Մսի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երշիկի արտադրամաս Հայաստանում

Մսի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, իրականացնում է կենդանիների, թռչունների, ճագարների մթերումն ու սպանդը, արտադրում միս, երշիկեղեն, մսի պահածոներ, կիսաֆաբրիկատներ, կենդանական չոր կեր, բժշկական պատրաստուկներ (ինսուլին, հեպարին, լիպոկաին և այլն), ինչպես նաև սոսինձ, դոնդողանյութ, փետրաաղվամազային արտադրանք։

Հայաստանում ճյուղի ձևավորումն ու զարգացումը սկսվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո։ 1935-ին շահագործման հանձնվեցին Լենինականի մսի-պահածոների կոմբինատը (հզորությամբ 4-րդը նախկին ԽՍՀՄ-ում), 1932-ին՝ Երևանի մսի կոմբինատը (1959-ին՝ նոր համալիրը), 1953-ին՝ Կիրովականի ու Ղափանի, 1980-ին՝ Կամոյի մսի կոմբինատները։ Կառուցվեցին նաև թռչնաբուծական (հնդկահավաբուծական՝ 1, հավաբուծական՝ 13) ֆաբրիկաներ, խոզաբուծական համալիրներ (Սովետաշենում, Թալինում և այլն), Երևանի սառցակոմբինատը։ Ձեռնարկություններում ներդրված են բարձրարտադրողական մեքենաներ ու սարքավորումներ։ Թողարկվում է ավելի քան 200 տեսակի արտադրանք։ 1980-ին, 1940-ի համեմատ, մսի արտադրությունն ավելացվել է 6․3 անգամ, կազմել 54,6 հզ․ տ, երշիկինը՝ 23 անգամ և կազմել 20,8 հզ.։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 61 CC-BY-SA-icon-80x15.png