Ատատ Խորխոռունի
Ատատ Խորխոռունի | ||
| ||
---|---|---|
մոտ 590 - 602 | ||
Մասնագիտություն՝ | զորավար | |
Ծննդյան օր | 6-րդ դար | |
Վախճանի օր | 602 | |
Դինաստիա | Խորխոռունիներ | |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն, Բյուզանդական Հայաստան և Սասանյան Պարսկաստան |
Ատատ Խորխոռունի (6-րդ դար - 602), հայ նախարար Բյուզանդական Հայաստանում և զորավար, պատրիկ Բյուզանդական կայսրությունում, Տուրուբերան աշխարհի Խորխոռունիք գավառի տանուտերը, Խորխոռունիների նախարարական տոհմից[1][2][3]։
595 թվականի ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]595 թվականին, Ատատ Խորխոռունին, Սամուել Վահևունին, Մամակ Մամիկոնյանը, Ստեփանոս Սյունին, Կոտիտ Ամատունին, Թեոդորոս Տրպատունին ու այլ նախարարներ՝ 2000 հեծելազորով Թրակիա բանակաթեմում ապստամբություն են բարձրացնում Բյուզանդիայի Մորիկ կայսեր դեմ և իրենց ենթակա զորքով անցնում Հայկական մարզպանություն[2]։ Ենթադրվում է, որ ապստամբության շարժառիթը Հուստինիանոս Ա կայսեր բարեփոխումներն էին, որոնք խիստ թուլացրել էին 591 թվականին կնքված նոր պայմանագրով Բյուզանդիային անցած Հայաստանի արևմտյան հատվածի դիմադրողականությունը[1]։
Սասանյան արքա Խոսրով Բ Փարվեզը օգտվելով Բյուզանդիայի դեմ բռնկված ապստամբությունից, իր մոտ է ընդունում փախստական հայ նախարարներին, մեծարում և արժանացնում պարգևների[2]։ Ապստամբ նախարարները մտադիր չէին ենթարկվել պարսիկներին, այլ նոր ուժեր հավաքելու համար էին ներթափանցել Մարզպանական Հայաստան։ Նրանք մտադրվել էին ազատվել պարսկական ու բյուզանդական տիրապետությունից հոների հետ դաշնակցելու միջոցով։ Խոսրով Բ-ն տեղեկանալով նրանց մտադրությունների մասին, փոխում է իր քաղաքականությունը, դուրս գալիս նախարարների դեմ և դիմում կայսեր օգնությունը։ Մորիկի հրամանով Բյուզանդական Հայաստանում գտնվող բյուզանդական զորքը՝ Հերակլիոսի գլխավորությամբ, Նախճավանի մոտ միանում է պարսիկներին և շարժվում ապստամբների դեմ։ Մորիկը և Խոսրովը միաժամանակ պատգամավորություն են ուղարկում ապստամբների մոտ՝ առաջարկելով առանց կռվի հնազանդվել, խոստանալով շնորհել ներում։ Տեղի ունեցած բանակցությունները քայքայում են ապստամբության հետագա ծրագրերը։ Մամակ Մամիկոնյանը, Կոտիտ Ամատունին, Ստեփանոս Սյունեցին և այլ նախարարների ենթարկվում են Պարսկաստանին։ Ատատ Խորխոռունին և Սամուել Վահևունին իրենց զորքերով շարժվում են Աղվանք՝ անցնում Կուր գետը և բանակ դնում նրա ձախ ափին, բայց հոներից սպասվող վարձկան զորք չստանալով, ստիպված են լինում ենթարկվել Բյուզանդիային։ Վերջինիս կողմն է անցնում նաև Թեոդորոս Տրպատունին[1][2]։
601 թվականի ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիկ կայսրը իր մոտ է կանչում Ատատին և ուղարկում Թրակիա, որտեղ, մղվող պատերազմներում աչքի է ընկնում նա իր գնդով[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 273-274, 287․
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Սեբեոս․ Պատմություն», Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 92-95, 128-129․
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 253․