Հելեն Զիլե
Հելեն Զիլե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1951[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատատու | The Rand Daily Mail? |
Ամուսին | Johann Maree? |
Զբաղեցրած պաշտոններ | mayor of Cape Town?, Արևմտյան Կապի նահանգապետ և Արևմտյան Կապ նահանգի խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Democratic Alliance? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հելեն Զիլե (աֆրիկաանս՝ Helen Zille, անձնագրով՝— Օտտա Հելեն Մարե, ծննդյամբ՝ Զիլե, անգլ.՝ Otta Helene Maree née Zille, մարտի 9, 1951[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]), հարավաֆրիկացի լրագրող և քաղաքական գործիչ, Արևմտյան Կապ նահանգի վարչապետ՝ 2009 թվականից մինչև 2019 թվականի սկիզբ, այդ նահանգի խորհրդարանի անդամ, 2007-2015 թվականներին եղել է Հարավաֆրիկյան ընդդիմադիր Լիբերալ Դեմոկրատական դաշինք կուսակցության առաջնորդ, Քեյփթաուն քաղաքի նախկին քաղաքապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներին Հելեն Զիլեն աշխատել է որպես լրագրող, ակտիվորեն հանդես է եկել մարդկության դեմ ուղղված հանցագործության, ռասայական սեգրեգացիայի, խտրականության և ճնշման քաղաքականության դեմ[6][7][8]։ Նրա ձեռքբերումներից մեկը 1970-ականների վերջին «Rand Daily Mail» թերթում իր աշխատանքի ընթացքում «Սև ինքնագիտակցության» շարժման հիմնադիր և առաջնորդ Սթիվ Բիկոյի սպանության փաստական հանգամանքների վրա հանրային ուշադրություն հրավիրելն է եղել։ 1980-ական թվականներին համագործակցել է մի շարքդեմոկրատական խմբերի հետ, ինչպես նաև «Սև գոտի»՝ սպիտակամորթ կանանց կազմակերպության հետ։ Կազմակերպությունը պայքարել է սևամորթ կանանց ընտրական իրավունքի համար։
Քեյփթաունի քաղաքապետի պաշտոնում նրան հաջողվել է նվազեցնել հանցագործությունը, գործազրկություն և թմրանյութերի օգտագործման մակարդակը։ 2008 թվականին 820 թեկնածուներից Հելեն Զիլեն արժանացել է «Աշխարհի քաղաքապետ» մրցանակին[9][10]։
Հելեն Զիլեն տիրապետում է Հարավային Աֆրիկայի երեք պաշտոնական լեզուներին՝ անգլերեն, աֆրիկաանս, կոսա։ Մայրենի լեզուն, որով խոսել են նրա երկու ծնողները, գերմաներենն է։
Հելենի ծնողները իրար հետ ծանոթանալուց առաջ, 1930-ականն թվականներին նացիստական Գերմանիայից տեղափոխվել են Հարավային Աֆրիկա, քանի որ երկուսն էլ եղել են հրեական ծագմամբ գերմանացիներ։ Նրա հոր զարմիկը եղել է գերմանացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ Հայնրիխ Ցիլեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.sahistory.org.za/people/helen-zille
- ↑ 2,0 2,1 McKenna A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13801261X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.worldmayor.com/contest_2008/world-mayor-2008-results.html
- ↑ «World's best mayor Helen Zille says award a boon for democracy». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Helen Zille». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Profile: Helen Zille». BBC News. 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «SA mayor scoops 'world best' award». IOL. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Helen Zille, Mayor of Cape Town, wins the 2008 World Mayor Prize». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервью с Хелен Зилле в альманахе metkere.com
- Helen Zille winner of the 2008 World Mayor Prize
- Helen Zille’s blog
- Helen Zille’s interactive social media profile at Zoopy.com
- City Mayors profile
- City Mayors profile Español
- Quotes about Cape Town’s mayoral system
- Zille voted Newsmaker of the year
- CapeInfo interview with Helen Zille
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Զիլե» հոդվածին։ |
|