Ափիքօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ափիքօղլու
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1910
ՎայրՍտամբուլ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
ԱրդյունաբերությունՄսի արդյունաբերություն
Կայքapikoglu.com.tr

 

Ափիքօղլու եղբայրները ընտանիքին պատկանող և շահագործվող միս արդյունաբերության կազմակերպություն է[1][2], որը հիմնադրվել է Թուրքիայում։ Ընկերությունը հայտնի է սուջուխի և բաստուրմայի արտադրությամբ[3][4]։ Ափիքօղլուն առաջին ընկերությունն է, որը սկսել է մսամթերքի զանգվածային արտադրությունը Թուրքիայում և սպասարկում է ազգային շուկայի ողջ պահանջարկը[5][6][7][8][9]։

Վաղ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ափիքօղլու. Ափիքօղլու ընկերության հիմնադիր(մոտ 1923 թ.)

Ափիքօղլու ընկերությունը 1910 թվականին Կեսարիայում հիմնադրել է հայ Գրիգոր Ափիքօղլուն (1878–1945)[1][3][10]։ 1920 թվականին Ափիքօղլուն իր գործունեության բազան տեղափոխել է Ստամբուլ՝ արտադրական գործարան բացելով Մալթեփե արվարձանի Իդեալթեփե կոչվող թաղամասում[3][8][11]։ Ընկերության գլխավոր գրասենյակը զբաղեցնում էր ընտանիքի տան առաջին հարկը[9]։

Ափիքօղլու եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսն ընդլայնվելով ընկերությունը հետագայում իր արտադրական գործառնությունները տեղափոխեց Ալիբեյքյոյ, որտեղ գտնվող գործարանը ղեկավարում էին Ակոպ (Հակոբ) և Հայկ Ափիքօղլու եղբայրները[9][11]։ Սա այն ժամանակն է, երբ ընկերությունը սկսեց բիզնեսով զբաղվել որպես «Ափիքօղլու եղբայրներ»։ Ընկերությունը շուտով իր արտադրանքը վաճառում էր ամբողջ Թուրքիայում[8][9][10]։

Նորարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտարարություն «Թան» թերթում, 1939 թվականի փետրվարի 13-ին։

Աճող ազգային պահանջարկը բավարարելու ջանքերը առաջ բերեցին նորարարություն, որը Ափիքօղլու եղբայրները կարողացան իրականացնել 1960-ականներից[9]։ Նրանց արտոնագրած համակարգը թույլ է տվել առևտրային հալալ միս արտադրել անմիջապես սպանդանոցից[9]։ Տեխնիկան այն էր, որ կովը մորթելու ժամանակ այն կախված էր գլխիվայր այնպես, որ արյունը հեշտությամբ կարող էր դուրս գալ նրա մարմնից։ Մինչ այդ այս տեխնիկան երբեք չէր կիրառվել սննդամթերքի արտադրության մեջ, և նախադեպը արագորեն դարձել է ստանդարտ պրակտիկա ամբողջ Թուրքիայում, և ի վերջո՝ մսի ողջ արդյունաբերության մեջ։ Ազգային պահանջարկի աճող կարիքները հոգալու համար Ափիքօղլու եղբայրները 1987 թվականին ավելացրել են իրենց աշխատուժը մինչև 200 մարդ։ Նրանք նաև գնել են 45,000 square metres (480,000 sq ft) հողատարածք ժամանակակից Տուզլայի տարածքում։ 2013 թվականի դրությամբ Ափիքօղլու եղբայրները շարունակում են իրենց արտադրական գործունեությունը Տուզլայի ձեռնարկություններում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին հրատարակված Markaların Öyküsü, (Ապրանքանիշերի պատմություն) գրքում Ափիքօղլուն նկարագրված է որպես «աշխարհի 304 ամենահայտնի ապրանքանիշերից մեկը»։

Իրադարձությանը հաջորդել է Ափիքօղլու եղբայրների կողմից 2010 թվականին իրենց շարունակական գործունեության 100-ամյակի տոնակատարությունը[9][12][13]։

Ափիքօղլու եղբայրները հիշատակվել են Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկի «Ստամբուլ. հուշեր քաղաքի մասին» գրքում[14]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափիքօղլու եղբայրները երկու տարի անընդմեջ (2005 – 06) ստացել են «Altın Marka» մրցանակը[12][15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Apikoğlu ile asırlık lezzet». Gastornomi (Turkish). 2012 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Gülensoy, Tuncer (2007). Türkiye Türkcesindeki Türkc̦e sözcüklerin köken bilgisi sözlüğü : etimolojik sözlük denemesi (1. baskı. ed.). Ankara: Türk Dil Kurumu Yayınları. ISBN 9789751619709. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. «, Kayseri'nin meshur 'Apikoglu sucuk ve paslirmasi'tu yapan firmanin yerli Ermeni asilli Türk vatandasi oldugu söylenir.»
  3. 3,0 3,1 3,2 «Kayserili Ünlü Ermeniler (Notable Armenian of Kayseri)» (Turkish). Foundation of Kayseri Surp Lusavoric Church. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Anter, Musa (1992). «Vakayiname». 6 of Pelê Sor Yayınları: 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. «Kayseri'nin en eşraf kişilerinin birincisi Mimar Sinan'dır, ikincisi de meşhur pastırmacı Apikoğlu'dur ve tabii ikisi de Ermeni kökenli vatandaşlarımızdır.» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Apikoğlu '% 100 dana eti' kullanacak». Millyet (Turkish). 2012 թ․ մայիսի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. «Türkiye'nin ilk et ürünleri imalatçısı olarak 102 yıldır sektörde birçok ilke imza atan Apikoğlu, hindi, tavuk ve karışım ürünlerin (dana-tavuk, dana-hindi) üretiminden çıkma kararı aldı.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. «Afişe edilen Apikoğlu'ndan açıklama». Haber 10 (Turkish). 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. «Türkiye'nin ilk et ürünleri imalatçı konumundaki firma 10 yıl kadar Kayseri'de faaliyet gösterdikten sonra 1920'de üretimini İstanbul'a taşıdı.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Şaşırtan Gıda Analizi Sonuçları» (Turkish). BodyTR. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին. «Apikoğlu Türkiye'nin İlk Et Ürünleri İmalatçısıdır»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 8,2 «Apikoğlu, 100 yaşında». Bayilik (Turkish). 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Türkiye'nin en eski et markalarından Apikoğlu, yüzüncü yılını kutlayacak». Kobiden (Turkish). 2009 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 «Apikoğlu'ndan 1 asırlık lezzet» (Turkish). GIda Yasam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 Ors, Ahmet (2010 թ․ հունիսի 27). «100 yıldır sucuk yapıyorlar». Sabah (Turkish). Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 «Apikoğlu». Business Haber (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Markaların Öyküsü- A (Apikoğlu)» (Turkish). Markaların Öyküsü. 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Pamuk, Orhan (2005). Istanbul : memories and the city (1. American ed.). New York: Knopf. էջ 129. ISBN 9781400040957.
  15. «Apikoglu bi kez daha Altin Marka Ödülünu kazandi». BizimMarket (Turkish). 2006 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)