Էլ Հասա
![]() | |
Al-Ahsa Oasis, an Evolving Cultural Landscape* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2018 (42 նստաշրջան) |
Համար | 1563 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Էլ Հասա, պատմական տարածք[1] Սաուդյան Արաբիայի արևելյան նահանգում՝ Արաբական թերակղզու հյուսիսարևելյան մասում։ Գտնվում է Պարսից ծոցի երկայնքով ցածրադիր գոտում՝ մինչև Կատարի թերակղզի և Էլ Ջաֆուրա անապատ։ Մարզի տարածքը կազմում է 8544 հա։
Էլ Հասայի շրջանում՝ Ռատիֆից մոտավորապես 140 կմ հարավ-արևելք, գտնվում է համանուն օազիսը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ Հասան բնակեցված է եղել նախապատմական ժամանակներից՝ մարդկանց գրավելով ջրային ռեսուրսների առատությամբ[3]։
Մ. թ. ա. 899 թվականին այդ տարածաշրջանն անցել է կարմատների առաջնորդ Աբու Թահիր Ալ Ջանաբի վերահսկողության տակ և հայտարարվել է Աբբասյան խալիֆայությունից անկախ։ Նրա մայրաքաղաքը գտնվել է Էլ Մումինիյում՝ ժամանակակից Ալ-Հուֆուֆ քաղաքից ոչ հեռու։ Մոտավորապես 1000 թվականին Էլ Հասան, որի բնակչությունը կազմում էր շուրջ 100 000 մարդ, դարձել է աշխարհի 9-րդ խոշոր քաղաքը[4]։ 1077 թվականին Էլ Հասայի կարմատյան պետությունը տապալվել է ույունիդների կողմից։ Հետագայում Էլ Հասան ընկել է Ջաբրիդների տիրապետության տակ։
1550 թվականին Էլ Հասան և հարևան Էլ Քատիֆն ընդգրկվել են Օսմանյան կայսրության տարածքում, որը կառավարում էր Սուլեյման I-ը[5]։ Էլ Հասան ընդգրկվել է Լահսայի էյալեթի կազմում։

Օսմաններն Էլ Հասայից վտարվել են 1670 թվականին[5], և շրջանն ընկել է Բանու Խալիդ ցեղի առաջնորդների տիրապետության տակ։
1795 թվականին Էլ Հասան ընդգրկվել է վահաբական Դիրիական էմիրաթի կազմում, սակայն 1818 թվականին նորից վերադարձվել է օսմանների տիրապետության տակ։ 1830 թվականին Նաջդ էմիրաթը գրավել է այդ շրջանը։
Օսմանյան ուղղակի իշխանությունը վերականգնվել է 1871 թվականին[5]։ Էլ Հասան ընդգրկվել է նախ Բաղդադի վիլայեթի, իսկ 1875 թվականին՝ Բասրայի վիլայեթի կազմում։ 1913 թվականին Իբն Սաուդն Էլ Հասան և Էլ Քաթիֆը միացրել է Նաջդում գտնվող իր տարածքներին[7]։
1922 թվականին կարգավորվել է Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի միջև սահմանների հարցը։ Քուվեյթում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Մորը հանդիպել է Իբն Սաուդի հետ և ճանաչել նրա ինքնիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնց հավակնում էր Քուվեյթի էմիրը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլ-Հասան պատմականորեն եղել է Արաբական թերակղզու այն եզակի տարածքներից մեկը, որտեղ աճեցվում է բրինձ[8]։ 1938 թվականին Էդ-Դամմամի մոտ[9][10] հայտնաբերվել են նավթային հանքավայրեր, և 1960-ականների սկզբին արդյունահանման մակարդակը հասնում էր օրական 1 միլիոն բարել նավթի։ Նավթի խոշորագույն հանքավայրը Գավառ դաշտն է։
Էլ Հասան ունի ավելի քան 2 միլիոն արմավենու ծառ, որոնցից ամեն տարի ստանում են ավելի քան 100 հազար տոննա խուրմա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Страны Аравийского полуострова // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 174—175. — ISBN 5-85120-055-3.
- ↑ «Эль-Ахса»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «About»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին։ Վերցված է 2020-04-21
- ↑ «Al Hasa population soared to 100,000 by circa 1000»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին։ Վերցված է 2020-06-16
- ↑ 5,0 5,1 5,2 Long, David Culture and Customs of Saudi Arabia (Culture and Customs of the Middle East). — Westport, Conn: Greenwood Press, 2005. — С. xiv, p8. — ISBN 0-313-32021-7
- ↑ «Qasr Ibrahim» (անգլերեն), Wikipedia, 2019-10-26, https://en.wikipedia.org/w/index.php?title=Qasr_Ibrahim&oldid=923098061, վերցված է 2019-10-26
- ↑ World and its peoples. — London: Marshall Cavendish, 2006. — С. 29. — ISBN 0-7614-7571-0
- ↑ Prothero, G.W. Arabia. — London: H.M. Stationery Office, 1920. — С. 85.
- ↑ Citino, Nathan J. From Arab nationalism to OPEC: Eisenhower, King Saʻūd, and the making of U. S.-Saudi relations. — Bloomington: Կաղապար:Нп3, 2002. — С. xviii. — ISBN 0-253-34095-0
- ↑ Farsy, Fouad Saudi Arabia: a case study in development. — London: KPI, 1986. — С. 44. — ISBN 0-7103-0128-6. — «Dammam petroleum.».
|