Միհրան բաստուրմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան բաստուրմա
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1922
ՎայրԱթենք, Հունաստան

«Միհրան բաստուրմա» (հունարեն՝ Μιράν παστουρμάς), բաստուրմայի և սուջուխի առևտրով զբաղվող հայկական հայտնի ընկերություն և խանութ Աթենքում (Հունաստան)[1][2][3][4][5][6]։ Խանութը գործում է 1922 թվականից[6]։ Այն համարվում է սննդի համը գնահատողների կերակուր[3][7]։ Չնայած Հունաստանի տնտեսական ճգնաժամին, «Միհրանն» ընդլայնել է իր բիզնեսը և կրկնապատկել է ծավալները՝ բավարարելու աճող պահանջարկը[2]։ Ենթադրվում է, որ խանութի հիմնադիր Միհրան Կուրունլյանն այն մարդն է, ով առաջին անգամ բաստուրմա է բերել Աթենք[3]։ «Միհրանը» համարվում է իր տեսակի մեջ ամենամեծ ընկերությունը Եվրոպական միությունում[3]։ Պատմական ձեռնարկությունից եկող բաստուրմայի բույրը թափանցում է Աթենքի կենտրոնում գտնվող Եվրիպիդեսի փողոց[3]։ Միհրանը և նրա հարևան «Արաբյան Քոլդ Քաթսը» համարվում են Աթենքի պատմական հաստատություններից երկուսը[3]։ «Միհրանը», 1922 թվականին բացվելուց ի վեր, անփոփոխ գտնվում է Եվրիպիդեսի փողոցի նույն հատվածում[3]։ «Միհրանը» համադամասերների բազմաթիվ մրցանակների դափնեկիր է[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միհրան բաստուրմա» խանութը 1922 թվականին Աթենքում հիմնադրել է Միհրան Կուրունլյանը[3][9]՝ Հայոց ցեղասպանությունից հայրենի Կեսարիայից Կոստանդնուպոլիս փախած հայը[4]։ Ի վերջո նա հաստատվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ անցնելով Քիոսով, ապա Պիրեյոսով[10]։ Այդ ժամանակ Միհրան Կուրունլյանն արդեն փորձառու բաստուրմա և սուջուխ պատրաստող էր։ Նա որոշել է հիմնել նույնանուն բիզնեսը Էվրիպիդեսի փողոց, 45 հասցեում՝ Աթենքի Օմոնոյա հրապարակի մոտ[6]։

Շուտով խանութը հայտնի է դարձել ողջ Աթենքում, քանի որ այն քաղաքի բաստուրմա և սուջուխ վաճառող սակավաթիվ հաստատություններից մեկն էր։ Ընկերությունն է՛լ ավելի հայտնի է դարձել, երբ Միհրան Կուրունլյանի որդին՝ Պետրոսը, ստանձնել է կառավարումը 1960 թվականին և սկսել արտադրանքն իրացնել ողջ Հունաստանում[10]։ Խանութը սկզբնապես զբաղեցրել է 3 մ2 տարածք[10]։ 1983 թվականին Պետրոսն ընդլայնել է «Միհրանի» արտադրանքի գործարանը մինչև 1300 մ2[10]։ 1990-ական թվականներին, Պետրոսի մահից հետո, ընտանեկան բիզնեսը փոխանցվել է նրա ժառանգներին՝ Միհրան և Գրիգոր Կուրունլյան եղբայրներին, որոնք այսօր էլ տնօրինում են բիզնեսը[10]։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միհրան բաստուրման» մատուցում է բաստուրմա և սուջուխ հիմնադրման սկզբնական վայրում՝ Եվրիպիդեսի փողոցի 45 հասցեում։ 1994 թվականին բաստուրմա արտադրող Կուրունլյանների երրորդ սերունդը սկսել է բիզնեսի հետագա ընդլայնումը ինչպես Հունաստանում, այնպես էլ Եվրամիությունում[4]։ Միհրան և Գրիգոր Կուրունլյանների ղեկավարությամբ ընկերությունը 1994 թվականին ձեռք է բերել Եվրամիություն արտահանելու ծածկագիր։ Այժմ այն ապրանքներ է վաճառում ամբողջ Եվրամիությունում և այլ երկրներում[4][11]։ Միհրանը համակարգում է Աթենքի խանութի աշխատանքը, իսկ նրա եղբայր Գրիգորը վերահսկում է գործարանի աշխատանքը, որը տարեկան արտադրում է յոթից տասը տոննա վերամշակված մսամթերք[4]։

Ներկայիս մենեջեր Միհրան Կուրունլյանի խոսքով՝ ընկերության հաջողությունը պայմանավորված է պատրաստման ավանդական մեթոդներով և տավարի մսի որակով, որն ընդհանուր առմամբ գերազանցում է հունականին, քանի որ ներմուծվում է Արգենտինայից։ Նա կարծում է, որ հունական միսը չունի «մշտական որակ»[6]։ Միհրան Կուրունլյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ իր խանութի որոշ գնորդներ եղել են մշտական հաճախորդներ 1940-1950-ական թվականներից սկսած[12]։

«Միհրան բաստուրման», չնայած Հունաստանի տնտեսական ճգնաժամին, շարունակել է աճել՝ կրկնապատկելով ծավալները։ Այդ առիթը նշելու համար Միհրանի թոռը, նրա եղբայր Գրիգորը և նրանց հայրը՝ Պետրոսը, կազմակերպել են երեկույթ, որտեղ ներկայացրել են իրենց նոր արտադրանքը՝ ուղտի մսից պատրաստված բաստուրման[2]։

«Միհրան բաստուրմայի» արտադրանքը ներառում է ներմուծված և հունական վերամշակված միս, պանիր և համեմունքներ[2]։ Կուրունլյանները նաև պայմանագրեր են կնքել Եվրոպայում նմանատիպ ձեռնարկությունների հետ, որոնց համաձայն՝ օտարերկրյա ձեռնարկությունները կհարմարեցնեն իրենց բաղադրատոմսերը «Միհրան բաստուրմայի» արտադրանքի բնութագրերին, որպեսզի իրենց արտադրանքը ևս գրավի հույն սպառողներին[4]։ Ընկերության արտադրանքն այժմ կարելի է գտնել հունական խոշոր սուպերմարկետների ցանցերում։ Հունաստանի ներքին շուկա հասնելու համար ստեղծվել է նրանց արտադրանքի փոստային առաքման համակարգ[4][8]։ Առաքումը Հունաստանի ներսում անվճար է, իսկ միսը փաթեթավորված է չոր սառույցով պոլիստիրոլային հատուկ փաթեթավորմամբ՝ թարմությունը պահպանելու համար[8]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Elle» ամսագրի հունական հրատարակությունը «Միհրան բաստուրմայի» արտադրանքը ներառել է իր տեսակի մեջ լավագույնների ցանկում[13]։

Ըստ «Էթնոս» թերթի՝ բաստուրմայի համար «Միհրանի» միսը որակվել է գերազանց[14]։ «Էթնոսն» ու «Elle»-ը գովում են «Միհրանին», որ բաստուրման կտրտում է ձեռքով, այլ ոչ թե կտրող մեքենայով[13][14]։ «Միհրանին» նաև գովաբանում են միսը բնական եղանակով, այլ ոչ թե պահեստում հնեցնելու համար[14]։

«Real Taste and Style» ամսագիրը գովաբանում է «Միհրան բաստուրմային» որպես «հազվագյուտ համեր փնտրողների համար պատմական վայր» և «արվեստ, որը սկսվել է Միհրան Կուրունլյանից և շարունակվել նրա սերունդների կողմից»[15]։ Նույն ամսագրում նշվում է, որ «Միհրան» խանութը գտնվում է Աթենքի զբոսաշրջային լավագույն ուղեցույցներում[15]։

«Lifo» ամսագիրը «Միհրան բաստուրման» նկարագրում է որպես «սուջուխի Մեքքա» և նշում, որ «Միհրանի» սուջուխը պատրաստվում է գառան, ինչպես նաև տավարի մսից և խառնվել է «Երկիր մոլորակի գեղեցիկ և կծու բոլոր համեմունքների հետ»[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե մեդալ սուջուխի համար[16]
  • Ոսկե մեդալ մասնակի հասունացման գյուղական երշիկի համար[16]
  • Արծաթե մեդալ բաստուրմայի համար[16]
  • «Eleftherotypia Gourmet» մրցանակ[8]

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միհրան բաստուրման» արտադրում է[8][13][15]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kerper, selected by Barrie (2004). Athens : the collected traveler (1st ed.). New York: Fodor's Travel Publications. ISBN 9781400050055.
  2. 2,0 2,1 2,2 2,3 (el) Περίπατος στην Αθήνα: Ο Μιράν έχει γιορτή Κόντρα στην κρίση, ο Μιράν επενδύει και διπλασιάζει τους χώρους του μαγαζιού του, ενισχύοντας τη σχέση εμπιστοσύνης με τους πελάτες του και τιμώντας την προτίμησή τους. Publication: 05/04/2012 16:28 To Vima
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 (el) Το αλλαντικό των μερακλήδων Δύο αρμένικες οικογένειες διατηρούν την παράδοση στον παστουρμά Ρεπορτάζ: Θόδωρος Νικολάου thnikolaou@dolnet.gr Publication date: Τρίτη 21 Ιουλίου 2009 Ta Nea
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 (el)«Μιράν» «Παστουρματζήδες» τρίτης γενιάς! Το μαγαζάκι στην οδό Ευριπίδου παραμένει η σταθερή αναφορά για μία από τις πιο γευστικές απολαύσεις της Ανατολής To Vima Finance
  5. (el) To Vima Ο δρόμος των μπαχαρικών Χρώματα κι αρώματα αναβλύζουν από κάθε γωνιά της Κούσουλα Πέρσα Ευριπίδου Publication: 10/04/2012 07:36
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Eastern delicacies in the heart of Athens». Athens News. 2010 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  7. 7,0 7,1 (el) Lifo magazine quote: "Αυτοί που ξέρουν πάνε στον Μιράν και στον Αραπιάν (ο ένας δίπλα στον άλλο, στην Ευριπίδου)" and "Ο Μιράν είναι η Μέκκα του σουτζουκιού και το παρασκευάζει από πρόβειο και βοδινό κρέας, με όλα τα όμορφα και καυτερά καρυκεύματα του πλανήτη Γη" Lifo magazine
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 (el) Eleftherotypia Τα βραβευμένα μπακάλικα - Βραβεία Βραβείο Gourmet Quote: "Αλλαντοπωλείο Miran Το αλλαντοπωλείο Μιράν είναι παλιός γνώριμος των Βραβείων Gourmet. Επιχείρηση οικογενειακή, και μια τέχνη γεμάτη μυστικά που έχει περάσει από γενιά σε γενιά. Εννοούμε φυσικά τη συνταγή παρασκευής παστουρμά, σουτζουκιού και λουκάνικων. Μερικά από τα νέα αλλαντικά που μπορεί να βρει κάποιος είναι αυθεντικό σαλάμι Ουγγαρίας..."
  9. (el) Elle Quote: "Άρωμα Ανατολής στην οδό Ευριπίδου Το Παντοπωλείο Μιράν, στο ιστορικό κέντρο της Αθήνας, ξεχειλίζει από τις πιο πικάντικες μυρωδιές. ο μπακάλικο του Μιράν Κουρουνλιάν, με ιστορία ενενήντα χρόνων, εγκαταστάθηκε στην Αθήνα αμέσως μετά τη Μικρασιατική Καταστροφή..." Elle.gr
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Η Ιστορία μας (Greek). Miran Pastourma: Official Website. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Miran: Asia Minor in Athens». The6milliondollarstory. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  12. (el) imerisia.gr: Παστουρμάς και σουτζούκι με ... μυρωδιά 90 χρόνων Quote "«Ενενήντα χρόνια παστουρμά και σουτζούκι», λέει ο εγγονός της οικογένειας Κουρανλιάν, Μιράν και με υπερηφάνεια τονίζει ότι έχει πελάτες «από τις δεκαετίες του '40 και του '50». Η προέλευση της οικογενείας είναι από την Καισαρεία της Καππαδοκίας. Τα μέλη της ξεριζώθηκαν δύο φορές. Η πρώτη ήταν το 1915, στη γενοκτονία των Αρμενίων. Τότε κατέφυγαν στην Πόλη, για να σωθούν. Η διαμονή τους, όμως, εκεί αποδείχτηκε σύντομη."
  13. 13,0 13,1 13,2 (el) elle.gr Πού θα βρείτε τα καλύτερα αλλαντικά και τυριά Quote: " Μιράν Κατεψυγμένη παστουρμαδόπιτα, παστουρμάς χωρίς τσιμένι, που δεν μυρίζει, παστουρμάς από γαλοπούλα, καβουρμάς, βοδινή γλώσσα καπνιστή, σουτζούκι, καπνιστό φιλέτο κοτόπουλο, βοδινό παστράμι με πιπέρι και κόλιαντρο. Εδώ, ο παστουρμάς κόβεται μόνο στο χέρι!..."
  14. 14,0 14,1 14,2 (el) ethnos.gr: Ταξίδι γεύσεων Quote: "Μιράν: Εκεί θα βρείτε πολύ καλό παστουρμά, φτιαγμένο από εξαιρετικής ποιότητας κρέας, που ωριμάζει φυσικά και όχι σε αποθήκες και κόβεται στο χέρι και όχι από μηχανή..."
  15. 15,0 15,1 15,2 (el) Real Taste and Style Quote: "ΠΑΣΤΟΥΡΜΑΣ ΜΙΡΑΝ Για τους λάτρεις των σπάνιων γεύσεων το όνομα Μιράν είναι ιστορία. Τέχνη, που ξεκίνησε το 1922 από τον Μιράν Κουρουνλιάν και συνεχίζεται από τους εγγονούς, Mιράν και Κρικόρ, με την ίδια αφοσίωση και δημιουργικό δαιμόνιο. Στη συλλογή από σουτζούκια και παστουρμάδες δικής τους παραγωγής προστέθηκε και ο περίφημος παστουρμάς καμήλας, είδος προς εξαφάνιση τα τελευταία χρόνια. Περάστε από το ανακαινισμένο κατάστημα που κρύβει θησαυρούς με προϊόντα από μικρούς παραγωγούς (δεν είναι να απορεί κανείς που βρίσκεται στους καλύτερους διεθνείς οδηγούς για την Αθήνα). Οσο για τους μερακλήδες, αναζητήστε τα ιδιαίτερα κομμάτια, όπως παστουρμά εγριτζέ, σουτζούκι Καισαρείας και σπέσιαλ παστουρμαδόπιτες"
  16. 16,0 16,1 16,2 (el) agronews.gr Quote: "Μιράν-Μ. Κουρουνλιάν Ο.Ε. 1.Σουτζούκι – ΧΡΥΣΟ 2.Λουκάνικο Χωριάτικο μερικής ωρίμανσης – ΧΡΥΣΟ 3.Παστουρμάς – ΑΡΓΥΡΟ"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]