Արաբական թերակղզու անապատներ
Արաբական թերակղզու անապատներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անապատ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Երկարություն | 2100 km |
Լայնություն | 1100 km |
Ամենաբարձր կետ | Ջաբալ ան-Նաբի Շուայբ |
Մակերես | 2 330 000 կմ² |
Մասն է | ցամաք և Սաուդյան Արաբիայի աշխարհագրություն |
![]() | |
![]() | |
![]() |
Այս հոդվածը Ասիայում գտնվող անապատների մասին է:Աֆրիկայում գտնվող անպատների մասին,տես՝ Արաբական անապատներ
Արաբական թերակղզու անապատներ, անապատների համախումբ, որոնք գտնվում են Արաբական թերակղզում։ Անգլալեզու աշխարհագրությունում կոչվում է Արաբական անապատ ( անգլ.՝ Arabian Desert):
Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անապատի գերակշիռ մասը ընկած է Սաուդյան Արաբիայում,բայց նաև ներթափանցում է Հորդանանի, Իրաքի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, ՄԱԷ-ի և Եմենի տարածքներ։ Անապատի որոշ հատվածներ ունեն իրենց անունները՝ Ռուբ ալ-Խալի[1], Մեծ Նեֆուտ, Դեհնա,Նեֆուտ-Դահի, Էլ Հասա, Վահիբա, Ջաֆուրա, Տիհամա։ Այն մեծությամբ երկրորդ անապատն է աշխարհում՝ Սահարայից հետո, տարածքը կազմում է մոտ 2 300 000 կմ²։
Կեսօրին դիտվող բարձր ջերմաստիճանները (մինչև 56°С) և գիշերային ցածր ջերմաստիճանները (մինչև -12°С)[2], անբարենպաստ պայմաններ են ստեղծում, որի պատճառով բուսական և կենդանական աշխարհն աղքատ է։ Խոշոր կենդանիներից այստեղ ապրում են վիթեր (մասնավորապես՝ ջեյրաններ), թավշյա կատուներ, օրիքսներ, փշապոչ ագամաներ (մողես)։ Այստեղ մշտապես բնակվող մարդկանց կողմից գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են գծավոր բորենիները, շնագայլերը և մեղրակերները։ Հայտնաբերվել են հնում անապատի տեղում գոյություն ունեցող գետերի և լճերի մնացորդներ[3], հավանաբար մի քանի տասնյակ հազարամյակներ առաջ այստեղ անտառ է եղել[4]:Անապատում հետախուզվել են նավթի խոշոր հանքավայրեր, հայտնաբերվել են բնական գազ, ֆոսֆատներ և ծծումբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անապատի կենդանական աշխարհը։ Անապատներում ապրող կենդանիների բնութագրում։ Անապատային կենդանիներ, ովքեր ապրում են Աֆրիկայի անապատում»։ cesaarean.ru։ Վերցված է 2020-08-12
- ↑ Аравийская пустыня — Климат на сайте britannica.com
- ↑ 7 Deserts That Used To Be Verdant Fields and Forests Archived 2019-09-09 at the Wayback Machine. на сайте revmodo.com, 26 июля 2012
- ↑ «Ancient network of rivers and lakes found in Arabian Desert»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2012-08-04 на сайте ox.ac.uk, 30 апреля 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аравийская пустыня(անգլ.) на сайте britannica.com
- «Аравийская пустыня» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին на сайте geo.arbru.net
|