Արամ Սաթունց
Արամ Սաթունց | |
---|---|
Արամ Սաթունց | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Արամ Սաթունց |
Ծնվել է | փետրվարի 5 (18), 1913[1] Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 6, 1990 (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա (1941)[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1947)[1] |
Պարգևներ |
Արամ Մովսեսի Սաթունց (Սաթյան) (փետրվարի 5 (18), 1913[1], Մարի, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 6, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[2]։
Աշոտ Սաթյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Բաքվի (1938-1941 թթ.) և Երևանի (1944-1947 թվականներ) կոնսերվատորիաներում։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր-երաժիշտների էստրադային նորաստեղծ նվագախմբի ղեկավարը։ Պատերազմի թեժ օրերին է ծնվել Սաթունցի Աշոտ Գրաշու խոսքերով գրված «Փառք սովետական բանակին» երգը, որը տպագրվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի օրգան «Լենինյան դրոշ» թերթում։ 1945 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-1974 թ.՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում (երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր)։ 1950 թվականից մինչև 1955 թվականը եղել է Թամանյան դիվիզիայի երգի և պարի ինքնագործ անսամբլի գեղարվեստական ղեկավարը, Անդրկովկասյան զինվորական օկրուգի օլիմպիադայում շահել 2-րդ մրցանակը[2]։
Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հակոբ Պարոնյանի, 1938 թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947 թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979 թ.), «ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980 թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967 թ., «Փառք Սովետական բանակին», Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974 թ.), «Հայկական ֆանտազիա» (1960 թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980 թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946 թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար։ Հրատարակվել է Սաթունցի երգերի 3 ժողովածու (1969, 1975, 1983 թթ.)։ Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Սաթունց, Քնարական Երգեր և Ռոմանսներ, «Սովետական Գրող» հրատարակչություն, Երևան, 1986[3]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 114.
- ↑ 2,0 2,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Արամ Սաթունց, Քնարական Երգեր և Ռոմանսներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Սաթունց Արխիվացված 2021-06-28 Wayback Machine
- Արամ Սաթունցի ստեղծագործությունները Հանրայինի եթերում Արխիվացված 2014-10-30 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 114)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Սաթունց» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Մարի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1990 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ