Բաստուրմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Բաստուրմա
Turkish pastirma.jpg
ԵնթատեսակԵրշիկեղեն
Առաջացման երկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Pastirma Վիքիպահեստում
Pastirma 1240923.gif

Բաստուրմա, չորմիս, հատուկ եղանակով մշակված և չորացրած միս։ Բաստուրմա են անվանում նաև խորովածի համար նախապես քացախով, աղով, սոխով ու պղպեղով համեմած միսը։

Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավարի սուկին և մեջքամասի փափուկ միսը լվանում են, բաժանում 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորների, դնում ամանի մեջ, վրան ցանում աղի, բորակի խառնուրդ, շորով ծածկում և պահում 2 օր, որից հետո միսը շրջում և դարձյալ պահում 2 օր։

Աղատոգորված միսը սառը ջրով թեթևակի լվանում են, ցամաքացնում փայտե ցանցի վրա, դնում սեղանին փռած շորի վրա, շորի եզրերը ձգելով միացնում այնպես, որ միսը մնում է շորի երկու շերտերի արանքում, շորի վրա դնում տախտակ, վրան՝ որևէ ծանրություն։ 5 ժամ հետո շորը փոխում են, միսը դարձյալ մամլում (ևս 12 ժամ)։ Այնուհետև մսի կտորները լարանով ամուր կապում են, կախում ստվերում և թողնում չորանալու (12 ժամ)։

Չամանի սերմերն ընտրում են, լվանում և ծեծում, խառնում ծեծած սխտորի, աղացած կարմիր պղպեղի հետ, ավելացնում այնքան ջուր, որ ստացվի նոսր թթվասերի թանձրության զանգված։

Մսի կտորները պատում են ստացված խառնուրդով, շարում ամանի մեջ և պահում 4 օր, որից հետո նշված գործողությունը կրկնում երեք անգամ՝ 3-4 օր ընդմիջումով։ 10-12 օր հետո միսն ամանից հանում են, կախում ստվերում և պահում տասը օր չորանալու[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տնային տնտեսության հանրագիտարան, Երևան, ՀՀՀ, 1997, էջ 139։