Էդվարդ Ուոլտեր Մաունդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Ուոլտեր Մաունդեր
անգլ.՝ Edward Walter Maunder
Maunder Edward Walter.jpg
Ծնվել էապրիլի 12, 1851(1851-04-12)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 21, 1928(1928-03-21) (76 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունաստղագետ
ԱմուսինAnnie Scott Dill Maunder?
ԵրեխաներEdith Maunder?

Էդվարդ Ուոլտեր Մաունդեր (անգլ.՝ Edward Walter Maunder, ապրիլ 12, 1851 թվական - մարտ 21, 1928 թվական, Անգլիացի աստղագետ: Ճանաչում ստացել է Արեգակի ակտիվության վերաբերյալ հետազոտություններից:Նրա կողմից բացված Արեգակնային բծերի քանակի փոքրացումը ստացել է «Մաունդերի մինիմում» անվանումը):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Մաունդերը ծնվել է 1851 թվականին Լոնդոնում: Սովորել է «Լոնդոնի Թագավորական քոլեջում»: Իր կրթությունը վճարելու համար աշխատել է բանկում: 1873 թվականից «Գրինվիչի աստղադիտարանում» զբաղվել է սպեկտրասկոպիական հետազոտություններով, ինչպես նաև Արեգակնային բծերի նկարահանումներով: Երկարաժամկետ ուսումնասիրություններից հետո բացահայտեց, որ Արեգակնային սկավառակի վրա բծերի առաջացման լայնությունը փոփոխվում է 11-ամյա ցիկլով: 1904 թվականին հրապարակեց ստացված տվյալները դիագրամի տեսքով(այսպես կոչված «Մաունդերի թիթեռներ»): Արխիվային տվյալները ուսումնասիրելով բացահայտեց, որ մոտավորապես 1645 թվականին - 1715 թվականները Արեգակի վրա բծեր առաջացել են շատ հազվադեպ: Չնայած այն ժամանակների աստղադիտակների ոչ կատարյալ լինելուն, Արեգակի ուսումնասիրություններ անցկացում էին և ամեն մի բծի առաջացումը գրանցվում էր: Այդ ժամանակաշրջանը ստացավ «Մաունդերի մինիմում» անվանումը: Հետաքրքիր է, որ նրա ժամանակաշրջանը համընկնում է այսպես կոչված փոքր սառցե դարաշրջանին, որի ընթացքում գրանցվում էր տեսանելի սառեցում: Սակայն այս երկու դեպքերի միջև կապը վերջնական բացահայտված չէ:

Մաունդերը զբաղվում էր նաև Գիսաստղերի, Միգամածությունների և Մոլորակների ուսումնասիությամբ, այդ թվում նաև Մարս մոլորակի: Ի տարբերություն այլ աստղագետների նա մնում էր մի համոզման, որ մարսյան ալիքները հանդիսանում են օպտիկական խաբկանքներ, այլ ոչ թե մարսեցիների տեխնածին կառույցներ: 1903 թվականին նրա կողմից դրվեց համոզիչ փորձ, որի արդյունքում փորձարկվողներին ցույց էին տալիս բծերի ոչ դասակարգված նկարներ, որոնց փոխարեն նրանցից շատերը տեսնում էին «ալիքներ»:

Մաունդերը ամուսնացած է եղել երկու անգամ. 1875 թվականից Էդիտ Հաննա Բաստինի (անգլ.՝ Edith Hannah Bustin) հետ, որից նա ուներ 5 երեխա, իսկ 1890 թվականից մաթեմատիկոս Էննի Սքոթ Դիլլ Ռասելլի(անգլ.՝ Annie Scott Dill Russell): Նրա հետ համագործակցել է մինչ կյանքի վերջ, 1909թվականին լույս է տեսել նրանց համատեղ գիրքը՝ «The Heavens and their Story»:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին «Միջազգային աստղագիտական միությունը» Էդվարդ Մաունդերի (միասին Էննի Սքոթ Մաունդերի) անունով կոչեցին Լուսնի հակառակ կողմի խառնարանը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. Walter Maunder FRAS: The Royal Observatory, Greenwich: A Glance at its History and Work, (1900)
  • E. Maunder: Astronomy without a Telescope, (1902)
  • E.W. Maunder: Note on the distribution of sun-spots in heliographic latitude, 1874—1902, Monthly Notices of the Royal Astronomical Society, Vol. 64, (1904) p. 747-761
  • E. Maunder: Astronomy of the Bible: An Elementary Commentary on the Astronomical References in the Holy Scripture, (1908)
  • A. and E. Maunder: The Heavens and their Story, (1909)
  • E. Maunder: Are the Planets Inhabited?, (1913)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]