ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ, գիտահետազոտական կառույց։ Ձևավորվել է 1943 թվականին ՀՀ ԳԱԱ կենսաբանության ինստիտուտի կենդանաբանության բաժանմունքի հիման վրա։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են կենդանական աշխարհի, բարձրակարգ կենդանիների էվոլյուցիայի, կարգաբանության, էկոլոգիայի, Էտոլոգիայի, կենդանաաշխարհագրության ուսումնասիրությունը, հազվագյուտ, անհետացող և բնաշխարհիկ տեսակների պահպանությունը, վերարտադրությունշը, ինչպես նաև կենդանիների ու բույսերի մակաբույծների բազմազանության, էկոլոգիայի, մակաբուծային հիվանդությունների ուսումնասիրությունը և դրանց դեմ պայքարի միջոցների մշակումը։ Ունի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության, միջատաբանության և բնահողի կենդանաբանության, ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության, կենդանիների վարքագծի ֆիզիոլոգիայի, գենետիկայի, տզաբանության լաբորատորիաներ և կենդանաբանական թանգարան։ Բացահայտվել են անողնաշարավորների 17000 և ողնաշարավորների 500 տեսակ, ավելի քան 300-ը դասվել են հազվագյուտ և անհետացող տեսակների շարքը, որոնց պահպանության ու վերարտադրության նպատակով ստեղծվել են բնության հատուկ պահպանվող տարածքներ։ Նկարագրվել է բույսերի և կենդանիների մակաբույծների շուրջ 900 տեսակ։ Կազմվել է (1987) կենդանիների Կարմիր գիրքը։ Մշակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների հելմինթոզների դեմ պայքարի նոր (ոչ քիմիական) եղանակներ։ Ուսումնասիրվել է նաև քիմիական տարբեր գործոնների ազդեցությունը ՀՀ առանձին մարզերի կենդանական աշխարհի վրա։ Ստեղծվել է (1996) Կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Մակաբուծաբանության ինստիտուտի համատեղ փորձարարական կենտրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 362