Հայնրիխ Ցիլե
Հայնրիխ Ցիլե գերմ.՝ Heinrich Zille | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Heinrich Rudolf Zille |
Ծնվել է | հունվարի 10, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Radeburg, Meissen District, Սաքսոնիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1929[4][1][2][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | վիմագրող, լուսանկարիչ, նկարիչ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, գծանկարիչ և ծաղրանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն և Լուսանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի սեցեսիոն[6] |
![]() |
Հայնրիխ Ռուդոլֆ Ցիլե (գերմ.՝ Heinrich Rudolf Zille, հունվարի 10, 1858[1][2][3][…], Radeburg, Meissen District, Սաքսոնիա[4] - օգոստոսի 9, 1929[4][1][2][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնրիխ Ցիլեն ծնվել է չքավոր ընտանիքում։ Տղայի հայրը ճշգրիտ մեխանիկայի վարպետ էր, մայրը սերում էր հանքագործների ընտանիքից։ 1867 թվականից ապրել է Բեռլինում, որտեղ ստիպված է եղել վաստակել հանապազօրյա հացը։ 1872 թվականից սովորել է վիմագրություն, նաև երեկոյան դպրոցում հաճախել է նկարչության դասընթացի։ Եղել է Թեոդոր Հոզեմանի աշակերտը։ 1877-1907 թվականներին Հայնրիխ Ցիլեն եղել է «Լուսանկարչական ընկերության» տեխնիկական աշխատակից։ Որպես գրաֆիկ, սկսած 1900 թվականից համագործակցել է «Երիտասարդություն» (Jugend), «Սիմպլիցիսիմուս» (Simplicissimus) և «Ուրախ էջեր» (Lustige Blätter) թերթերի հետ։ Մահացել է 1929 թվականին Բեռլինում։
Հայնրիխ Ցիլեն պատկանում է բեռլինյան նկարիչների այն խմբին, որոնք 20-րդ դարի սկզբին փորձել են ցույց տալ Գերմանական կայսրության մայրաքաղաքի պրոլետարական դեմքը[7]։ Նրա անթիվ, անհամար էսքիզներում և դրանց հիման վրա ստեղծված նկարներում, որոնք սովորաբար ուղեկցվում են կարճ երկխոսությամբ, նկարիչը պատկերել է աղքատների, լյումպեների, նկուղներում մնացող բանվորների և գործազուրկների, որոնք գտնվում էին Բեռլինի արևելյան և հյուսիսային շրջանների արվարձաններում՝ Պանկովի և Ռումելսբուրգի միջև։
Իր ստեղծագործություններով, արվեստագետը, ժամանակակիցների մեջ ամենատարբեր հակասական զգացմունքներ է առաջացրել։ Նրան, ինչպես հարգալից կոչել են «Վրձնի Հայնրիխ» (Pinselheinrich), այնպես էլ վիրավորական կերպով անվանել են «Գծագրիչ» (Abortzeichner): Բեռլինյան սեցեսսիոնիզմի գրաֆիկական ցուցահանդեսի (1901), որին մասնակցել է նաև Հայնրիխ Ցիլեն, այցելուներից մեկը նրա մասին ասել է. «Այս տղան (Ցիլեն) բոլորի մեջ սպանում է կյանքի բերկրանքը»։ Միևնույն ժամանակ, Հայնրիխի ստեղծագործությունների հման վրա նույնիսկ թատերական ներկայացումներ են բեմադրվել։ Դրա վառ օրինակն է, 1925 թվականին Բեռլինի Նացիստական թատրոնում բեմադրված «Ցիլեի պալատական պարահադեսը» ներկայացումը (Hofball bei Zille): Նացիստական Գերմանիայի իշխանության տարիներին նկարչի աշխատանքները հարձակման և նախատինքի են ենթարկվել, այդ թվում անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից։
Հայնրիխ Ցիլեն մահացել է 1929 թվականի մայիսին, իրար հաջորդող՝ ուղեղի երկու կաթվածից։
Նկարչի զարմիկը, որը 1930-ական թվականներին գաղթել է Հարավային Աֆրիկա, հարավաաֆրիկայան հայտնի քաղաքական գործիչ Հելեն Ցիլեի հայրն էր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳԴՀ-ի կառավարությունը 1970 թվականին Հայնրիխ Ցիլեին հետմահու պարգևատրել է Բեռլինի պատվավոր քաղաքացու կոչում։ Նկարչի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի պատմական՝ «Նիկոլայֆիրտել» թաղամասում կանգնեցվել է նրա արձանը, որի քանդակագործն է Թորստեն Ստեգմանը (գերմ.՝ Thorsten Stegmann)[8], այստեղ է գտնվում նաև Ցիլեի թանգարանը[9]։
Նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին | Նամականիշ 1969թ. | Նվիրված նկարչի ծննդյան 150-ամյակին |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Heinrich Zille (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Цилле Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ https://www.lambiek.net/artists/z/zille_heinrich.htm
- ↑ «Neues Zille-Denkmal im Nikolaiviertel»։ // neues-deutschland.de։ Արխիվացված օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2011-9-11(գերմ.)
- ↑ «ZiLLE MUSEUM»։ // heinrich-zille-museum.de։ Արխիվացված օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2011-9-12(գերմ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Das neue Zille-Buch, 11 Aufl., Fackelträger-Verlag GmbH, Hannover 1983, ISBN 3-7716-1262-4
- “From Zola’sMilieu to Zille’s Milljöh: Berlin and the Visual Practices of Naturalism.” Excavatio XIII. September 2000. 149-166.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայնրիխ Ցիլեի կենսագրությունը և ստեղծագործությունները Archived 2008-07-25 at the Wayback Machine. Դուսելդորֆ, Գերմանիա
- Հայնրիխ Ցիլեի ընտանիքին վերաբերվող փաստաթղթեր
![]() |
Հայնրիխ Ցիլե Վիքիպահեստում |
---|
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Օգոստոսի 9 մահեր
- 1929 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի լուսանկարիչներ
- Կաթվածից մահացածներ
- Գերմանացի քանդակագործներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Գերմանացի դիզայներներ
- Գերմանացի վիմագիրներ