Ավետիք Տեր-Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիք Տեր-Պողոսյան
Ծնվել էմարտի 15, 1880(1880-03-15)
Վարդաբլուր, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էմայիսի 12, 1954(1954-05-12) (74 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենսաբան և կենդանաբան
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ավետիք Գրիգորի Տեր-Պողոսյան (մարտի 15, 1880(1880-03-15), Վարդաբլուր, Լոռու մարզ, Հայաստան - մայիսի 12, 1954(1954-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, կենդանաբան։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1909), պրոֆեսոր (1929

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ավարտել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բնագիտական բաժինը, վերադարձել հայրենիք և աշխատել որպես մանկավարժ Շուշիի, Ալեքսանդրապոլի դպրոցներում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Երևանի ուսուցչական սեմինարիայում։ 1920-1921 թվականներին աշխատանքի է անցել Երևանի նորաստեղծ համալսարանում, ստանձնել իր նախաձեռնությամբ ստեղծված կենդանաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, որը վարել է մինչև կյանքի վերջը։ 1936-1939 թվականներին եղել է բնագիտական ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ դասախոսություններ է կարդացել Երևանի բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտներում, Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության, ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտներում, Երևանի բնության պետական թանգարանում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Հայաստանի կենդանական աշխարհի առանձին խմբերի ուսումնասիրությանը, ինչպես նաև հայ կենսաբանության մտքի զարգացման պատմությանը։ Ուսումնասիրել է նաև Հայաստանի քաղցրահամ ջրերի ստորին խեցեմորթների ֆաունան, մի շարք հիվանդություններ փոխանցող մակաբույծ տզերը, գյուղատնտեսական բույսերի վնասատու նեմատոդները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարվինը և նրա ուսմունքը, Երևան, 1947:
  • Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարը), Երևան, 1960:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետյան Հ. Ս., Տեր-Մինասյան Մ.Ե., Ավետիք Տեր-Պողոսյան (1880-1954), Տես Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում, № 8, Երևան, 1987:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684 CC-BY-SA-icon-80x15.png