Ավստրալիական ագռավ
Ավստրալիական ագռավ | |
![]() Ավստրալիական ագռավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ագռավներ (Corvidae) |
Ցեղ | Ագռավ (Corvus) |
Տեսակ | Ավստրալիական ագռավ (C. coronoides) |
Միջազգային անվանում | |
Corvus coronoides | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ավստրալիական ագռավ[1] (լատին․՝ Corvus coronoides), ագռավների ցեղին պատկանող թռչունների տեսակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ագռավն առաջին անգամ նկարագրվել է 1827 թվականին։ Coronoides («ագռավակերպ») ածականը կազմվել է հին հունարեն՝ κορονη (corone)՝ «ագռավ» և ειδος (eidos)՝ «ձև» բառերից։ Ավստրալիական ագռավն ունի նաև այլընտրանքային անվանումներ, այդ թվում՝ «հարավային ագռավ», իսկ տեղաբնիկները այն կոչում են «wugan»[2]։
Ավստրալիական ագռավն Ավստրալիայի երեք տեսակի ագռավներից ամենախոշորն է։ Նրա երկարությունը հասնում է 46-53սմ, թևերինը՝ 100սմ, քաշը՝ շուրջ 650գ։ Այն սովորական ագռավից փոքր է, բայց մնացած հատկանիշներով շատ նման է վերջինիս։
Փետուրները, կտուցը և ոտքերը ամբողջովին սև են, փետուրներն ունեն կապտամանուշակագույնից մինչև կապտականաչ փայլ, որոնց հիմքը մոխրագույն է։ Աչքի ծիածանաթաղանթը սպիտակ է, որը բնորոշ է Ավստրալիայի և հյուսիսում գտնվող մոտակա կղզիների բոլոր ագռավներին։ Ավստրալիական ագռավը տարբերվում է պարանոցի նկատելի փետուրներով։
Երիտասարդ թռչունը հիշեցնում է մեծ առանձնյակներին, բայց նրա աչքերն ավելի մուգ են, վզիկի փետուրները կարճ են, և երբեմն՝ բավականին հազվադեպ՝ մերկացնելով մաշկի վարդագույն հատվածները։
Ավստրալիական ագռավի մոտ ազգականներն են՝ ավստրալիական ագռավ (Corvus orru), բեննետով ագռավ (Corvus bennetti), թասմանական ագռավ (Corvus tasmanicus) և հարավավստրալիական ագռավ (Corvus mellori)։
Ավստրալիական ագռավի ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են ավստրալիական ագռավի 2 ենթատեսակ․
- C. c. coronoides, բնակվում են Արևելյան Ավստրալիայում։
- C. c. perplexus, հանդիպում են Ավստրալիական մեծ ծովածոցից մինչև Հարավային Ավստրալիա և տարածվում դեպի Արևմտյան Ավստրալիայի խորքերը։ Հյուսիսում նրանց արեալը հասնում է մինչև Շարկի ծովածոցը և ակացիաների ու էվկալիպտների տարածման սահմանը (mulga-eucalypt boundary line)։
Խառնածին թռչունները հանդիպում են Էյր թերակղզում, Գոլեր սարերում և Հարավային Ավստրալիայի Էյր լճի շրջակայքում։
Բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղական շրջաններում թռչունների մեկ զույգը ձագակազմի հետ մեկտեղ զբաղեցնում է շուրջ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, այն դեպքում, երբ քաղաքային շրջաններում նույն չափի տարածքում կարող է բնակվել 10 անգամ շատ ագռավ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակի արեալը կազմում է հարավ-արևելյան Ավստրալիան և Արևմտյան Ավստրալիայի հարավային մասը, պոպուլյացիաները նեղ հատվածով միավորվում են Նալլարբոր հարթավայրի երկայնքով։ Այս տեսակը բնորոշ է Սիդնեյ և Կանբերրա քաղաքներին։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ագռավն ամենակեր է։ Այն սնվում է սերմերով, մրգերով, միջատներով, մանր կենդանիներով, ձվերով, փոքր սողուններով և կենդանիների դիակներով։ Այս թռչունները հիմնականում մսակեր են։
Սննդային նախապատվությունը տոկոսներով․
- 34 % կենդանիների դիակ
- 42 % անողնաշարավորներ
- 24 % օրգանական նյութեր
Սնունդը հիմնականում հավաքում են գետնից, ժամանակ առ ժամանակ սնվում են ծառերից։ Քաղաքային պայմաններում սնունդը հավաքում են աղբամաններից։
Հայտնաբերվել է նաև, որ ագռավները սնվել են նվենու ծաղկահյութով[3]։
Բնակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ագռավների բույնը նման է փայտից պատրաստված թասի՝ իրար հաջորդող խոտի, փետուրների և կեղևի շերտերով։
Բնի կառուցմանը մասնակցում են արուն և էգը, իսկ հետագայում նրանք միասին են կերակրում ձագերին։ Թուխս են նստում միայն էգերը, ձվադրում են տարվա մեջ մեկ անգամ։
Բազմացման շրջանը տևում է հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսները[4]։
Ագռավները բույնը կառուցում են բարձր ծառերի վրա։ Մեկ ձվադրումը կազմված է 3-6 ձվից (միջինում 4 կամ 5 հատ)։ Ձվի չափը 45×30 մմ է (1¾ x 1¼ դյույմ)։ Ունեն բաց կանաչ կամ կապտականաչ գունավորում՝ մուգ դեղնականաչ, շագանակագույն կամ սև բծերով։
Ճտահանման շրջանը տևում է 20 օր։ Մատղաշ ձագերը փետուրներով ծածկվում են 45 օրվա ընթացքում և մնում են ծնողների մոտ 4 ամիս։
Կյանք մարդկանց շրջապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ագռավները հաճախ անասուններ են գողանում ագարակներից։ Որպես կանոն՝ նրանք ընտրում են թույլ և հիվանդ առանձնյակներին։ Չնայած դրան՝ այդ ամենն առաջացնում է ագարակատերերի դժգոհությունը, որոնք ագռավներին վերագրում են անսովոր պատմություններ, թե ինչպես են նրանք գողացել ոչ միայն գառնուկներ, այլ նաև փոքր երեխաներ։ Դրա հետ կապված անցկացվել են հետազոտություններ, և գրվել է հոդված[5]։
Ձայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ագռավի ձայնը հնչում է որպես դանդաղ և բավականին բարձր «ա - ա - ա - աաաախ» (վերջին նոտան ձգված է հնչում)։ Այս ձայնն օգտագործվում է մոտակա ագռավների հետ շփվելու համար։ Ավստրալիական ագռավների 5 տեսակները դժվար է տարբերել միմյանցից, իսկ ձայնի միջոցով տարբերելն ավելի հեշտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 469. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
- ↑ Australian Museum Online. «Crows and Ravens»
- ↑ Richardson, KC. Are Australian corvids nectarivorous?(անգլ.) // Emu. — 1988. — № 2. — P. 122—123. — (չաշխատող հղում)
- ↑ Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
- ↑ I. Rowley. An evaluation of predation by 'crows' on young lambs(անգլ.) // CSIRO Wildlife Research. — 1969. — Vol. 14. — № 2. — P. 153–179. —
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
- Higgins, Peter Jeffrey, John M. Peter, and S. J. Cowling. Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds. — Oxford University Press, 2006. — Vol. 7: Boatbill to Starlings. — ISBN 978-0195539967
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ավստրալիական ագռավ». Birds in Backyards. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ագռավ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ագռավ» հոդվածին։ |
|