Ալ-Հուֆուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ալ-Հուֆուֆ
Կոորդինատներ: 25°21′38.9″ հս․ լ. 49°35′58.9″ ավ. ե. / 25.360806° հս․. լ. 49.599694° ավ. ե. / 25.360806; 49.599694
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԲԾՄ155 մետր
##Ալ-Հուֆուֆ (м)
Red pog.png

Ալ-Հուֆուֆ (արաբ․՝ الهفوف‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայում: Տեղակայված է Էշ Շարկիա վարչական շրջանում: Բնակչությունը, ըստ 2010 թվականի տվալների, կազմում է 321 471 մարդ[1]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Էլ Հասա օազիսում՝ ծովի մակարդակից 164 մետր բարձրության վրա[2]:

Այն համարվում է Սաուդյան Արաբիայի գլխավոր քաղաքակրթական կենտրոններից մեկը: Այստեղ է բնակվում երկրի հայտնի մարդկանց մեծ մասը: Քաղաքում գործում են գյուղատնտեսական, անասնաբուժական և կենդանի պաշարների հետազոտման ֆակուլտետներ (մյուս ֆակուլտետները գտնվում են Դամամայում): Գործում են կանանց համար նախատեսված բժշկագիտության, ատամնաբուժության և տնավարության ուսուցման ֆակուլտետներ:

Ըստ ավանդազրույցի, Ալ-Հուֆաֆը համարվում է արաբական և մուսուլմանական աշխարհներում հայտնի ողբերգական սիրային պատմության կերպարների՝ Լեյլիի և Մեջնունի մահվան վայրը: Ինչպես նաև, այստեղ, իբրև թե եղել է Շեբայի թագուհին:

Քաղաքը 1953 թվականին դարձել է Արևելյան գավառի կենտրոնը: Այնտեղ դեռևս կարելի է գտնել Օսմանյան կայսրության հետքեր[3][4]: Քաղաքում գործում է թանգարան, որը պատմում է երկրի պատմության մասին[4]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբում Ալ-Հուֆուֆի բնակչությունը կազմել է գրեթե 25 հազար մարդ, որի երեք քառորդը (75%) կազմում էին սուննիները, իսկ մնացածը՝ տասներկուականներ[5]: Քաղաքի կրոնական կազմը տարբեր է: Մինչ այսօր, քաղաքը համարվում է կարևոր կենտրոն սուննիների՝ Արաբական թերակղզում Մալիքիական մազհաբի հետևորդների համար[6]: Ալ-Հուֆուֆի մոտ գտնվող գուղերում, դեռևս բնակվում են բազմաթիվ տասներկուականներ:

Էկոնոմիկա և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում լավ զարգացած է տնայնագործությունը՝ բրդյա շորերի և կտորների, ոսկյա և արծաթյա զարդերի արտադրությունը[7][4]: Քաղաքում արտադրում են նաև պղնձից պատրաստված հուշանվեր սրեր և դաշույններ: Քաղաքի մոտ գտնվող օազիսում աճեցնում են արմավ, բրինձ, խաղող, գարի և ցորեն, բուծում են արաբական նժույգներ[3]: Ալ-Հուֆուֆում գործում է Սաուդյան Արաբիայում հայտնի ուղտի շուկան:

Ալ-Հուֆուֆում կա երկու օդանավակայան, որից մեկը փակ է, իսկ մյուսից Saudi Arabian Airlines ընկերության կողմից կատարվում են ներքին թռիչքներ դեպի Ջիդու, այդ պատճառով քաղաքը սպասարկում է King Fahd International Airport-ը, որը գտնվում է քաղաքից 130 կիլոմետր հեռավորության վրա:

Քաղաքը տեղակայված է նավահանգստային Ռաս-Տանուռա և Դամամ քաղաքները մայրաքաղաք Ալ-Ռիադի հետ կապող երկրի գլխավոր երկաթգծի վրա:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
  2. «Al Hufuf, Saudi Arabia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-01-18 
  3. 3,0 3,1 Al-Hufuf (Saudi Arabia) Britannica Online Encyclopedia (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Al Hofuf City, Saudi Arabia
  5. G.G. Lorimer, Gazetteer of the Persian Gulf, ʻOman, and Central Arabia, Volume 1, Part 2 (1908 — Republished 1970), p. 746 ссылка (անգլ.)
  6. Origin and Development of Islamic Law, edited by Majid Khadduri, Herbert J. Liebesny. Originally published: Washington, Middle East Institute (1955). Republished: Clark, New Jersey: The Lawbook Exchange Ltd. (2008). p. 69 ссылка (անգլ.)
  7. Хуфуф // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]