Արատ Սոլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արատ Սոլից
Aratos von Soloi.jpg
Ծննդյան անունՍոլի
Ծնվել էմոտ 315 մ. թ. ա.
ԾննդավայրԿիլիկիա
Վախճանվել էմ.թ.ա.240
Վախճանի վայրՄակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, աստղագետ
Լեզուհին հունարեն
Aratus of Soli Վիքիպահեստում

Արատ Սոլից (անգլ.՝ Aratus, հունարեն՝ Ἄρατος ὁ Σολεύς, Սոլի, մոտ մ. թ. ա.315 թվականին.մահացել է Պելլայում, մ.թ.ա.240) թվականին։ Հին հունական դիդակտիկ բանաստեղծ է: Ծնվել է Կիլիկիայում, մոտ մ.թ.ա. 276 թվականին հրավիրվել է Մակեդոնիայի տիրակալ Անտիգոն II Gonata-ի արքունիք: Մահացել է Մակեդոնիայում:

Արատ Սոլից
Phaenomena

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արատի գրչին են պատկանում աստղագիտական «Երևույթ» (φαινόμενα) պոեմը՝ 732 հատվածներից և «Եղանակի նշաններ » պոեմը (διοσημεία)` 422 հատվածներից, որոնք ունեն մեկ ընհանուր խորագիր՝ «Երևույթներ»: Բանաստեղծությունը գրված է Հոմերոսի բարբառով և կարող է դիտվել որպես նուրբ հելլենիստական ոճի օրինակ: Արատի "Երևույթները" հիմնված են Եվդոքսոս Կնիդոսցու արձակ ստեղծագործության վրա։ Պոեմի ներածական մասում նկարագրված է աշխարհի երկրակենտրոն համակարգը՝ Երկրով և դրա շուրջ պտտվող գնդաձև երկնակամարով. թվարկվում են հիմնական մոլորակները, նկարագրվում է Արեգակի շարժումը համաստեղությունների շուրջ էկլիպտիկայի միջոցով։ Այնուհետև թվարկվում են համաստեղությունները, որոնք հնարավոր է դիտել Կնիդի լայնությունից: Արատը դիտորդ աստղագետ չէր, ուստի, ըստ Հիպարքոսի, նրա պոեմը պարունակում է մի շարք աստղագիտական սխալներ, որոնք առաջացել են դիտարկումների անճշտությունների ժամանակ: Սակայն ժամանակակից մի շարք հետազոտողներ միմյանցից անկախ հանգել են նման եզրահանգումների.ըստ նրանց հաշվարկների՝ աստղային երկինքը, որը նկարագրված է Արատի կողմից, հենց այդպես է թվացել մ. թ. ա. III հազարամյակում հյուսիսային լայնության 36° շրջանում՝ Կրետե, Կիպրոս և Հյուսիսային Իրան հատող զուգահեռների վրա: Երկրային առանցքի պրեցեսիան ժամանակի ընթացքում փոխում է համաստեղությունների տեսանելիությունը, և Եվդոքսի տեղեկությունները կարող էին վերցվել ավելի վաղ ձեռագրերից: Մաունդերը (1909) թվագրվում է սկզբնաղբյուր մ.թ.ա. 2500 թվական, Կրոմելին (1923) - մ.թ.ա. 2460 թվական, Կանադական աստղագետ Օվենդեն (1966) — մոտ մ.թ.ա.2600 թվական, Ա. Ռոյ (1984) - մոտ մ. թ.ա. 2000 թվական, Ս. Վ. Ժիտոմիր — մոտ մ.թ.ա.1800 թվական: "Եղանակային նշանները" հիմնված են մասամբ Արիստոտելի "Օդերևութաբանություն" աշխատության վրա, մասամբ՝ Թեոփրաստեսի աշխատության վրա, մասամբ էլ՝ Հեսիոդոսի "Աշխատանքներ և օրեր"–ի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bing, Peter. 1993. "Aratus and his Audiences." Materiali e Discussioni 31:99–109.
  • Faulkner, Andrew. 2015. "The Female Voice of Justice in Aratus' Phaenomena." Greece and Rome. 62.1: 75-86
  • Gee, Emma. 2013. Aratus and the Astronomical Tradition. Oxford: Oxford Univ. Press.
  • Gee, Emma. 2000. Ovid, Aratus and Augustus: Astronomy in Ovid’s Fasti. Cambridge, UK: Cambridge Univ. Press
  • Hunter, Richard L. 1995. "Written in the Stars: Poetry and Philosophy in the Phaenomena of Aratus." Arachnion 2:1–34.
  • James, Alan W. 1972. "The Zeus Hymns of Cleanthes and Aratus." Antichthon 6:28–38.
  • Katz, Joshua T. 2008. "Vergil Translates Aratus: Phaenomena 1-2 and Georgics 1.1-2." Materiali e discussioni per l'analisi dei testi classici 60: 105-123
  • Pendergraft, Mary L. B. 1995. "Euphony and Etymology: Aratus’ Phaenomena." Syllecta Classica 6:43–67.
  • Possanza, Mark. 2004. Translating the Heavens: Aratus, Germanicus, and the Poetics of Latin Translation. New York: Lang
  • Volk, Katharina. 2010. "Aratus." In A Companion to Hellenistic Literature. Edited by James J. Clauss and Martine Cuypers, 197–210. Malden, MA: Wiley-Blackwell.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]