «В Симферополе «самообороновцы» едва не подрались из-за невыплаты зарплаты». ТСН. 29 августа 2014. Վերցված է 23 августа 2020-ին.
  22. «В Крыму на митинге из-за невыплаты зарплаты «самообороновцы» чуть не передрались». Крым.Реалии. 28 августа 2014. Վերցված է 23 августа 2020-ին.
  23. Михаил Рябов (3 июля 2019). «Журналистка обратится в полицию из-за угроз в Крыму». Politnavigator.net. Վերցված է 23 августа 2020-ին.
  24. Максим Карпенко (30 июня 2020). «Ополчение Крыма предупредило Пашиняна: Кончай заигрывать с Западом». politnavigator.net. Վերցված է 23 августа 2020-ին.
  25. «Как в Симферополе сжигали чучело Эрдогана». ATR. 27 ноября 2015. Վերցված է 23 августа 2020-ին.(չաշխատող հղում)
  26. ««Огненный» Эрдоган». Эхо Москвы. 8 декабря 2015. Վերցված է 23 августа 2020-ին.
  27. «Нацполиция Украины: руководитель роты «самообороны» Крыма объявлен в международный розыск». Крым.Реалии. 3 октября 2017. Վերցված է 23 августа 2020-ին.
  28. «Главарь «самообороны Крыма» объявлен в международный розыск». Агентство «Крымские новости». 3 октября 2017. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 23 августа 2020-ին.
  29. «Повідомлення про підозру одіозному керівнику «Самооборона Криму» Армену Мартояну». Национальная полиция Украины. 11 июня 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 23 августа 2020-ին.
  30. «Руководителю «Самообороны Крыма» сообщили о подозрении в шести преступлениях». Укринформ. 11 июня 2018. Վերցված է 23 августа 2020-ին.(չաշխատող հղում)
  31. «Главу четвертой роты «крымской самообороны» подозревают в похищении евромайдановцев — полиция АРК». Крым.Реалии. 11 июня 2018. Վերցված է 25 августа 2020-ին.
  32. «Россия добилась снятия с международного розыска руководителя «крымской самообороны» – прокурор АРК». Крым.Реалии. 13 июня 2018. Վերցված է 24 августа 2020-ին.
  33. Виктория Веселова (3 ноября 2018). «Статья за статью: как в Крыму из журналистов делают «преступников»». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  34. «Արմեն Մարդոյանը «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» հատուկ ծրագրի ժամանակ». [Ռուսաստանի նախագահ]. 2015 Ապրիլի 16. Վերցված է 2020 Ապրիլի 16-ին.
  35. «Եդինայա Ռոսիա» Համառուսաստանյան քաղաքական կուսակցության Ղրիմի տարածաշրջանային բաժանմունքի 1-ին համաժողովի պատվիրակները տարածաշրջանային քաղխորհուրդ են ստեղծել». Միասնական Ռուսաստան. 2014 Հուլիսի 3. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  36. «Ակսյոնովն ու Կոնստանտինովը գլխավորել են Ղրիմու Միասնական Ռուսաստանի թեկնածուների ցուցակը». Միասնական Ռուսաստան. 2014 Հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  37. «Постановление Избирательной комиссии Республики Крым от 12 июля 2014 года № 13/194-1 «О заверении республиканского списка кандидатов в депутаты Государственного Совета Республики Крым первого созыва, выдвинутого Крымским региональным отделением Всероссийской политической партии „ЕДИНАЯ РОССИЯ" по республиканскому избирательному округу»». Избирательная комиссия Республики Крым. 12 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 23 августа 2020-ին.
  38. 38,0 38,1 Էմիր Աբլյազով (2019 Օգոստոսի 2). «Ընտրություններ մարզերում». «Ղրիմի Ձայն» թերթ. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  39. «Մարդոյան Արմեն Համլետի». Российская энциклопедия кандидатов. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  40. «Постановление Избирательной комиссии Республики Крым от 5 июля 2019 года № 11/147-2 О заверении республиканского списка кандидатов в депутаты Государственного Совета Республики Крым второго созыва, выдвинутого избирательным объединением „Крымское региональное отделение Всероссийской политической партии „ЕДИНАЯ РОССИЯ""»». Избирательная комиссия Республики Крым. 5 июля 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 23 августа 2020-ին.
  41. «Избирательная комиссия Республики Крым провела 20-е заседание». Избирательная комиссия Республики. 30 июля 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 23 августа 2020-ին.
  42. «Постановление Избирательной комиссии Республики Крым от 29 июля 2019 года № 20/211-2 «Об обращении в Верховный Суд Республики Крым с административным исковым заявлением об отмене регистрации кандидата в депутаты Государственного Совета Республики Крым второго созыва Мартояна Армена Гамлетовича, включенного в зарегистрированный список кандидатов, выдвинутый избирательным объединением „Крымское региональное отделение Всероссийской политической партии „ЕДИНАЯ РОССИЯ""»». Избирательная комиссия Республики Крым. 2019 Հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  43. «Ղրիմի ընտրական հանձնաժողովը դատարանի միջոցով կարող է չեղյալ հայտարարել ընտրություններին Միացյալ Ռուսաստանից թեկնածուի գրանցումը». Ինտերֆաքս. 2019 Հունիսի 31. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  44. «Дело № 2а-105/2019». Верховный суд Республики Крым. 2 августа 2019. Վերցված է 23 августа 2020-ին.(չաշխատող հղում)
  45. «Решение Верховного суда Республики Крым № 2А-105/2019 2А-105/2019~М-102/2019 М-102/2019 от 2 августа 2019 г. по делу № 2А-105/2019». Верховный суд Республики Крым. Վերցված է 23 августа 2020-ին.
  46. Виктория Веселова (14 сентября 2019). ««Боевик Аксенова», депутаты и люди бизнеса: кто пришел в крымский парламент». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  47. «Պատգամավորները հաստատել են Ղրիմի Հանրապետության երկրորդ գումարման Պետական խորհրդի կոմիտեների կազմերը». Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդ. 2019 Հոկտեմբերի 1. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  48. «Единороссы вошли в состав комитетов крымского парламента второго созыва». Միասնական Ռուսաստան. 2019 Հոկտեմբերի 1. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  49. «Արմեն Մարդոյանն աշխատանքային այցով եղել է Սևծովյան շրջանում». Միասնական Ռուսաստան. 2019 Նոյեմբերի 19. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  50. «Արմեն Մարդոյանն ընդունել է քաղաքացիներին». Միասնական Ռուսաստան. 2019 Դեկտեմբերի 5. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  51. «Վլադիմիր Կոնստանտինովը տեղեկացրել է անցած շաբաթվա ընթացքում կամավորական կենտրոնի աշխատանքի մասին». Միասնական Ռուսաստան. 2020 Ապրիլի 23. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  52. «Армен Мартоян: Весь многонациональный Крым объединился в борьбе с общей бедой — пандемией». Միասնական Ռուսաստան. 27 апреля 2020. Վերցված է 23 августа 2020-ին.(չաշխատող հղում)
  53. «Владимир Константинов: «Депутаты всех уровней лично помогают крымчанам»». Միասնական Ռուսաստան. 20 мая 2020. Վերցված է 23 августа 2020-ին.(չաշխատող հղում)
  54. «Կամավորական կենտրոնը շարունակում է աշխատանքը. օգնություն է ցուցաբերվել սևծովյան շրջանի բազմազավակ ընտանիքներին». Միասնական Ռուսաստան. 2020 Հունիսի 3. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  55. 55,0 55,1 «Հանդիպում Ղրիմի և Սևաստոպոլի հասարակայնության ներկայացուցիչների հետ». Ռուսաստանի նախագահ. 2020 Մարտի 18. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  56. Виктория Веселова. ««Крымский пул» Кремля: кто общался с Путиным в Севастополе». Крым.Реалии. Վերցված է 23 августа 2020-ին.
  57. «Քրեական գործ է հարուցվել Ղարաբաղում կռված Ղրիմի կամավորների միավորման պարագլխի դեմ». 2020 Նոյեմբերի 5. Վերցված է 2020 Նոյեմբերի 5-ին.
  58. Դմիտրի Կիսելյով (2017 Մարտի 19). «Ռուսաստանը ղրիմցիներին իրավահավասարություն, կրթություն և բժշկություն է տվել». Vesti.ru. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  59. Շահին Գոջաև (2016 Մայիսի 23). «Դոնբասից և Ղրիմից վարձկաններ են գալիս Ղարաբաղ». Vzglyad.az. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  60. 60,0 60,1 «Ղրիմի Հանրապետության պետական խորհրդի նախագահության որոշումը 5-ի մարտի 2019-ի № p824-1/19 տարբեր ոլորտների աշխատողների պարգեւատրման մասին» (PDF). Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդ. 2019 Մարտի 5. Վերցված է 2020 Օգոստոսի 21-ին.
  61. «Հարցազրույց Ղրիմի Հանրապետության ժողովրդական աշխարհազորի գնդի վետերանների միություն նախագահ Սամվել Մարդոյանի հետ». Ղրիմ 24. 2019 Մարտի 18. Վերցված է 2020 Օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  62. «Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Ղրիմի ժողովրդական աշխարհազորի ստեղծման 76-րդ տարեդարձը». 2017 Հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  63. ««Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլ քաղաքի վարչակազմը պարգևատրելու մասին» Սևաստոպոլ քաղաքի վարչակազմի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 614-ր հրամանագիր». Սիմֆերոպոլի վարչակազմ. 2016 Դեկտեմբերի 19. Վերցված է 2020 Օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  64. «Մոսկվայում կայացել է Համաձայնություն միջազգային մրցանակի հանձնման VI արարողությունը». Мэр Москвы. 2019 Դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 Օգոստոսի 23-ին.
  65. «Համաձայնություն միջազգային մրցանակի հանձնման VI արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում». Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհուրդ. 2019 Դեկտեմբերի 3. Վերցված է 2020 Օգոստոսի 21-ին.
  66. «Նոյեմբերի 12-ին մեդալով պարգևատրվեց Արմեն Համլետի Մարդոյանը». «Ղրիմի առողջարանային ձեռնարկություններ» միություն. 2017 Նոյեմբերի 12. Վերցված է 2020 Օգոստոսի 21-ին.
  67. «Պարգևատրում Ռուսաստանի զինված ուժերի 100 տարի և Վաստակի համար մեդալներով». Ղրիմի Հանրապետական տարածաշրջանային հասարակական կազմակերպություն աշխատանքային խիզախություն պետական, հասարակական, հասարակական մրցանակների և պետական, հասարակական և միջազգային մրցանակների դափնեկիրներ. 2018 Մայիսի 15. Վերցված է 2020 Օգոստոսի 21-ին.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]