Ավգուստ Քրաուս
Ավգուստ Քրաուս գերմ.՝ August Friedrich Johann Kraus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 9, 1868[1][2][3] |
Ծննդավայր | Ruhrort, Homberg/Ruhrort/Baerl, Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 8, 1934[1][2][3] (65 տարեկան) |
Վախճանի վայրը | Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրուսիայի արվեստի ակադեմիա |
Ուսուցիչ | Ռեյնգոլդ Բերաս |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Բեռլինի սեցեսիոն[5] |
![]() |
Ավգուստ Քրաուս (գերմ.՝ August Friedrich Johann Kraus, հուլիսի 9, 1868[1][2][3], Ruhrort, Homberg/Ruhrort/Baerl, Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 8, 1934[1][2][3], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի քանդակագործ, մեդալագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավգուստ Քրաուսը ծնվել է կառապանի ընտանիքում։ Մանկությունն անցել է Ռուռորտում։ 1877 թվականի Քրաուսների ընտանիքը տեղափոխվել է Բադեն֊Բադեն։ 1882 թվականին Քրաուսը սովորել է քարտաշի մոտ։ 1883 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ շարունակել է ուսումնառությունը և մինչև 1887 թվականը հաճախել քաղաքային արհեստագործական դպրոց։ 1887-1891 թվականներին Քրաուսը սովորել է Բեռլինի Գեղարվեստի պրուսական ակադեմիայում։ Մինչև 1898 թվականը վարպետության դասեր է առել Ռեյնհոլդ Բեգասի արվեստանոցում։ 1899 թվականին Քրաուսը բացել է սեփական արվեստանոցը և մասնակցել բեռլինյան Հաղթանակի ծառուղու ձևավորմանը՝ ստեղծելով թիվ 6 խմբի քանդակները։ Ավգուստ Քրաուսի կրտսեր եղբայրը՝ Ֆրիցը, նույնպես եղել է քանդակագործ, սակայն 1918 թվականի ապրիլին զոհվել է ռազմաճակատում։
1900 թվականին Գեղարվեստի պրուսական ակադեմիան Ավգուստ Քրաուսին հատկացրել է պետական մրցանակ՝ սահմանելով 5 տարի Հռոմում ուսանելու կրթաթոշակ։ Հռոմում Քրաուսը Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդի ազդեցությամբ մշակել է սեփական ոճը՝ Լուի Տյուայոնի և Ավգուստ Գաուլի հետ դառնալով մոդեռնի նախակարապետներից մեկը։ Քրաուսը Բեռլին է վերադարձել 1906 թվականին, որտեղ վերջնականապես հրաժարվել է իր նկարչական անցյալից՝ մտնելով Բեռլինյան սեցեսսիոն։ Իր ընկերոջ՝ Հայնրիխ Ցիլեի հետ հետագայում անցել է Ազատ սեցեսիոն։ 1914-1920 թվականներին ղեկավարել է Ռաուխի թանգարանը։ Քանդակագործների բեռլինյան միավորումը նրան ընտրել է իր առաջին քարտուղարը։
Գերմանիայում նացիոնալ֊սոցիալիստների իշխանության գալուց հետո Քրաուսը 1933 թվականի նոյեմբերին ընտրվել է Մշակույթի կայսերական պալատի խորհրդական։ Նույն թվականին նկարչական ակադեմիայում Քրաուսը ղեկավարել է կիրառական արվեստի բաժինը և որոշ ժամանակ զբաղեցրել փոխնախագահի պաշտոնը։ Այս պաշտոնում էլ 1933 թվականի նոյեմբերի 3-ին Քրաուսը իր հայտնել է իր համակրանքը Ադոլֆ Հիտլերի նկատմամբ։ 1933 թվականից մինչև իր մահը Ավգուստ Քրաուսը զբաղեցրել է Գեղարվեստի պրուսական ակադեմիայի նախագահը։
Թաղվել է Շառլոտեն-Վիլմերսդորֆի Հեերշտրասեի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Einholz S. Kraus, August // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047915
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.medaillenkunst.de/index.php?person_id=783
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peter Bloch, Sibylle Einholz und Jutta von Simson (Hrsg.): Ethos und Pathos. Die Berliner Bildhauerschule 1786—1914, Katalog. Berlin 1990.
- Uta Lehnert: Der Kaiser und die Siegesallee. Réclame Royale. Dietrich Reimer Verlag, Berlin 1998, ISBN 3-496-01189-0.
- Otto Nagel: H. Zille. Veröffentlichung der Deutschen Akademie der Künste. Henschelverlag, Berlin 1970.
- Peter Paret: Die Berliner Secession. Moderne Kunst und ihre Feinde im Kaiserlichen Deutschland. Ullstein, Frankfurt/M. 1983, ISBN 3-548-36074-2 (Ullstein-Buch; Bd. 36074)
- Kraus, August. In: Thieme, Becker, Vollmer: Allgemeines Lexikon der bildenden Künstler, CD-ROM Ausgabe, Km-Ky, Seite 333 und 593, ISBN 978-3-86502-177-9.
|