Արաբյան (ձեռնարկություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբյան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1935
ՎայրԱթենք, Հունաստան

«Արաբյան» (հուն․՝ Αραπιάν), բաստուրմայի և սուջուխի առևտրով զբաղվող հայկական ընկերություն և խանութ Աթենքում (Հունաստան)[1][2][3][4][5]։ Խանութը գործում է 1935 թվականից[3]։ «Արաբյանը», ինչպես նաև նրա հարևան «Միհրան բաստուրման», համարվում են Աթենքի պատմական հաստատություններից երկուսը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը 1935 թվականին հիմնադրել է Հույն-թուրքական պատերազմի ժամանակ հայրենի Կեսարիայից փախած հայ Սարգիս Արաբյանը[1][4][6][7]։ Նա բնակություն է հաստատել Հունաստանի մայրաքաղաք Աթենքում և բացել բաստուրմայի և սուջուխի խանութ Էվրիպիդեսի փողոցի 41 հասցեում։ 1965 թվականին Սարգիս Արաբյանն իր բիզնես գործընկեր է նշանակել Դիմիտրիս Թեոդորոպուլոսին։ Խանութը ներկայումս կառավարում է երրորդ սերունդը, քանի որ այն մնում է Թեոդորոպուլոսների ընտանիքի ձեռքում, որն այժմ կառավարում է Դիմիտրիսի որդի Ֆանիսը[1][8]։ Խանութի չափն այժմ 15 մ2 է[1]։

Ֆանիս Թեոդորոպուլոսի ղեկավարությամբ ընկերությունը տեղափոխել է իր արտադրական օբյեկտները Պրոսոցանի (Դրամա)՝ Ֆալակրո լեռների մոտ, որպեսզի շրջապատված լինի ավելի բնական միջավայրով[3]։

«Կաթիմերինի» թերթին տված հարցազրույցում Ֆանիս Թեոդորոպուլոսը նշել է, որ փորձում է նոր ապրանքատեսակներ մշակել երիտասարդ սերնդի համար, ինչպես նաև ծանոթացնել ավանդական արտադրանքին, որն օգտագործել են նրանց ծնողները[9]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արաբյան» խանութի արտաքին տեսքը

«Կաթիմերինի» թերթը գովաբանում է «Արաբյանին» որակյալ ապրանքների և լավ սպասարկման համար։ Թերթը նկարագրում է ընկերության արտադրանքը որպես հիանալի նախուտեստներ գնահատողների համար, ինչպես նաև նշում է, որ «Արաբյանն» արտադրանքի մեջ չի օգտագործում կոնսերվանտներ[10]։ Թերթի «Բաստուրմայի ծեսը» սուրբծննդյան հոդվածում նշվում է, որ «Արաբյանի» բաստուրման պարտադիր պայման է սուրբծննդյան սեղանի համար, և որ իրենց օրակարգում է ամենամյա «ուխտագնացությունը» դեպի խանութ՝ նկատի ունենալով «Արաբյանի» հին բաղադրատոմսով պատրաստված բաստուրման՝ կտրված բարակ, գրեթե թափանցիկ շերտերով ճարպով կամ առանց ճարպի[11]։

Lifo ամսագիրը բարձր է գնահատում «Արաբյանի» արտադրանքի որակը և բաղադրիչների ու մսի մանրակրկիտ ընտրությունը, որոնք առաքվում են Հունաստանի տարբեր վայրերից։ Արտադրանքի բազմազանությունն ու համը գնահատվում են նաև որպես «այլ դարաշրջան հիշեցնող», որոնք երաշխավորված կհավանի սպառողը[12]։ Lifo-ն նշում է, որ և՛ «Արաբյանը», և՛ «Միհրան բաստուրման» մսային նրբախորտիկների շուկայի լավագույն մատակարարներն են[13]։ Lifo-ի հոդվածագիրը Աթենքի ռեստորաններում մատուցվող «Արաբյանի» երշիկով և ձվածեղով կանաչ ոլոռով ապուրն անվանում է «դասական ուտեստ»[14]։ Gastronomos online-ը նույն ուտեստն անվանում է «համեղ դինամիտ համադամասերների համար»[15]։

Ըստ Athens Voice-ի հոդվածի՝ «Արաբյանը» հայտնի է իր արևելյան համեղ ուտեստներով։ Հոդվածում նշվում է, որ «Արաբյանում» վաճառվող Քսանթիի հնեցված պանիրը համային սանդղակի վերին հատվածում է, նմանատիպ գնահատականներ է տալիս նաև բաստուրմայի, այծի երշիկի, սուջուխի և ղավուրմայի համար։ Նշվում է նաև, որ Ֆանիս Թեոդորոպուլոսն իր հաճախորդներին համադամների հետ կապված խորհուրդներ է տալիս[9][16]։ «Արաբյանն» առաջարկում է անվճար համտեսել իրենց արտադրանքի նմուշները։ Athens Voice-ն «Արաբյանի» համտեսի ծառայությունը համարում է լավագույնը Աթենքում[17]։

Կիկլադներում և Կիպրոսում տարածված խոզի փափկամսից պատրաստված երշիկի մի տեսակը՝ «Արաբյանի» լուզա կամ լուցա ապխտած երշիկը, որը պատրաստված է քացախի մեջ մարինացված խոզի մսից, ինչպես նաև կրետական ավանդական երշիկը, «Կաթիմերինի» թերթի առաջարկած ապրանքների ցանկում են[18]։

Միջազգային մակարդակով «Արաբյանի» խանութը ներկայացված է Ջեյմի Օլիվերի «Ջեյմին անում է... Իսպանիա, Իտալիա, Շվեդիա, Մարոկկո, Հունաստան, Ֆրանսիա» խոհարարական գրքում, որտեղ 2-էջանոց բացվածքում պատկերված է ինքը՝ Մերկ խոհարարը, որը կեցվածք է ընդունել խանութի առջև[1]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արաբյանն» արտադրում է հետևյալ ապրանքները[1][10][11][12][19][20][21]

  • Պետալո (պայտ) սուջուխ
  • Կաֆտերո սուջուխ (շատ կծու)
  • Եփած սուջուխ
  • Ռահի բաստուրմա
  • Կարամանդլիկա սուջուխ
  • լեգ բաստուրմա
  • վենետիկյան ծագման կորֆու նումբուլո[21]
  • հունական և արտասահմանյան սալյամի
  • Թինոսի լուզա
  • բիզոնի միս
  • ղավուրմա
  • ձեռքով պատրաստված մսամթերք Դրամայից
  • Ստամբուլի սուջուխ՝ պատրաստված բացօթյա պայմաններում
  • Քսանթիի հնեցված կազերի պանիր
  • Կեսարիայի բաստուրմայով կարկանդակներ
  • Սերեսի չասապակի (փոքրիկ դահիճ) ղավուրմա
  • Զակինթոսի պանիր յուղի մեջ
  • բաստուրմադելա (բաստուրմայի և մորտադելայի համադրություն)
  • Ապակի ապխտած երշիկ՝ մարինացված քացախի մեջ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gourmet ամսագրի պատվոգիր (2010-2011)[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Varvaritis-Tourikis, Helen (2011 թ․ օգոստոսի 7). «A cut above the rest». Athens News. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում) See also alternative link and alternative link from the Internet Archive
  2. «Arapian Cold Cuts». GlobalMarket. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ARAPIAN COLD CUTS». Greek Companies Online. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  4. 4,0 4,1 Pappa, Maria. Μπόχα και απόλαυση. Ough Online (Greek). Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Rentoulas, Angel (2011 թ․ սեպտեմբերի 21). «Arapian» (Greek). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 (el) Το αλλαντικό των μερακλήδων Δύο αρμένικες οικογένειες διατηρούν την παράδοση στον παστουρμά Ρεπορτάζ: Θόδωρος Νικολάου thnikolaou@dolnet.gr Publication date: Τρίτη 21 Ιουλίου 2009 quote: "Arapian's Pastourma has been on the same spot in Euripidou Street since its opening in 1935." and "Ο παππούς όταν ήρθε στην Αθήνα το '22 από την Καισαρεία έφτιαχνε παστουρμά στο σπίτι και τον πουλούσε με το καροτσάκι στην Βαμβάκειο." Ta Nea
  7. «The Shop Αραπιάν: Αλλαντικά με ιστορία». Athinorama. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին. «Πρόκειται για ένα χώρο 75 ετών. ιδρύθηκε το 1935 από τον Σαρκίς Αραπιάν, ο οποίος έφερε μαζί του από την Καισαρεία τις αγαπημένες του γεύσεις.»
  8. «The Company» (Greek). Arapian Official Website. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 Ταξίδι στο παρελθόν μέσα από τις μυρωδιές της Ευριπίδου Արխիվացված 2017-10-21 Wayback Machine Του Αποστολου Λακασα (el)
  10. 10,0 10,1 Kathimerini Γεύσεις για μερακλήδες Mουστάρδα από τη Σκωτία, κονφί από τη Γαλλία και μια αγκαλιά νοστιμιές από την Ελλάδα για τους φίλους των εκλεκτών προϊόντων ΤΟΥ ΑΓΓΕΛΟΥ ΡΕΝΤΟΥΛΑ, ΦΩΤΟΓΡΑΦΙΕΣ: ΑΚΗΣ ΟΡΦΑΝΙΔΗΣ (el)
  11. 11,0 11,1 Η τελετουργία του παστουρμά (The pastourma ritual) Kathimerini Το καλάθι των εορτών Nόστιμες προτάσεις για το χριστουγεννιάτικο τραπέζι ΤΟΥ ΑΓΓΕΛΟΥ ΡΕΝΤΟΥΛΑ, ΦΩΤΟΓΡΑΦΙΕΣ: ΑΚΗΣ ΟΡΦΑΝΙΔΗΣ (el)
  12. 12,0 12,1 Lifo magazine 17.7.2012 12:41
  13. Βαρβάκειος Αγορά Το στομάχι της πόλης Η ΓΕΥΣΗ ΤΗΣ ΑΘΗΝΑΣ 17.7.2012 12:41
  14. Trapezaria Κριτική Γεύσης Από τη Νίκη Μηταρέα Ξεχωριστές ελληνικές νοστιμιές για μερακλήδες με γούστο και άποψη.
  15. Gastronomos online (el)
  16. Αραπιάν με τ’ όνομα! (Arapian the famous) from Athens voice (el)
  17. Athens Voice Best of Athens Արխիվացված 2016-03-04 Wayback Machine "Το καλύτερο δοκιμαστήριο-πριν-αγοράσεις Στο Αραπιαν, στη Κεντρική Αγορά από το 1935. Δοκιμάζετε παστουρμά, σουτζούκι, παλιωμένο κασέρι, λουκάνικο γίδας, καβουρμά, ακούτε τις γαστρονομικές συμβουλές των απολαυστικών ιδιοκτητών και αγοράζετε πια στα σίγουρα τη γκουρμεδιά που αποφασίσατε. Καταναλώστε υπεύθυνα. (Ευριπίδου 41)." (el)
  18. Μανιτάρια πορτομπέλο φουρνιστά με σπανάκι, λούτζα και τυρί Από τη Μυρσίνη Λαμπράκη Επιμέλεια - food styling: Τίνα Webb, Styling: Alice Bean Bοηθός food stylist: Αλεξάνδρα Τασουνίδου, Φωτογραφίες: Γιώργος Δρακόπουλος Kathimerini (el)
  19. «Arapian Official Website». Arapian Official Website. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  20. gastronomos online Արխիվացված 2012-05-11 Wayback Machine 24.06.2011 Κείμενο Γεωργία Ζαβιτσάνου "Σε έκθεση Σερραϊκών προιόντων που έγινε πριν από λίγο καιρό στο Σύνταγμα δοκίμασα τον καβουρμά «Χασαπάκι» από 100% βουβαλίσιο κρέας."(el)
  21. 21,0 21,1 Ελάτε για ένα κρασί Τυριά και αλλαντικά από έλληνες παραγωγούς ΔΗΜΟΣΙΕΥΣΗ: 24/01/2013 11:49 (el)