Ղավուրմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղավուրմա կամ Տհալ, Ողորմա, տնայնագործական եղանակով պահածոյացված միս։ Հին ժամանակներում մեր նախնիները ուշ աշնանը պատրաստում էին ղավուրմա,որն օգտագործում էին մինչև գարուն։ Տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը (կա նաև աղաջրում պահելու տարբերակը)։ Այնուհետև եփում են, կրկին քամում, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով կարմրացնում են մսաջրի երեսից հավաքած յուղի մեջ, լցնում կավե (կճուճ, կարաս) կամ արծնապատ ամանի մեջ, լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ (հնում՝ հալած դմակ)։ Ղավուրման հիմնականում գործածվում է ձմռանը։ Ամեն անգամ օգտագործելիս, տարայում մնացած մսի կտորների վրա կրկին հալած յուղ են ավելացնում՝ մինչև դրանց ծածկվելը։ Պահում են սառը միջավայրում։ Միսը ուտում են և տաք և սառը վիճակում, ինչպես նաև գործածում են տարբեր կերակուրներ պատրաստելու համար։ Չնայած տհալի պատրաստման ծախսատար ու ժամանակատար գործընթացին, այն հիանալի միջոց է միսը երկար պահելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 26