Շնագայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շնագայլ (թուրք.՝ Çakal(թուրք.՝ Çakal առաջացել է սանսկր.՝ Sṛgālaḥ[1][2]), շնանմանների (Canidae) ընտանիքի 3 կամ 4 տեսակի ընդհանրացված անունն է, որոնք բնակեցված են Աֆրիկայում, Ասիայում և Հարավ-Արևելյան Եվրոպայում[3]։ Շնագայլը զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող կոյոտների համանման էկոլոգիական որմնախորշը։ Ոչ մեծ կամ միջին չափի գիշատիչը սնվում է լեշերով և մնացորդներով։ Երկար ոտքերը և կոր ճանկերը հարմարեցված են ոչ մեծ չափի կաթնասուններին, թռչուններին և սողուններին որսալու համար։ Պահպանում է 16 կմ/ժ արագությունը երկար ժամանակ։ Ավելի ակտիվ է մթնշաղին։

Շնագայլների սոցիալական բջիջներում կան միամուսնական զույգեր, որոնք պաշտպանում են իրենց տարածքը մյուս զույգերից․ ակտիվորեն ճնշում են թշնամիներին և պատում են իրենց տարածքը մեզով և կղանքով։ Տարածքը կարող է լինել բավականին մեծ, որպեսզի երիտասարդ շնագայլերը կարողանան ապրել ծնողների հետ այնքան ժամանակ մինչև կունենան սեփական տարածքը։ Շնագայլները հաճախ կազմում են ոչ մեծ ոհմակներով, օրինակ, որսին հոշոտելու համար, բայց սովորաբար նրանք որսի են դուրս գալիս մենակ կամ զույգերով։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1816 թվականին թողարկվեց Լորենց Օկենի երրորդ Lehrbuch der Naturgeschichte հատորը, որտեղ հեղինակը գտել է բավականին նմանություններ շնագայլի և հյուսիսամերիկյան կոյոտի ատամների միջև և առանձնացրեց նոր առանձին Thos ցեղատեսակի մեջ։ Բայց այդ առաջարկը չնդունվեց։ Ժամանակակից հետազոտությունները ճշտել են շնագայլերի տեսակների փոխհարաբերությունները։ Չնայած արտաքին նմանություններին` նրանք ոչ բոլորն են սերտ կապված միմյանց հետ։ Բծավոր շնագայլը և սևամեջք շնագայլը մոտ են միմյանց, բայց առանձնացվել են աֆրիկյան և եվրոպական այլ վայրի շներից և գայլերից մետավորապես 6-7 մլն տարի առաջ։ Սովորական շնագայլը և եթովպական գայլը հանդիսանում են միևնույն ենթատեսակի մաս, որին են պատկանում նաև մոխրագույն գայլը, ընտանի շունը և կոյոտը[4]։ Գերմանիայում իրականացված պուդելների և շնագայլերի հիբրիդացման հետազոտությունները ցույց տվեցին, որ ի տարբերություն վոլֆդոգների շուն/շնագայլ հիբրիդները ցույց են տալիս ծնելիության նվազում, հաղորդակցման զգալի խդիրներ, ինչպես նաև գենետիկ հիվանդությունների թվի մեծացում հաջորդ երեք սերունդների միջամտությունից հետո, ինչպես նաև կոյդոտների մոտ[5]։

Ժամանակակից դասակարգման պատկերացումները շնագայլերի մասին ունեն հետևյալ տեսքը.

Բծավոր շնագայլ Side-striped Jackal (Canis adustus)- white background.jpg

Սևամեջք շնագայլ Jackal Cape cross 2009 white background.JPG

Աֆրիկյան գայլ Canis anthus - Cécile Bloch 6 white background.png

Շուն Larador.jpg

Գայլ Canis lupus signatus - 01 white background.jpg

Կոյոտ Coyote Sequoia National Park white background.jpg

Եթովպական շնագայլ Ethiopian wolf side view white background.jpg

Սովորական շնագայլ Indian Jackal 02 white background.jpg

Կարմիր գայլ Dhole Anamalai 2 white background.JPG

Աֆրիկյան վայրի շուն Wild Dog (Lycaon pictus) male (16394497338) white background.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Heritage Dictionary — Jackal entryArchived 2007-12-15 at the Wayback Machine.
  2. Online Etymology Dictionary — Jackal entry
  3. Ivory, A. 1999. «Canis aureus» (On-line), Animal Diversity Web. Accessed January 18, 2007 at http://animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/information/Canis_aureus.html
  4. Lindblad-Toh et al.2005. Genome sequence, comparative analysis and haplotype structure of the domestic dog Nature 438: 803—819.
  5. Doris Feddersen-Petersen, Hundepsychologie, 4. Auflage, 2004, Franck-Kosmos-Verlag 2004.