Արգանդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արգանդում
անգլ.՝ Womb
Արգանդում.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Hungary.svg Հունգարիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և դրամա
Թեմաինցեստ
Թվական2010 և ապրիլի 7, 2011[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲենեդեկ Ֆլիգաուֆ[3][4][2]
Սցենարի հեղինակԲենեդեկ Ֆլիգաուֆ
ԴերակատարներԵվա Գրին[4], Մեթ Սմիթ[4], Լեսլի Մենվիլ[4], Հաննա Մյուրեյ[4], Նատալիա Տենա[4], Ջենիֆեր Լիմ, Փիթեր Ուայթ[4], Ռուբի Օ․ Ֆի[4], Էլլա Սմիթ[4], Վունմի Մոսակու[4], Լոուրենս Ռիչարդսոն և Թինա Էնգել[5]
ԵրաժշտությունՄաքս Ռիչեր
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Արգանդում» (անգլ.՝ Womb), հունգարացի ռեժիսոր և սցենարիստ Բենեդեկ Ֆլիգաուֆի դրամա ֆիլմը[6], որը թողարկվել է 2010 թվականին[7]։ Գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, երբ մարդկային կլոնավորումն աստիճանաբար դառնում է ամենօրյա գործընթաց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքում Ռեբեկան իսկապես սիրել է միայն Թոմին, բայց նրանց վիճակված չէր միասին լինել։ Դեռ երեխա ժամանակ նա պիտի Ճապոնիա մեկներ։ Երբ Ռեբեկան մեծանում ու ստանում է բարձրագույն կրթություն, հետ է վերադառնում և կրկին հանդիպում է Թոմին։ Նրանք վերականգնում են հարաբերությունները, բայց քաղաքից դուրս ուղևորության ժամանակ ավտոմեքենան հարվածում է Թոմին։

Ռեբեկան որոշում է կլոնավորել Թոմին։ Նա ինքն է մեծացնում և ծնում է կեսարյան հատման միջոցով։ Կինը դաստիարակում է տղային, նրան՝ իր որդին համարելով։ Նա տղայի նախատիպը նշում է որպես իր հոր։ Տարիքի հետ Թոմ կրտսերը անտեղյակ իր իրական ծագման մասին, սկսում է ավելի շատ հիշեցնել հանգուցյալին, և Ռեբեկան նորից սկսում է տածել նրա հանդեպ անմոռանալի զգացմունքները։ Մեծանալու ընթացքում Թոմը սկսում է անորոշ փորձություններ զգալ, որոնք նման են անցյալի կյանքի հիշողությանը։ Նա պատահաբար հանդիպում է իսկական Թոմի մորը և շատ անորոշ կերպով ճանաչում է նրան։

Ռեբեկան խանդում է այն աղջկան, ով հանկարծ հայտնվեց Թոմի կյանքում որպես ընկերուհի, որը նույնպես մնաց իրենց տանը ապրելու համար, բայց լինելով և՛ Թոմի սիրող կին և՛ մայր, նա չի կարող բացահայտորեն խոսել այդ մասին։ Ընտանիքի ներսում աճող գրգռվածությունը բոլորին հասցնում է խելագարության եզրին, և աղջիկն ի վերջո հեռանում է, իսկ Թոմը Ռեբեկայից պահանջում է բացատրություն։ Վերջապես, նա նրան ցույց է տալիս համակարգիչ՝ նախկին Թոմի լուսանկարներով։ Իմանալով, որ նա երկրորդ անգամ է ապրում, Թոմը ցնցում և թյուրիմացություն է ընկալում այն, թե ինչպիսին է ինքը և ով է հիմա Ռեբեկան իր համար։ Նա հարձակվում է նրա վրա և բռնաբարում նրան, բայց վերջինս չի դիմադրում։ Ձեռքի վրա եղած արյունով հասկանալի է դառնում, որ Ռեբեկան կույս էր։ Շուտով Թոմը ուժ է գտնում հասկանալու ամեն ինչ և, միայն ասելով «շնորհակալ եմ, Ռեբեկա», լքում է տունը, և Ռեբեկան գիտակցում է, որ նորից հղի է[8]։

Թողարկման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 15-ին «German Film Week» շրջանակներում։ Նույն թվականին կինոնկարը ցուցադրվեց Լոկառնոյի, Տորոնտոյի, Ռեյկյավիկի, Համբուրգի, Լոնդոնի, Մումբայի և Սալոնիկի կինոփառատոներում[9]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]