Պաստրոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Պաստրոմա
פּאַסטראָמע
Pastrami.png
Հրեական խոհանոց
Ծագում
Տեսակ միս
Առաջացման երկիր Թուրքիա
Բաղադրամասեր
Հիմնական Միս, աղացած համեմունքներ
Pastrami Վիքիպահեստում

Պաստրոմա (իդիշ՝ פּאַסטראָמע), ուտեստ պատրաստված տավարի մսից։ Այն շատ է օգտագործվում հրեական, մոլդովական և ռումինական խոհանոցներում, հնարավոր է առաջացել է Թուրքիայում։ Պաստրոմա անվանումը ստուգաբանորեն կապված է թուրքերեն բաստուրմա բառի հետ։ Պաստրոման նոր աշխարհ է հասել XX դարում հրեական ներգաղթի ժամանակ և համարվել Բեսարաբիայից և Ռումինիայից գաղթած հրեաների ուտեստ։ Այժմ այն համարվում է հիմնական ավանդական ուտեստ Նյու Յորքի եվրոպական ռեստորանների խոհանոցներում։ Այնտեղ այն սովորաբար պատրաստում են տավարի մսից, իսկ Ռումինիայում խոզի մսից։ Միսը մարինացվում է աղով և հատուկ համեմունքներով՝ հատկապես օգտագործվում է աղացած կարմիր պղպեղ և այնուհետև ապխտվում հատուկ եղանակով։ Այն մատուցվում է բարակ շերտերի տեսքով։ Պաստրոման միսը պահպանելու մի ձև է։ Ըստ մի վարկածի պաստրոմա բառը առաջացել է ռումինական բայից, որը նշանակում է փրկել։ Կա նաև այլ վարկած, ըստ որի պաստրոմա բառը թուրքական բաստուրմա կամ պաստիրմա բառից է առաջացել, որը նշանակում է տավարի միս, որը համեմված է կարմիր պղպեղով և չորացված արևի տակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պաստրոմա