Թինոս
Թինոս (հուն․՝ Τήνος [ˈtinos]) հունական կղզի Էգեյան ծովում, տեղակայված է Կիկլադայի կղզեխումբ: Հնում Թինոսը հայտնի էր Օֆիուսա (հունարեն օֆիս բառից, որը նշանակում է օձ) և Հիդրոեսա (հունարեն հիդրո բառից, որը նշանակում է ջուր) անուններով: Մոտ կղզիներն են Անդրոս, Դելոս և Միկոնիս: Այն ունի 194,464 կմ² տարածք (75,083 մղոն²)[1] և 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 8,636 բնակչություն:
Թինոսը հույների շրջանում հայտնի է Պանագիայի ավետարանչական եկեղեցով, շուրջ 80 ճախարակներով[2], 1000 աղավնատներով, 50 ակտիվ գյուղերով և Էկզոմվորգ լեռան վրա գտնվող վենետիկյան ամրոցներով: Թինոսում գոյություն ունեն ինչպես հույն ուղղափառ, այնպես էլ հռոմեացի կաթոլիկ բնակչություն: Կղզին հայտնի է իր քանդակագործներով ու նկարիչներով, ինչպիսիք են՝ Նիկոլաո Գիզը, Յանուլիս Խալեպասը և Նիկոֆորոս Լայտասը:
Կղզին գտնվում է Կիկլադես կղզու հարևանությամբ: Պանագիայի ավետարանչական եկեղեցու շնորհիվ, այն իսկապես ունի հրաշալի տեսք: Այնտեղ է գտնվում Մարիամ Աստվածածանի արձանը, որը ուխտագնացության կենտրոն է: Այստեղ հազարավոր զբոսաշրջիկներ են հաճախում: Սա թերևս ամենաուշագրավ և ամենաակտիվ ուխտագնացության կենտրոններից է Միջերկրական ծովի արևելյան տարածքում: Շատ ուխտավորներ լաստանավով անցնում են 800 մետր տարածք՝ ձեռքերը պարզելով եկեղեցուն՝ որպես նվիրվածության նշան:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում կղզին կոչվում էր Թենոս (հին հուն․՝ Τῆνος): Տարբեր աղբյուներից հայտնի է դառնում, որ կոչվել է նաև Հիդրուսա (Ὑδροῦσσα, Ὑδρόεσσα), և Օֆիուսա, քանի որ այնտեղ շատ օձեր կային: Ասում են, որ Բորեասի որդիները Հերակլեսի կողմից այնտեղ են սպանվել[3]: Քսերքսեքս Ա-ի օրոք Հունաստան ներխուժած թենոսցիները ստիպված էին ծառայել պարսկական նավատորմում: Տեղի է ունեցել Սալամիսի ճակատամարտը (Մ.թ.ա. 480 թվականին) և ըստ այդմ՝ թենոսցիների մասին գրվեց Դելֆիի եռոտանու վրա՝ հունական պետությունների ցանկում, որոնք ջախջախեցին պարսիկներին: Պաուսանիասը վկայում է, որ թենոսցիների անունը գրված է նաև Օլիմպիական Զևսի արձանի վրա, քանի որ նրանք կռվել էին Պլատեայի ճակատամարտում: Այնուհետև թենոսցիները կազմեցին Աթենական ծովային միության մի մաս և հիշատակվում են Սիցիլիայի արշավախմբի ժամանակ Աթենքի դաշնակիցների մեջ: Նրանք տարեկան մուծում էին 3600 դրախմա, որից կարելի է եզրակացնել, որ ապրել են բարեկեցիկ կյանքով[4]: Փերայի Ալեքսանդր թագավորը որոշ ժամանակ Թենոսը վերցրեց իր տիրապետության տակ[5], սակայն կղզին Մարկոս Անտոնիոս կողմից տրվեց Հռոդոսին[6]:
Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, Թենոսը այն կղզիներից մեկն էր, որ ղեկավարվում էին Վենետիկի քաղաքացիների կողմից, և պատկանում էր Անդրեա Ղիսիին, որի ժառանգները պահեցին կղզին մինչև 1390 թվականը, երբ ընտանիքի վերջին անդամը կառավարում էր Վենետիկը[7][8]: Այն ղեկավարվում էր Վենետիկի կողմից մինչև 1821 թվականը, երբ Թենոսը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից (տես՝ Օսման-Վենետիկյան պատերազմ) և հայտնի դարձավ Իստենդիլ անունով: Օսմանցիները Թենոսը պահեցին մինչև 1821 թվականը, երբ բնակիչները միացան Հունաստանի անկախության պատերազմին[9]:
Այդ ժամանակաշրջանում աննախադեպ աճ է գրանցում ծովահենությունը: Նորին մեծության նավերից (անգլ՝ Her Majesty's Ship) կազմված նավատորմը Ալեքսանդրիայի արշիպելագում և Սիրիայի ափերին իրականացնում է հակածովահենային օպերացիա: 1826 թվականի հուլիսի 27-ին, Քեմբրիական նավերը հարձակվեցին և գրավեցին ծովահենների ռմբակոցծիչ նավը, որի արդյունքում զոհվեցին 5 և վիրավորվեցին մի շարք ծովահեններ:
Oգոստոսի 15-ը հիշատակվում է որպես հունական խաչակիր Էլլիի նահատակման օր: Նա 1940 թվականին՝ խաղաղության տարիներին սուզանավով անցել է Դելֆինոյի կողմը: Էլլին մասնակցում էր քնած տոնի տոնակատարություններին: Երեք տորտորպեդոները կրակ են բացել Էլլիի վրա: Այդ ժամանակ 9 նավաստիներ և սպաներ սպանվեցին, իսկ 24 վիրավորվեցին: Նույն սուզանավը փորձել է տապալել նավահանգստում կայանած M/V Elsi և M/V Hesperos նավերին: Այդ փորձը ձախողվեց, և նրանք վնասեցին միայն նավահանգստում գտնվող մի փոքրիկ նավակի:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսն ունի տարբեր տեսակի լանդշաֆտներ: Հյուսիսային և հարավային ափերին շատ լողափեր կան: Ցիկնյասը կղզու ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 750 մետր (2460 ոտնաչափ)։ Այն գտնվում է Լիվադա գյուղում: Էկզոբուրգո լեռը բավականին հստակ է և ի տարբերություն մյուս ցիկլադյան լեռների, ունի խճճված տեսք և նման է Ալպերում գտնվող տների տեսքին: Ցիկնյասի և Էկզոբուրգոյի միջև ընկած է Ֆալաթադոսի պտղաբեր դաշտը: Այս տարածքը եզակի է կղզում, քանի որ ունի համեմատաբար հարթ տեղանք (ունի 300 մետր բարձրություն (980 ոտնաչափ)): Այս տարածքը պետք է դառնար օդանավակայան, սակայն Ֆելատադոս և Ստենի քաղաքներում Մելտեմի քամին խանգարեց նախագծի իրագործմանը:
Վոլաքսի տարածքը բավականին քարքարոտ է: Վոլաքս գյուղը գտնվում է այդ լանդշաֆտի կենտրոնական մասում: Արևմուտքում Պիրգոսին շրջափակող լեռներում շատ կան Հունաստանում ամենագեղեցիկ կանաչ մարմարից:
Ամբողջ Թինոս կղզու շրջակայքը տարատեսակ քարերից է կազմված: Բլուրները պատված են քարերով, և յուրաքանչյուր գյուղ հարևանին միացած է քարե միջանցքների միջոցով, որոնք իրար զուգահեռ են:
Կղզու հանքային ռեսուրսները ներառում են մարմար, Վերդե անտիկո, ասբեստ և գրանիտային հանքավայր՝ Վոլաքսի մոտակայքում (հայտնի է նաև որպես Վոլկասա):
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսը հարավային Էգեյան շրջանի առանձին տարածաշրջանային ստորաբաժանում է: Որպես Կալիկրաթիսի 2011 թվականի կառավարության բարեփոխումների մաս՝ Թինոս շրջկենտրոնը ստեղծվել է նախկին Կիկլադայի պրեֆեկտուրայի մի մասից: Նույն բարեփոխման արդյունքում Թինոսի քաղաքապետարանը ստեղծվել է նախկին 3 քաղաքապետարանների միացման արդյունքում[10]:
Նահանգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսի նահանգը Կիկլադայի (հուն․՝ Επαρχία Τήνου) պրեֆեկտուրայի նահանգներից մեկն էր: Այն ուներ նույն տարածքը, ինչ ներկայիս տարածքային ստորաբաժանումը[11]: Այն վերացվել է 2006 թվականին:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսը ունի միջերկրածովային կլիմա: Ունի տաք և չոր ամառներ, մեղմ ու խոնավ ձմեռներ: Կղզում հաճախ լինում է էթեզիացիներ (հայտնի է մելտեմի քամիներ անվանմամբ) Էգեյան ծովի չոր և ուժեղ հյուսիսային քամիներ, որոնք փչում են մայիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը: Նրանք շատ ուժեղ են ցերեկը, գիշերը քամիները դադարում են, բայց լինում են նաև այնպիսիս դեպքեր, երբ քամին շարունակվում է օրերով առանց դադարի: Մելտեմի քամիները շատ վտանգավոր են նավաստիների համար, քանի որ նրանք իրենցից առաջ որևէ նախազգուշացում չունեն:
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
Բարձր | 14 °C | 15 °C | 16 °C | 19 °C | 22 °C | 26 °C | 28 °C | 28 °C | 26 °C | 23 °C | 19 °C | 15 °C |
Ցածր | 10 °C | 10 °C | 11 °C | 13 °C | 17 °C | 21 °C | 23 °C | 24 °C | 21 °C | 19 °C | 15 °C | 12 °C |
Տեղումներ | 8 | 7 | 5 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 6 | 11 |
Քամու արագությունը կմ\ժ | 29 | 30 | 26 | 20 | 21 | 23 | 23 | 26 | 23 | 26 | 23 | 28 |
Փոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինոսն ունի երեք նավահանգիստներ, մեկը՝ ուղևորատար նավակների համար, իսկ երկուսը՝ լաստանավերի, որոնք ավտոմեքենաներ են տեղափոխում Միկոնիս, Պիրաեուս, Ռաֆինա, Անդրոս և Սիրոս: Թինոս քաղաքից մոտ 2 կիլոմետր հեռու գտնվում է Աղիոս Ֆոկաս լողափը, որտեղ ուղղաթիռ կա: Կան ավտոբուսներ, որոնք կանոնավոր կերպով աշխատում են և Թինոս քաղաքը կապում գյուղերի հետ:
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Բժիշկ և գրող՝ Մարկոս Ֆիլիպոս Զալոնիս
- Քանդակագործ՝ Lazaros Fytalis, sculptor
- Քանդակագործէ Դիմիտրոս Ֆիլիպոտիս
- Քանդակագործ՝ Յաննուլիս Չալեպաս (1851–1938)
- Քանդակագործ՝ Լազարոս Սոչոս (1862-1911)
- Նկարիչ՝ Նիկիֆորոս Լայտաս (1832-1904)
- Նկարիչ՝ Նիկոլայոս Գայսիս (1842–1901)
- Քանդակագործ՝ Ջորջոս ՎիտալիսGeorgios Vitalis
- Քանդակագործ՝ Անտոնիոս ՍոչոսAntonios Sochos
- Երաժիշտ՝ Stelios Perpiniadis (1923–1977)
- Դերասան՝ Էրրիկոս Կոնտարինիս (1906–1971)
- Դերասան՝ Սպրայոս Պատրիկիոս
- Դերասան՝ Վանգելիս Պրոտոպապաս (1917–1995)
- Քանդակագործ՝ Լեֆտերիս Վալակաս
- Բասկետբոլիստ՝ Ֆրագիսկոս Ալվերտիս
- Քաղաքագետ՝ Ալեկոս Ալավանոս
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (հունարեն)։ National Statistical Service of Greece
- ↑ «Art & Tradition:Windmills»։ Municipality of Tinos։ www.tinos.gr։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-05-ին։ Վերցված է 2007-12-21
- ↑ Apollon. 1.1304, with Schol.
- ↑ Franz, Elem. Epigr. Gr. No. 49.
- ↑ Dem. c. Polycl. p. 1207
- ↑ Appian, B.C. 5.7.
- ↑ William Miller, The Latin Orient (London: Society for Promoting Christian Knowledge, 1920), p. 39
- ↑ D. Jacoby, La féodalité en Grèce médiévale. Les « Assises de Romanie », sources, application et diffusion (1971), p. 237
- ↑ 40.pdf Archived 2014-05-12 at the Wayback Machine.
- ↑ «Kallikratis reform law text»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին։ Վերցված է 2019-08-27
- ↑ «Detailed census results 1991» (39 MB) (հուն.) (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Թինոս Վիքիպահեստում |
---|
- The official travel guide of Tínos (հուն.)
- Official website of Municipality of Tinos (հուն.)
- Official website of Municipality of Exomvoúrgo (հուն.)
|